Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո.

Կոնվերս Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտված է
 Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային և դոլարային պարտատոմսերի հերթական տրանշերի տեղաբաշխման ավարտի մասին:

Վերլուծաբան. Հայաստանի տնտեսությունը 2025 թվին կդանդաղի, բայց կմնա բարձր, գնաճը կվերադառնա թիրախային միջակայք և կլինի ամենացածրը ԵԱԶԲ-ի գործառնությունների տարածաշրջանում
 Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Հայաստանի տնտեսության աճի տեմպերն իսկապես կդանդաղեն, բայց դրանք կկազմեն ավելի քան 5 տոկոս: Սա աճի շատ զգալի տեմպ է։ Այդ մասին դեկտեմբերի 5-ին Ալմաթիում հայտարարել է ԵԱԶԲ-ի վերլուծական աշխատանքի  տնօրինության երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Մարինա Սոբոլևսկայան՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսական աճի դանդաղման պատճառներին:

 Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո.

Հայաստանն ընդլայնում է ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շահառուների շրջանակը
 Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Կընդլայնվի ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շահառուների շրջանակը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

ԵԱԶԲ-ը կանխատեսում է 2024-2025թթ. Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերի նվազում՝ 6%-ից մինչեւ 5,5%
 Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) վատթարացրել է Հայաստանի 2024 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 7,5% - ից հասցնելով նորացված 6% - ի ՝ դա պայմանավորելով թանկարժեք մետաղների մշակման և արտահանման հատվածի կողմից ավելացված արժեքի ձևավորման գործում ունեցած ներդրման նվազումով: Միևնույն ժամանակ, ԵԱԶԲ-ը փոքր-ինչ բարելավել է Հայաստանի ՀՆԱ աճի սպասումները 2025 թվականի համար՝ 5% - ից հասնելով 5,5% - ի ՝ կանխատեսման մեջ ամրագրելով տնտեսության վրա բյուջետային քաղաքականության խթանող ազդեցությունը։ Այս մասին նշվում է ԵԱԶԲ-ի հրապարակած "Մակրոտնտեսական կանխատեսում 2025-2027" դեկտեմբերյան վերլուծական զեկույցում։

 Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո.

Ասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 89,469 մլն եվրոյի վարկ
 Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանին կտրամադրի 89,469 մլն եվրոյի բյուջետային աջակցության վարկ: ՀՀ Ազգային ժողովում քննարկումներ են ընթանում բանկի հետ վավերացման ներկայացված համաձայնագրի շուրջ:

Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամից 50 մլն եվրոյի վարկ կներգրավի
 Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Հայաստանը ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից 50 միլիոն եվրոյի վարկ կներգրավի կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ ծրագրով: Համաձայնագրի վավերացման հարցը քննարկվում է ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստում:

Հայաստանը երկաթի եւ չլեգիրված պողպատի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանում
 Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Կառավարության այսօրվա  որոշմամբ ժամանակավոր սահմանափակում կկիրառվի ՀՀ-ից երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղինձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների՝ դեպի երրորդ երկրներ արտահանման նկատմամբ:

ԵԱԶԲ-ը 2025-2026 թթ. նախատեսում է Հայաստանում ներդնել 200-250 մլն դոլար. Մանդրոն
 Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 2025-2026 թվականներին նախատեսում է 200-250 մլն դոլարի ներդրում Հայաստանում: Այդ մասին դեկտեմբերի 5-ին, ամփոփելով ընթացիկ տարում բանկի գործունեության արդյունքները, հայտարարել է ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Յարոսլավ Մանդրոնը:

GIZ-ը ներկայացրել է Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման ծրագիրը
 Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերի գլխավորած պատվիրակությանը։

2024թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչև 8,1 տոկոս
 Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-հոկտեմբերին դանդաղել է մինչև տարեկան 8,1% (2023թ. նույն ժամանակահատվածի 9,2% - ից)։ Սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, արդյունաբերության ոլորտն ամրապնդվել է աճի դրայվերների շրջանում: Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվում է արտահանման և ներմուծման աճի բարձր տեմպերի պահպանմամբ։

Հայաստանն ու Ալժիրը ցանկանում են համագործակցել առևտրի, տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում
 Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բումեդիեն Գեննադիին:

ԵԱԶԲ-ը Մաստարայի ջրամբարի կառուցման ֆինանսավորման առաջարկ դեռ չի ստացել, բայց պատրաստ է ֆինանսական թիկունք լինել. Պոդգուզով
 Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) դեռևս Մաստարայի ջրամբարի կառուցման ֆինանսավորման առաջարկ չի ստացել: Այդ մասին դեկտեմբերի 5-ին, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, հայտարարել է ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Յարոսլավ Մանդրոնը:

Ընդամենը 3 ամսում տաքսիստները 27-29 մլրդ դրամի 23 մլն կտրոն են տրամադրել. Փաշինյան
 Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Ս. թ. սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին տաքսիներում էլեկտրոնային կտրոնների պարտադիր ներդրումից հետո դրանց կողմից գեներացվել է 23 մլն ՀԴՄ կտրոն: Շրջանառությունը կազմել է մոտ 27-29 մլրդ դրամ (մոտ 75 մլն դոլար - խմբ.)։ Այդ մասին դեկտեմբերի 5-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ "Այսինքն, միջին կտրոնը հազար դրամից ավելի էր", - նշել է նա։

ԵԱԶԲ. Ամուլսարի ոսկու հանքի կառուցման նախագծի ֆինանսավորման հայտը հետ է կանչվել
 Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Ամուլսարի ոսկու հանքի կառուցման նախագծի ֆինանսավորման հայտը հետ է կանչվել: Այդ մասին դեկտեմբերի 5-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը՝ ի պատասսխան հարցի, թե որ փուլում է այսօր գտնվում այդ նախագծին բանկի մասնակցության հարցը։

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի եւ Մոնղոլիայի միջեւ ժամանակավոր առեւտրային համաձայնագրի նախագծին
 Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո.  Այսօր կառավարության նիստում գործադիրի հավանությանն է արժանացել «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի» ստորագրման առաջարկությունը:

Armenian Airlines-ը հայտարարում է սեզոնային զեղչեր
 Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո Armenian Airlines-ը հայտարարում է սեզոնային զեղչեր:

Արտ. փոխարժեքները
14.09.2026
RUB4.300.00
USD363.280.00
EUR419.23-1.88
GBP489.96-0.65
CAD261.45-0.66
JPY23.51-0.09
CNY54.160.00
CHF444.38-1.14