Երկուշաբթի, 3 Հունիսի 2024,
Արմինֆո.Տեղեկացնում ենք, որ ս.թ. հունիսի 1-ից Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի բանկոմատներից կանխիկացում կատարելու դեպքում Արդշինբանկի քարտապանների համար գործում են Արդշինբանկի բանկոմատներից կանխիկացման պայմանները։
|
Շաբաթ, 1 Հունիսի 2024,
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՝ Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:
|
Ուրբաթ, 31 Մայիսի 2024,
Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները հունիսի 1-ից կարող են երեխայի անունով ներդնել ավանդ ՀՀ դրամով, որը նրան հասանելի կլինի 18 տարեկանից։
|
Ուրբաթ, 31 Մայիսի 2024,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 31-ին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի շրջանակներում Հայաստանի 2025-2030թթ. արտահանման ռազմավարության վերլուծական զեկույցի և արդյունքային շրջանակի քննարկմանը։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, միջոցառմանը մասնակցել են նաև ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
|
Ուրբաթ, 31 Մայիսի 2024,
Արմինֆո. Եղել է հայեցակարգ, եղել են ինչ-որ արդյունքների հասնելու մասին Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի (ԱՆԻՖ) ղեկավարության հավաստիացումներ։ Սակայն ինչ-որ փուլում պարզ դարձավ, որ արդյունք, որպես այդպիսին, չկա։ Այդ մասին մայիսի 31-ին խորհրդարանում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ "ՀՀ 2023թ.պետական բյուջեի կատարման մասին" տարեկան հաշվետվության նախնական լսումների ժամանակ մեկնաբանելով հիմնադրամը լուծարելու կառավարության որոշումը։
|
Ուրբաթ, 31 Մայիսի 2024,
Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում ռոումինգում բջջային կապի արդարացի սակագնի օգտագործման կանոնների ներդրումը նախատեսվում է ավարտել 2025 թվականի ապրիլին: Այդ մասին ԱՊՀ մասնակից պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։
|
Ուրբաթ, 31 Մայիսի 2024,
Արմինֆո. ՀՀ Հարկային օրենսգրքով Հայ առաքելական եկեղեցու համար սահմանված են որոշակի արտոնություններ: Այդ մասին մայիսի 31-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
|
Ուրբաթ, 31 Մայիսի 2024,
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը խոստովանել է պետական բյուջեում արձանագրված հարկային հավաքագրումների ցուցանիշների ապահովմանն առնչվող խնդիրների առկայությունը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն, իր հերթին, չի բացառել բյուջեի սեկվեստրը։
|
Ուրբաթ, 31 Մայիսի 2024,
Արմինֆո.Փոքր-միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներին վնաս հասցնելու մտավախությունների պատճառով Հայաստանի իշխանությունները որոշել են չգնալ շրջանառության հարկի համակարգի վերացման ճանապարհով, այլ՝ "մոտիվացնել" բիզնեսին կամավոր անցնել ընդհանուր հարկային դաշտ: Այդ մասին մայիսի 31-ին խորհրդարանում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով կառավարության նախաձեռնած շրջանառության հարկի կրկնակի բարձրացումը։
|
Ուրբաթ, 31 Մայիսի 2024,
Արմինֆո.Հայաստանում ավելացված արժեքի հարկից չհարկվող 115 մլն դրամի շեմը բարձր է, նույնիսկ, եվրոպական երկրների համեմատ: Այդ մասին մայիսի 31-ին խորհրդարանում հայտարարել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ "ՀՀ 2023թ. պետական բյուջեի կատարման մասին" տարեկան հաշվետվության նախնական լսումների ժամանակ:
|
Ուրբաթ, 31 Մայիսի 2024,
Արմինֆո.ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծախսերը 2023 թվականին 35% - ով գերազանցել են գերատեսչության 2022 թվականի փաստացի ծախսերը՝ 28,3 մլրդ դրամի չափով։ Այդ մասին մայիսի 31-ին խորհրդարանում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ "ՀՀ 2023թ. պետական բյուջեի կատարման մասին" տարեկան հաշվետվության նախնական լսումների ժամանակ։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, իր հերթին, նշել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը գերակատարել է 2023 թվականի համար նախատեսված ցուցանիշները:
|
Ուրբաթ, 31 Մայիսի 2024,
Արմինֆո.Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ ԱրարատԲանկն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում հերթական ծրագիրն է կյանքի կոչում։ Բանկը «Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի շահառու երեխաներին մանկական աղոթագրքեր կնվիրի։
|
Ուրբաթ, 31 Մայիսի 2024,
Արմինֆո. Առաջին անգամ Հայաստանում հնարավոր է СБП-ի միջոցով ստանալ ակնթարթային փոխանցումներ easywallet-ի հաշվին ռուսական 190 բանկերից՝ Տինկոֆֆից, Սբերբանկից, ՎՏԲ բանկից, Գազպրոմբանկից, Ալֆա-Բանկից և այլն։ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով։
|
Ուրբաթ, 31 Մայիսի 2024,
Արմինֆո. Երեք տարի անընդմեջ Կենտրոնական բանկը Հայաստանում կազմակերպում է «CYBERGEN» կիբեռանվտանգության կոնֆերանս, որին մասնակցել են տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության ոլորտի բազմաթիվ փորձագետներ, համաշխարհային տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ։
|
Հինգշաբթի, 30 Մայիսի 2024,
|
Հինգշաբթի, 30 Մայիսի 2024,
Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է Առողջապահության նախարարության հետ քննարկել գերատեսչության առաջնահերթությունները և որոշակի փոփոխություններ կատարել առողջապահության ոլորտի ծախսերում: Այդ մասին մայիսի 30-ին խորհրդարանում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվության նախնական լսումների ժամանակ։
|
Հինգշաբթի, 30 Մայիսի 2024,
Արմինֆո.Հայաստանն աջակցել է եվրոպական մի քանի երկրների ՝ վնասակար ծրագրային ապահովման տարածման դեմ պայքարի գործողությանը, որի ընթացքում ձերբակալվել է չորս մարդ, և անջատվել է ավելի քան 100 սերվեր: Այդ մասին հաղորդել է Եվրոպական ոստիկանական գործակալությունը (Եվրապոլ), որն աջակցություն է ցուցաբերել իրավապահ մարմիններին:
|
Հինգշաբթի, 30 Մայիսի 2024,
Արմինֆո. Մայիսի 13-ից 17-ը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է Ղազախստանի քաղաք Աստանայում կայացած Joint Authorities for Rulemaking on Unmanned Systems (JARUS) կազմակերպության լիագումար նիստին։
|
Հինգշաբթի, 30 Մայիսի 2024,
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում գործունեություն ծավալող «Լիբրա գրուպ» ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսին:
|
Հինգշաբթի, 30 Մայիսի 2024,
Արմինֆո. Հայաստանի առողջապահության նախկին նախարար, իսկ այժմ կառավարող խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Առողջապահության նախարարությանը և անձամբ նրա ներկայիս ղեկավարին մեղադրում է քաղաքացիների հետ հարաբերություններում անկեղծ չլինելու համար:
|