ՌԴ ԱԳՆ. ԵԱՏՄ-ը դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր խաղացող
 Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Գործունեության 10 տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար։ Այդ մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ։

 Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո.

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2024 թվականի վերջին շաբաթում աչքի է ընկել որոշակի ակտիվությամբ
 Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2024 թվականի դեկտեմբերի 23-27-ը չորս անգամ իրականացվել են դոլարային, և երեք անգամ՝ ռուբլով գործարքներ, ինչպես նաև, երկու ամսվա դադարից հետո, վերսկսվել են եվրոյով գործարքները։ Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական թրենդը  90 տոկոս անկումից հասել է 31 տոկոս աճի, ինչին զուգընթաց, զգալիորեն արգելակվել է ռուբլով գործարքների աճը՝ 4,5 անգամից հասնելով 56 տոկոսի։ Դա թույլ է տվել պահպանել դոլարային գործարքների շաբաթական ծավալի գերակշռությունը ռուբլով գործարքների ծավալի նկատմամբ:

Որ տոնը սրտեր ջերմացնի․ Իդրամը և IDBank-ը՝ հերոսների երեխաներին
 Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Տոնական այս օրերին, անկախ մեր խոհերից ու զգացմունքներից, բոլորս ինչ-որ չափով սկսում ենք հավատալ հրաշքներին։ Ու որքան մեծ է տոն նվիրելու ցանկությունը հատկապես երեխաներին, որոնք ամենաշատն ունեն դրա կարիքը։ Հենց նրանց համար էլ Իդրամի ու IDBank-ի աշխատակիցներն արդեն մի քանի տարի է, ինչ հատուկ նվերներ են պատրաստում։ 

Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
 Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո.Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են դարձել Հայաստանի հեռավոր բնակավայրերից մեկի դպրոցի սաների համար՝ կատարելով նրանց ցանկությունները և պարգևելով ուրախ տրամադրություն:

ՀԿԵ-ն և «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը» համագործակցության համաձայնագիր են կնքել
 Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը և «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն» միջկառավարական ոչ առևտրային մարդասիրական կազմակերպությունը համագործակցության և հարաբերությունների զարգացման համաձայնագիր են կնքել: ՀԿԵ հաղորդագրության համաձայն, փաստաթուղթը դեկտեմբերի 26-ին ստորագրել են ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը և կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին:

ԵՏՀ նախարար. "Խաղաղության խաչմերուկ" նախաձեռնության շրջանակում նախատեսվում է ավելացնել "Հյուսիս-Հարավ" ՄՏՄ-ի թողունակությունը
 Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. ՀՀ կառավարության նախաձեռնած "Խաղաղության խաչմերուկ" նախաձեռնության շրջանակում նախատեսվում է բարձրացնել երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցություններում հարևան երկրների հետ տրանսպորտային կապի հնարավորությունը և ավելացնել "Հյուսիս - Հարավ" միջազգային տրանսպորտային միջանցքի թողունակությունը՝ հանրապետության տարածքով անցնող հատվածում: Այդ մասին "Իզվեստիա"-ի  հարցազրույցում պատմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրները մեծ ուշադրություն են դարձնում "Հյուսիս - Հարավ" միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հարցերին ՝ որպես միության համար, ընդհանուր առմամբ, փոխադրումների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը: Միջանցքը համարվում է հեռանկարային նախագծերից մեկը, որը կոչված է նոր մակարդակով ապահովելու մեր երկրների տրանսպորտային կապը առանցքային գործընկերների շուկաների հետ։ Նախատեսվում է նաև, որ այն կդառնա հզոր և հուսալի եվրասիական տրանսպորտային ուղի ԵԱՏՄ կայուն տրանսպորտային կարկասի ձևավորման գործում:

Հայաստանի իշխանությունները կկրճատվեն Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի շրջանակում փոխհատուցումների չափը, ինչպես նաև կկրճատեն շահառուների շրջանակը
 Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գրծադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է, մասնավորապես՝ Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի իրականացման վերջնաժամկետը երկարաձգել 1 տարով՝ սահմանելով 2025թ․ դեկտեմբերի 31-ը:

Կառավարությունը սահմանել է Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք
 Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում սահմանել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:

Հայաստանը փոփոխություն է կատարում Կապսի ջրամբարի կառուցման վերաբերյալ KFW-ի հետ վարկային համաձայնագրում
 Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ» վարկային համաձայնագիր՝ BMZ թիվ` 2014 67 950 – մաս­հա­նումների իրականացման մերժման իրավունքը. վերջնական մասհանման ամսաթվի հետա­ձգում» համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:

Հայաստանը կմիանա արհեստական բանականության վերաբերյալ առաջին միջազգային փաստաթղթին
 Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Կառավարությունը դեկտեմբերի 27-ի հերթական նիստում հավանություն է տվել «Արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիայի ստորագրմանը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Հայաստանը ԵՄ-ից 12.9 մլն եվրո դրամաշնորհ կստանա միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտ­պանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուց­վածք­ների ամրապնդման համար
 Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Հայաստանի կառավարությունն աայսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության  և Եվրոպական հանձ­նաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտ­պանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուց­վածք­ների ամրապնդում» ֆինանսավորման (12.9 մլն եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ)  համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաս­տանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:

Հայաստանը փոփոխություն է կատարում ԿԶԵՀ-ի հետ վարկային համաձայնագրում ՝ Քաջարանի թունելի կառուցման նախագծի համար արտամրցութային գնման ընթացակարգեր իրականացնելու նպատակով
 Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 27-ին հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) միջոցներից "Քաջարանի թունելի կառուցում" նախագծի ֆինանսավորման համար 200 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրի թիվ 1 լրացուցիչ համաձայնագրի կնքման առաջարկությանը:

ՀԷՑ. 2025 թվականին Հայաստանի վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի  սակագինը չի փոխվի
 Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) նախօրեին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ՀԾԿՀ-ը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության ներդրումային ծրագրին
 Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության 2025-2029 թվականների ներդրումային ծրագրին: Այս մասին ասվում է կարգավորիչի հաղորդագրությունում։

 Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո.

Երեւանի քաղաքապետ. Շարունակելու ենք տրանսպորտի ոլորտի սուբսիդավորումը, բայց դա հղի չի լինի ռիսկերով՝ այլ ծրագրերի չիրականացման համատեքստում
 Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Երևանի քաղաքապետարանի ծախսերը 2025 թվականին կավելանան, բայց միասնական տոմսային համակարգի պայմաններում կշարունակենք տրանսպորտի ոլորտի սուբսիդավորումը։ Սակայն դա հղի չի լինի ռիսկերով՝ այլ ծրագրերի չիրականացման համատեքստում։ Այդ մասին դեկտեմբերի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

ACSES. Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ արտաքին առեւտուրը կարող է աճել 2-2,4 մլրդ դոլարով
 Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. ACSES վերլուծական կենտրոնը, Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ֆինանսավորմամբ, պատրաստել է ուսումնասիրություն, որի նպատակն է գնահատել Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև առևտրի զարգացման ներուժը։

Էկոնոմիկայի նախարարը տեքստիլ արդյունաբերության խնդիրներն ու հնարավորությունները քննարկել է ոլորտի ներկայացուցիչների հետ
 Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 26-ին հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO), Միջազգային առևտրի կենտրոնի, Հայաստանի Նորաձևության և հագուստի պալատի ներկայացուցիչներ։

Ամանորյա հոգատարություն սահմանամերձ գյուղերին. ԱրարատԲանկի նվերները՝ 400 երեխայի
 Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. ԱրարատԲանկի աշխատակիցները, գործադիր մարմնի ղեկավարները և խորհրդի անդամները միավորվել են ամանորյա բարի նախաձեռնության շուրջ՝ նվերներ պատրաստելով Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում բնակվող 400 երեխայի համար։ Նախաձեռնությունն իրականացվել է «Բարի մամա» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, որի շնորհիվ սահմանամերձ գյուղերի երեխաների նամակները հասել են բանկի աշխատակիցներին:

Արտ. փոխարժեքները
14.09.2026
RUB4.300.00
USD363.280.00
EUR419.23-1.88
GBP489.96-0.65
CAD261.45-0.66
JPY23.51-0.09
CNY54.160.00
CHF444.38-1.14