Պոդգուզով. վերջին երկու տարում ԵԱԶԲ-ի պորտֆելը Հայաստանում մի քանի անգամ աճել է, այն մոտենում է արդեն 150-200 մլն դոլարի
 Հինգշաբթի, 27 Հունիսի 2024,

Արմինֆո.Վերջին երկու տարիների ընթացքում ԵԱԶԲ-ի պորտֆելը Հայաստանում մի քանի անգամ աճել է ՝ ավելանալով 150-200 մլն դոլարով։ Այդ մասին հունիսի 27-ին Ալմաթիում ԵԱԶԲ-ի տարեկան ժողովի եւ գործարար համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը ՝ անդրադառնալով Հայաստանում Բանկի նոր նախագծերին եւ եվրասիական տրանսպորտային կարկաս նախագծին հանրապետության մասնակցության հեռանկարին:

Ալմաթիում տեղի է ունեցել ԵԱԶԲ-ի, ՊՀԾ-ի և Երեմյանի միջև Հայաստանում "Կաթ դպրոցներին" ծրագրի իրականացման մտադրության մասին նամակի ստորագրման արարողությունը
 Հինգշաբթի, 27 Հունիսի 2024,

Արմինֆո.Ալմաթիում տեղի է ունեցել Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ), Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և "Երեմյան Փրոջեքթ" ընկերության միջև Հայաստանում "Կաթ դպրոցներին" ծրագրի իրականացման մտադրության մասին նամակի ստորագրման արարողությունը: Փաստաթուղթը ստորագրվել է հունիսի 27-ին Ալմաթիում ԵԱԶԲ-ի տարեկան ժողովի և գործարար համաժողովի շրջանակներում:

​​​​​​​Երևանի կենտրոնում հողակտորը կվաճառվի ներդրողին՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման համար
 Հինգշաբթի, 27 Հունիսի 2024,

Արմինֆո. «Ռենշին» ՍՊԸ-ի ներկայացրած՝ Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագիրն իրականացնելու նպատակով՝ կառավարությունն աաայսօրվա նիստում ընդունել է «Երևան քաղաքի Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասում (Սարյան 22 հասցեում գտնվող գույքին հարակից) գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և պետության սեփականությունը հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին» որոշում:

Էկոնոմիկայի նախարարությունը և Ներդրումային խորհուրդը նախատեսում են փոփոխություններ ՍՊԸ-ների գործունեությունը կարգավորող օրենքում
 Հինգշաբթի, 27 Հունիսի 2024,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Ներդրումային խորհուրդը նախատեսում են փոփոխություններ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (ՍՊԸ) գործունեությունը կարգավորող օրենքում: Այդ մասին հայտնի է դարձել ՓՄՁ զարգացման ենթահանձնաժողովի նիստի արդյունքում։

ՀՀ կառավարությունն ընդլայնել է սահմանամերձ համայնքների բնակիչների համար բնակարանների մատչելիության ապահովման ծրագրի շահառուների ցանկը
 Հինգշաբթի, 27 Հունիսի 2024,

Արմինֆո. Կառավարությունը հունիսի 27-ի նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրում, որի նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։

Հայաստանի հյուսիսում ուժեղ ջրհեղեղից տուժած ֆերմերներին աջակցություն կցուցաբերվի ներգրավված վարկերի մարման ժամկետի երկարաձգման տեսքով
 Հինգշաբթի, 27 Հունիսի 2024,

Արմինֆո.Կառավարությունը հունիսի 27-ի նիստում ընդունել է «Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով հայտարարված աղետի գոտիների տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար աջակցության ծրագրի շրջանակում վարկի մարման ժամկետը երկարաձգելու, մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար լրացուցիչ արտոնյալ ժամկետ սահմանելու մասին» որոշում:

Հայաստանի կոնյակ և կոնյակի սպիրտ արտահանողներին պետական աջակցություն կտրամադրվի
 Հինգշաբթի, 27 Հունիսի 2024,

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը՝ տնտեսավարողների մոտ առկա կոնյակի սպիրտների մնացորդների իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:

ՎԶԵԲ-ը Հայաստանին 236 մլն եվրո վարկ կտրամադրի Սիսիան-Քաջարան ավտոճանապարհի հարավային հատվածի կառուցման համար
 Հինգշաբթի, 27 Հունիսի 2024,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրին:

ՊԵԿ-ում գործարկվել է ապրանքների հայտարարագրերի էլեկտրոնային ծանուցման համակարգը
 Հինգշաբթի, 27 Հունիսի 2024,

Արմինֆո.Ապրանքների ներմուծման ու արտահանման հայտարարագրերի էլեկտրոնային ծանուցման համակարգին ամբողջովին անցնելուն ընդառաջ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում  ներդրվել է այսպես կոչված «Մեյլինգ» համակարգը:

Ալմաթիում բացվել է ԵԱԶԲ տարեկան ժողովը և գործարար համաժողովը
 Հինգշաբթի, 27 Հունիսի 2024,

Արմինֆո. Այսօր Ալմաթիում բացվել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) տարեկան ժողովը, որի շրջանակում տեղի կունենա նաև գործարար համաժողով։ Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու բազմակողմ զարգացման բանկերի և միջազգային կազմակերպությունների, պետական իշխանության մարմինների և բիզնեսի, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 75 մլն եվրոյի վարկ կտրամադրի բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար
 Չորեքշաբթի, 26 Հունիսի 2024,

Արմինֆո. Հունիսի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Զարգացման ֆրանսիական գործակալության Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյերը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը»՝ քաղաքականության վրա հիմնված վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի ներքո 75 մլն եվրո վարկային միջոցների ստացման նպատակով: Ֆրանսիական կողմից վարկային համաձայնագիրը համաստորագրել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինին:

Կայացավ ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը  
 Չորեքշաբթի, 26 Հունիսի 2024,

Արմինֆո.2024թ.-ի հունիսի 25-ին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի «Հրաչյա Թամրազյանի անվան» դահլիճում տեղի ունեցավ ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը։

ԱՏՁՄ-ն իր ջանքերը միավորել է «ԱՊՐԻ Արմենիա» հիմնադրամի հետ՝ Հայաստանում WCIT2024//DigiTec-ի հաջող անցկացման համար
 Չորեքշաբթի, 26 Հունիսի 2024,

Արմինֆո.Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտ» հիմնադրամի (ԱՊՐԻ Արմենիա) հետ։ Հուշագիրը նախատեսում է ջանքերի միավորում 2024 թվականի նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT2024//DigiTec) կազմակերպման, հեղինակավոր հյուրերի ներգրավման եւ ճյուղային քաղաքականության մշակման  համար:

Թաթուլ Մանասերյան. 34 տարվա ընթացքում մենք չկարողացանք ձևավորել մեր երկրի զարգացման տեսլականը
 Երեքշաբթի, 25 Հունիսի 2024,

Արմինֆո.34 տարվա ընթացքում մենք չկարողացանք ձևավորել մի պարզ նախադասություն՝ որն է մեր երկրի զարգացման տեսլականը, արդյո՞ք կա այդ տեսլականը։ Հունիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել տնտեսագետ, "Այլընտրանք" հետազոտական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

Հատուկ ծրագիր Վայոց ձորում. 2 դպրոց կդառնա էներգաանկախ
 Երեքշաբթի, 25 Հունիսի 2024,

Արմինֆո.Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցությամբ Վայոց ձորի Շատին և Աղավնաձոր համայնքների  երկու դպրոցների տանիքներին արևային կայաններ կտեղադրվեն, որի արդյունքում դպրոցները տարեկան 5 միլիոն դրամ կխնայեն։ Խնայված միջոցներով նշված դպրոցների առաջինից չորրորդ դասարանի երեխաները կստանան անվճար սնունդ։

C360՝ բանկային ընդգրկուն ծառայությունների փաթեթներ Converse Mobile-ում
 Երեքշաբթի, 25 Հունիսի 2024,

Արմինֆո.C360-ի հիմքում բանկային ծառայությունների անհատականացումն է և միջազգային ու տեղական լավագույն փորձառությունը: Կոնվերս Բանկում վստահ ենք, որ հաջողում է այն ընկերությունը, որը ճանաչում է իր հաճախորդներին և առաջարկում նրանց պահանջմունքներին առավելագույնս համապատասխանող, մրցունակ պրոդուկտներ:

Սուրեն Պարսյան․Հայաստանի տնտեսական քաղաքականությունը վերջին 5 տարում չի փոխվել
 Երեքշաբթի, 25 Հունիսի 2024,

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները փոխվում են, բայց նրանց մտածողությունն ու փիլիսոփայությունը մնում են նույնը։ Այդ մասին հունիսի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը սկսել է բարձրանալ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին
 Երեքշաբթի, 25 Հունիսի 2024,

Արմինֆո. Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը սկսել է բարձրանալ։ Այսպես, 2024թ. հունվար-մայիսին արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը կազմել է 102,2% (2023թ. նույն ժամանակահատվածի 98,4% - ի դիմաց)։

Հայաստանում տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար դանդաղում է
 Երեքշաբթի, 25 Հունիսի 2024,

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-մայիսին դանդաղել է մինչև  տարեկան 11,2% (2023թ.նույն ժամանակահատվածի 12,5% - ից)։ Սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, այժմ աճի շարժիչ ուժը արդյունաբերական հատվածն է։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվում է արտահանման և ներմուծման աճի բարձր տեմպերի պահպանմամբ։

Արտ. փոխարժեքները
30.04.2026
RUB4.93-0.01
USD370.78-0.41
EUR434.41-0.14
GBP501.41-0.03
CAD271.610.31
JPY23.610.37
CNY54.31-0.01
CHF472.211.99