Լարսը փակ է բեռնատարների համար
 Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025,

Արմինֆո. Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

Վերսկսվել է օտարերկրյա ներդրումների հոսքը օֆշորային Ջերսիից դեպի Հայաստան
 Երեքշաբթի, 14 Հունվարի 2025,

Արմինֆո.Ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը Հայաստանի տնտեսության իրական հատված 2024թ. հունվար-սեպտեմբերին կրճատվել է մինչև մինուս 119.5 մլն դոլար (46.3 մլրդ դրամ)՝ դրական 353.7 մլն դոլարից (139.2 մլրդ դրամ) կամ՝ տարեկան կտրվածքով 2.3 անգամ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնք նշվում են զուտ հոսքի տեսքով, ինչը նշանակում է ներգրավված և մարված օտարերկրյա ներդրումների տարբերությունը։ Ընդ որում, օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զուտ հոսքը դրական մակարդակի վրա է մնացել ՝ տարեկան կտրվածքով կրճատվելով 9 անգամ ՝ 436 մլն դոլարից (171.5 մլրդ դրամ) հասնելով 48.5 մլն դոլարի (18.8 մլրդ դրամ)։

Նախարար. Հայաստանն ու Իրանը պետք է շարունակեն համագործակցությունը բոլոր ուղղություններով
 Երեքշաբթի, 14 Հունվարի 2025,

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը։

Աղասի Թավադյան. Հայաստանի ընտանիքների իրական եկամուտները աճ են արձանագրել
 Երեքշաբթի, 14 Հունվարի 2025,

Արմինֆո.2023 թվականին Հայաստանի ընտանիքների իրական եկամուտները աճ են արձանագրել: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Ամբերդ» հետազոտական ցանցի  փորձագետ, tvyal.com վերլուծական կենտրոնի հիմնադիր Աղասի Թավադյանը:

IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
 Երեքշաբթի, 14 Հունվարի 2025,

Արմինֆո. Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական ֆինանսավորման նախաձեռնություններին, միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ) և կանանց պատկանող ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով: Կնքված համաձայնագիրը, որը IFC-ի և Հայաստանում գործող ֆինանսական հաստատության միջև երբևէ ստորագրված ամենախոշոր գործարքն է, նշանակալի իրադարձություն է Հայաստանում կանաչ տնտեսության անցման, կլիմայի փոփոխությունների հետևանքների նկատմամբ դիմադրողականության բարձրացման և կլիմայի առնչությամբ ազգային և միջազգային նպատակներին համապատասխան գործելու տեսանկյունից: Ներգրավված միջոցների կեսը հատկացվելու է կլիմայական ֆինանսավորման նախագծերին, մեկ քառորդը` ՄՓՄՁ-ներին, ևս մեկ քառորդ` կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ` ՄԱԿ-Ի ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ
 Երեքշաբթի, 14 Հունվարի 2025,

Արմինֆո. ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ն հպարտությամբ հայտարարում է Միավորված ազգերի կազմակերպության Շրջակա միջավայրի ծրագրի ֆինանսական նախաձեռնությանն (UNEP FI) անդամակցության մասին և հաստատում է իր հանձնառությունը որպես ՄԱԿ-ի Պատասխանատու բանկային գործունեության սկզբունքների (PRB) ստորագրող կողմ: Այս նշաձողը վերահաստատում է Բանկի նվիրվածությունը/հավատարմությունը կայուն զարգացմանը` իր ռազմավարությունները համահունչ դարձնելով Փարիզի համաձայնագրի և ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին (SDGs):

Հայաստանն ու Իրանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում
 Երեքշաբթի, 14 Հունվարի 2025,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 14-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ. աշխարհաքաղաքական գլոբալ մարտահրավերների պայմաններում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չափազանց կարևոր է երկրի կայունության համար
 Երեքշաբթի, 14 Հունվարի 2025,

Արմինֆո. Գլոբալ տնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չափազանց կարևոր է երկրի տնտեսության կայունության համար:  Այդ մասին ասվում է ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարությունում:

Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից
 Երկուշաբթի, 13 Հունվարի 2025,

Արմինֆո.Մասնագիտությամբ աշխարհագրագետ-մանկավարժ Հայարփի Հակոբյանը, շարունակելով իր ընտանիքի ավելի քան 35 տարվա մեղվապահական ավանդույթները, հիմնել է մեղրի սեփական արտադրությունը, որը շուկայում ներկայացված է AUREA անվամբ։

 Երկուշաբթի, 13 Հունվարի 2025,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 13 Հունվարի 2025,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 13 Հունվարի 2025,

Արմինֆո.

Էկոնոմիկայի նախարար. ՀՀ կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա
 Երկուշաբթի, 13 Հունվարի 2025,

Արմինֆո. Հայաստանի կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա։ Այդ մասին հունվարի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Գևորգ Պապոյան. Ամուլսարի նախագծի գործարկումից հետո տնտեսությունը տարեկան լրացուցիչ 120 մլն դոլար կստանա՝ միայն հարկերի տեսքով
 Երկուշաբթի, 13 Հունվարի 2025,

Արմինֆո.Ամուլսարի նախագծի գործարկումը տնտեսության աճը կսրբագրի դեպի վեր: Այդ մասին հունվարի 13-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի համար ռիսկերն ակնհայտ են. Հայաստանի ֆինանսների նախարար
 Երկուշաբթի, 13 Հունվարի 2025,

Արմինֆո.Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու հետ կապված բազմաթիվ ռիսկեր կան: Այդ մասին հունվարի 13-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Հայաստանի ԿԲ. Առկա են բոլոր նախադրյալները 2025 թվականին գնաճը  3%-ի մակարդակում ապահովելու համար
 Երկուշաբթի, 13 Հունվարի 2025,

Արմինֆո. Առկա են բոլոր նախադրյալները  2025 թվականին գնաճը թիրախային 3 տոկոսի մակարդակում ապահովելու համար։ Այդ մասին հունվարի 13-ին  հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը՝ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում 2024 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման արդյունքների քննարկման ժամանակ։

Գևորգ Պապոյանը՝ "Չոր նավահանգիստ" նախագծի մասին. մենք մտածում ենք նաև ավելի խորքային տնտեսական ուսումնասիրության մասին՝ կապված տնտեսական հետևանքների վերջնական հաշվարկների հետ
 Երկուշաբթի, 13 Հունվարի 2025,

Արմինֆո. Ելնելով Գյումրիում "Չոր նավահանգիստ" ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման արդյունքներից՝ կարող ենք արձանագրել, որ կառավարության "Խաղաղության խաչմերուկ" նախագծի իրականացման և տարածաշրջանում խաղաղության հաստատման դեպքում "Չոր նավահանգիստի" իրականացումն անհետաձգելի է: Այդ մասին հունվարի 13 - ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Ֆինանսների նախարարությունը հերթական անգամ նվազեցրել է ՀՆԱ-ի աճի կանխատեսումը
 Երկուշաբթի, 13 Հունվարի 2025,

Արմինֆո.2024 թվականի արդյունքներով Հայաստանի տնտեսության աճը կանխատեսվում է 5% - ի սահմաններում։ Այդ մասին հունվարի 13-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

ՀԲ վարկով Հայաստանում երեք էլեկտրաենթակայան կարդիականացվի
 Երկուշաբթի, 13 Հունվարի 2025,

Արմինֆո. Համաշխարհային բանկը Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջոցով և 40 մլն դոլար վարկ կտրամադրի Հայաստանին՝ Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիրն իրականացնելու նպատակով, որը կնպաստի մինչև 2040 թվականը երկրի էներգետիկ հատվածի զարգացման ռազմավարության իրագործմանը: ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը հունվարի 13-ի նիստում հավանություն է տվել ՎԶՄԲ-ի հետ համապատասխան համաձայնագրին:

ՊԵԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը կարևորում են փոխադարձ առևտրում առավել արդյունավետ միջավայրի ստեղծումը
 Երկուշաբթի, 13 Հունվարի 2025,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։

Արտ. փոխարժեքները
14.09.2026
RUB4.300.00
USD363.280.00
EUR419.23-1.88
GBP489.96-0.65
CAD261.45-0.66
JPY23.51-0.09
CNY54.160.00
CHF444.38-1.14