Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,
|
Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,
Արմինֆո.Մենք կարող ենք օգտագործել ինդուստրիալ գյուղատնտեսությունը, բայց դրան զուգընթաց պետք է զարգացնել այն ուղղությունները, որոնք երկարաժամկետ բացասական հետևանքների չեն հանգեցնի շրջակա միջավայրի վրա ազդեցության, բնակչության առողջության և այլնի համատեքստում: Մայիսի 29-ին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին նշել է Գյուղատնտեսական հետազոտությունների և սերտիֆիկացման կենտրոնի տնօրեն Դավիթ Բաբայանը՝ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության <Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ագրոպարենային համակարգերի վերափոխմանն ուղղված կանաչ քաղաքականության զարգացում> տարածաշրջանային խորհրդաժողովի հարթակներում: |
Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,
Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է պետական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողության գործառույթը փոխանցել վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությանը: Այդ մասին մայիսի 29-ին խորհրդարանում հայտարարել է գերատեսչության ղեկավար Վահե Հովհաննիսյանը՝ անցած տարվա բյուջեի կատարողականի լսումների ժամանակ։ Նրա խոսքով համապատասխան օրենսդրական նախաձեռնությունն առաջիկայում կուղարկվի խորհրդարան: |
Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը 2023 թվականին հետ է գնել 2015 թվականին թողարկված եվրապարտատոմսերի մի մասը՝ 2025 թվականին մարմամբ՝ դրանով իսկ մեղմելով ապագայում համաֆինանսավորման հետ կապված ռիսկերը։ Այդ մասին մայիսի 29-ին խորհրդարանում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անցած տարվա բյուջեի կատարողականի լսումների ժամանակ։ |
Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,
|
Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,
|
Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,
|
Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,
|
Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,
Արմինֆո.2023 թվականի հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են եղել տնտեսական աճի ներուժի բարձրացումը, պարտքի կայունության ապահովումը, անվտանգային համակարգի ամրապնդումը եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համապարփակ բավարարումը: Այդ մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ մշտական հանձնաժողովների` մայիսի 29-ի համատեղ նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձեւավորումը, ծախսերն ու պակասուրդը: «Մենք 2023 թվականին ամբողջությամբ համապատասխանել ենք հարկաբյուջետային կանոններին: Կապիտալ ծախսերը շուրջ 284 մլրդ դրամով գերազանցել են պետական բյուջեի պակասուրդը: Մենք բարելավել ենք հարկային եկամուտները. հարկերը եւ տուրքերը կազմել են համախառն ներքին արդյունքի 23,4 տոկոսը` նախորդ տարվա նկատմամբ բարելավվելով 0,7 տոկոսային կետով», - նշել է նախարարը: |
Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,
|
Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,
|
Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,
Արմինֆո.OVIO ընկերությունն իրականացրեց Հայաստանում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը։ |
Երկուշաբթի, 27 Մայիսի 2024,
|
Երկուշաբթի, 27 Մայիսի 2024,
|
Երկուշաբթի, 27 Մայիսի 2024,
Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-ապրիլին արագացել է մինչև 13,2% տարեկան (2023թ. նույն ժամանակահատվածի 12,2% - ից)։ Սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, այժմ արպես աճի շարժիչ ուժ հանդես է գալիս արդյունաբերական հատվածը։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվել է արտահանման և ներմուծման աճի բարձր տեմպերի պահպանմամբ։ |
Երկուշաբթի, 27 Մայիսի 2024,
|
Երկուշաբթի, 27 Մայիսի 2024,
Արմինֆո. Մոսկվայում կայացել է Հայկական բիզնես-ֆորում (ՀԲՖ) 2024-ը, որը հասցրել է դառնալ բնագավառում Ռուսաստանի և Հայաստանի գործարարների միջև երկկողմ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության ամրապնդման գլխավոր գործարար հարթակը: Միջոցառման կազմակերպիչն էր հայ գործարարների ասոցիացիան՝ "Տաշիր" ընկերությունների խմբի աջակցությամբ: |
Երկուշաբթի, 27 Մայիսի 2024,
Արմինֆո.Team Telecom Armenia-ն տեղեկացնում է, որ Ալավերդի քաղաքի զգալի հատվածում վերականգնված է բջջային կապը, իսկ ֆիքսված կապի և ինտերնետի տրամադրումը վերականգնվել է մասնակի: «Մեր տեխնիկական թիմը շարունակում է գործադրել բոլոր ջանքերը կապը հնարավորինս արագ և լիարժեք վերականգնելու համար», - ասվում է ընկերության հաղորդագրությունում: |