Փորձագետ. Ռուսաստանի գազի գինը Հայաստանի համար կախված կլինի այն հանգամանքներից, որոնք կձևավորվեն հաջորդ տարվա ապրիլի դրությամբ
 Երկուշաբթի, 6 Հուլիսի 2026,

ԱրմԻնֆո. Հայաստանը պետք է որոշի իր արտաքին քաղաքական վեկտորը։ Այս մասին՝ «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը՝ Հայաստանի ընտրությունը» համաժողովի ընթացքում, ի պատասխան խնդրանքի կանխատեսել ռուսական գազի գինը 2027թ. ապրիլից հետո, երբ ավարտվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև գազային պայմանագրի ժամկետը, ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ԳԱԱ Հասարակական գիտությունների ինֆորմացիայի ինստիտուտի Միջին և հետխորհրդային Արևելքի բաժնի վարիչ Վլադիմիր Ավատկովը:

Ֆինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարը
 Երկուշաբթի, 6 Հուլիսի 2026,

Արմինֆո. Թեժ պայքար, նոր բացահայտումներ և օգտակար ժամանց․ հենց այսպես կարելի է բնութագրել երեխաների կողմից այդքան սիրված Junius ֆինանսական առցանց մրցաշարը։ Կարճատև դադարից հետո վերադարձած մրցաշարի չորրորդ փուլը մոտեցավ  ավարտին։

Ռուս փորձագետ․ Հայաստանն այսօրվա դրությամբ ռուսական էներգառեսուրսների նկատմամբ շահավետ այլընտրանք չունի
 Շաբաթ, 4 Հուլիսի 2026,

Արմինֆո. Հայաստանն այսօրվա դրությամբ ռուսական էներգառեսուրսների նկատմամբ շահավետ այլընտրանք չունի, կարծում է ռուս քաղաքագետ Վլադիմիր Ավատկովը:

Խիստ ակտիվացել են եվրոպական երկրներից Հայաստան դրամական փոխանցումները, սակայն փոխանցումների առավելագույն ծավալը շարունակում է ստացվել Ռուսաստանից
 Շաբաթ, 4 Հուլիսի 2026,

Արմինֆո Մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան 2026թ. հունվար-մայիսին հասել է տարեկան 2,4 անգամ էական աճի (մեկ տարի առաջվա 41,4% անկումից)՝ կազմելով 1,1 մլրդ դոլար։ Տարեկան դինամիկայի նույն շրջադարձը, սակայն համեմատաբար զուսպ տեմպերով, արձանագրվում է նաև ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքի գծով՝ 48,8% անկումից դեպի 48% աճ ։ Վերջիններիս բաժինը ընդհանուր զուտ ներհոսքում մեկ տարվա ընթացքում նվազել է 46%-ից մինչև 28% (երկու տարի առաջվա 52% - ի դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ ԿԲ տվյալները։

Հայաստանում ուսումնասիրվել են Ներքին գործերի նախարարության համակարգում հայրենական տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական պոտենցիալի օգտագործման հնարավորությունները
 Շաբաթ, 4 Հուլիսի 2026,

ԱրմԻնֆո.  Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Այրապետյանը այցելել են ռազմական արդյունաբերության կոմիտե, որտեղ քննարկել են տեղական տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ներուժի օգտագործման հնարավորությունները երկրի ներքին գործերի համակարգում:

ԶՊՄԿ-ն շարունակում է բարելավել ազդակիր բնակավայրերի կենցաղը
 Ուրբաթ, 3 Հուլիսի 2026,

Արմինֆո.Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համար ազդակիր համայնքների կայուն զարգացումն ու բնակիչների կյանքի որակի բարձրացումն ունեն առաջնահերթ նշանակություն։

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 3-ը կրճատվել են եւ դոլարով, եւ ռուբլով գործարքները
 Ուրբաթ, 3 Հուլիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 3-ը կրճատվել են եւ դոլարային, եւ ռուբլով գործարքները: Եվրոյով գործարքներ արդեն չորս ամսից ավելի չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների միտումը ծավալվել է 78,6% աճից դեպի 81,5% անկում, որին զուգընթաց դիտվել է ռուբլով գործարքների անկման դանդաղում՝ 22,2%-ից մինչև 1,3%:

ԶՊՄԿ-ն օգնել է Սյունիքի մարզի բնակիչներին էներգիայի էկոլոգիապես մաքուր աղբյուրների տեղադրման գործում
 Ուրբաթ, 3 Հուլիսի 2026,

Արմինֆո.Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համար ազդակիր համայնքների կայուն զարգացումն ու բնակիչների կյանքի որակի բարձրացումն ունեն առաջնահերթ նշանակություն։ Այդ մասին ասվում է "ԶՊՄԿ" ՓԲԸ հաղորդագրությունում։

Հայաստանի համախառն միջազգային պահուստները շարունակում են աճել բարձր տեմպերով ՝ մինչեւ 2026թ. հունիս սահմանելով նոր ռեկորդ՝ 5.863 մլրդ դոլար
 Ուրբաթ, 3 Հուլիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) մինչեւ 2026թ. հունիս աճել են տարեկան 50,5%-ով կամ 1.966 մլրդ դոլարով՝ սահմանելով նոր ռեկորդ 5.863 մլրդ դոլարի մակարդակում, մինչդեռ, 2025թ. նույն ժամանակահատվածում աճն ավելի համեստ է եղել՝ 21,1%-ով կամ 678.8 մլն դոլարով՝ մինչև 3.897 մլրդ դոլար:

ՊԵԿ․ Հուլիսի 1-ից ԱԱՀ վճարող համարվելու հայտարարություն չներկայացրած հարկատուներին հնարավորություն է տրվել գրանցվել և սկսել վճարումները
 Ուրբաթ, 3 Հուլիսի 2026,

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով՝ այս տարվա հուլիսի 1-ից հնարավորություն է տրվել 2022–2025 թվականների ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն (Հայտարարություն) չներկայացրած հարկ վճարողներին այդ տարիների համար հաշվառվելու որպես ԱԱՀ վճարող և կատարելու ԱԱՀ-ի հաշվանցումներ:

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
 Ուրբաթ, 3 Հուլիսի 2026,

Արմինֆո. Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի կապիտալի շուկայում իրականացնելու է 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով լողացող արժեկտրոնով պարտատոմսերի թողարկում։ Սա ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանի կապիտալի շուկայում իրականացվող հերթական ներդրումային նախաձեռնությունն է, որն ուղղված է տեղական արժույթով ֆինանսական գործիքների զարգացմանը, ֆինանսավորումների հնարավորությունների ընդլայնմանը և Հայաստանի ֆինանսական շուկայի խորացմանը։ Տեղաբաշխումը նախատեսված է 2026 թվականի հուլիսի 7-ին Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)` աճուրդի միջոցով:

Հայաստանի վարչապետը հայտարարվել է Եկատերինբուրգում կայանալիք "ԻՆՆՈՊՐՈՄ 2026" ցուցահանդեսի մասնակիցների թվում
 Ուրբաթ, 3 Հուլիսի 2026,

Արմինֆո.  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կմասնակցի Եկատերինբուրգում հուլիսի 6-9-ը կայանալիք "ԻՆՆՈՊՐՈՄ 2026" ցուցահանդեսին: Այդ մասին է վկայում ցուցահանդեսի կայքում զետեղված տեղեկատվությունը։

Էներգետիկայի ոլորտի հայ փորձագետը թերահավատորեն է վերաբերվել Հայաստանին էներգետիկ աջակցության վերաբերյալ ֆոն դեր Լյայենի խոստումներին
 Ուրբաթ, 3 Հուլիսի 2026,

Արմինֆո.  Էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը քննադատել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարությունն այն մասին, որ ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին ռուսական գազի մատակարարման խափանումների դեպքում:

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը
 Ուրբաթ, 3 Հուլիսի 2026,

Արմինֆո. Երևանում հուլիսի 2-ին կայացած Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի (ՀՀՄԱ) տարեկան հաշվետու համաժողովն ուղեկցվեց համագործակցության երկու հուշագրերի ստորագրմամբ։ Փաստաթղթերը նոր ուղղվածություն և բովանդակություն են հաղորդելու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Հայաստանի երկրաբանների միության հետ ՀՀՄԱ փոխգործակցությանը։

Մոսկվայի տրանսպորտի և կապի տեխնիկական համալսարանի և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի արդյունաբերության ասոցիացիայի միջև ստորագրվել է համագործակցության զարգացման վերաբերյալ հուշագիր
 Ուրբաթ, 3 Հուլիսի 2026,

ԱրմԻնֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և փոխնախարար Ասատուր Վարդանյանը երեկ մասնակցել են Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի տարեկան հաշվետու համաժողովին։

Հայաստանը քննարկում է որակավորված կազմակերպությունների համար ՄԱԿ-ի զբոսաշրջային ծրագրերին մասնակցելու հնարավորություններ ստեղծելու հարցը
 Ուրբաթ, 3 Հուլիսի 2026,

Արմինֆո: Հայաստանը քննարկում է որակավորված կազմակերպությունների համար ՄԱԿ-ի զբոսաշրջային ծրագրերին մասնակցելու հնարավորություններ ստեղծելու հարցը: ՀՀ կառավարությունը հաստատել է զբոսաշրջային կենտրոններ կառավարող կազմակերպությունների որակավորման չափանիշները, վկայականների տրամադրման կարգը և դրանց գործունեության հիմնական պահանջները սահմանող օրենքի նախագիծը:

ԵԱԶԲ-ն կաջակցի ԶՊՄԿ-ի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
 Ուրբաթ, 3 Հուլիսի 2026,

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ֆինանսավորում կտրամադրի` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրի իրականացման համար։ Համապատասխան վարկային պայմանագիրը ԵԱԶԲ-ի տարեկան ժողովի և Բիզնես ֆորումի շրջանակում ստորագրել են ԵԱԶԲ-ի ավագ գործադիր տնօրեն, նախագծային բլոկի ղեկավար Սերգեյ Իգնատովը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն Նիկոլայ Վեդենինը։

Երևանում քննարկվել է Իրան-Հայաստան ՕԳԾ շինարարության ընթացքը
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026,

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին:

Ավտոմոբիլային ճանապարհների ապաշրջափակումը կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել միջազգային ներդրողների շրջանում. վարչապետ
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026,

Արմինֆո.Ավտոմոբիլային ճանապարհների ապաշրջափակումը կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել միջազգային ներդրողների շրջանում։ Այս մասին հուլիսի 2-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Եռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBank
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026,

Արմինֆո.Fast հիմնադրամի կողմից կազմակերպվող AI ճամբարի ավելի քան 460 մասնակցի համար Իդրամն ու IDBank-ն անցկացրեցին ֆինանսական գրագիտության եռօրյա դասընթացների շարք։

Արտ. փոխարժեքները
11.09.2026
RUB4.300.01
USD363.28-0.61
EUR421.11-1.98
GBP490.61-1.99
CAD262.11-1.25
JPY23.60-0.02
CNY54.16-0.09
CHF445.52-3.12