Ուրբաթ, 17 Մայիսի 2024,
Արմինֆո.Ի՞նչ կասես, եթե ասենք, որ Rocket Line-ը հիմա արդեն ավելի երկար է, քան դու սպասում էիր։ Այո-այո, մենք անում ենք ամեն հնարավոր բան, որ դու ունենաս ամենահարմարավետ պայմանները քո առօրյա վճարումների համար։ |
Ուրբաթ, 17 Մայիսի 2024,
Արմինֆո. Հայաստանի ՀՆԱ-ում փոքր-միջին ձեռնարկատիրության մասնաբաժինը, ըստ վերջին տվյալների, կազմում է մոտ 25% ։ Մինչդեռ, զարգացած երկրներում ցուցանիշը սովորաբար գտնվում է 50-60 տոկոսի սահմաններում։ Եվ ՓՄՁ աջակցության լրացուցիչ գործիքներ մշակելու փոխարեն ՀՀ իշխանությունները գնում են պայմանների խստացման՝ շրջանառության հարկի դրույքաչափի կրկնակի բարձրացման տեսքով ՝ հետագայում համակարգից ընդհանրապես հրաժարվելով։ Սա խոսում է ոլորտի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի մասին։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է <ՓՄՁ Համագործակցության> ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը: |
Ուրբաթ, 17 Մայիսի 2024,
Արմինֆո. Մայիսի 17-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: |
Ուրբաթ, 17 Մայիսի 2024,
Արմինֆո. ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ավտոմեքենաների առեւտրի համակարգում "Թրեյդ-ին" ծրագրի շրջանակներում (հին մեքենայի փոխանակում նորի հետ՝ հավելավճարով): ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 17-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Առեւտրի եւ ծառայությունների մասին"օրենքում գործադիր մարմնի ներկայացրած փոփոխություններին: |
Ուրբաթ, 17 Մայիսի 2024,
|
Ուրբաթ, 17 Մայիսի 2024,
Արմինֆո. 2024թ. մայիսի 16-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որտեղ փաստաբանները քննարկել են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի առնչությամբ վերջին զարգացումները: Այդ մասին հաղորդում է Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը։ |
Ուրբաթ, 17 Մայիսի 2024,
|
Հինգշաբթի, 16 Մայիսի 2024,
Արմինֆո. ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ Բեատա Յավորչիկը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, պարզաբանել է, թե ինչով է պայմանավորված Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) "լավատեսությունը", որն իր վերջին զեկույցում կանխատեսել է Հայաստանի տնտեսության 6,2% աճ: Այսպիսով, ՀՀ ՀՆԱ-ի աճի վերաբերյալ ՎԶԵԲ-ի սպասումները գերազանցել են միջազգային այլ ֆինանսական կառույցների ակնկալիքները: |
Հինգշաբթի, 16 Մայիսի 2024,
Արմինֆո.Իդրամ Ջունիորը և Կորիզ կրթական ծրագիրը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ, որին հնարավորություն կունենան մասնակցելու 3-8 դասարանի՝ ոլորտով հետաքրքրված բոլոր աշակերտները։ |
Հինգշաբթի, 16 Մայիսի 2024,
|
Հինգշաբթի, 16 Մայիսի 2024,
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում՝ առողջապահական համակարգի կազմակերպություններին ֆինանսական աջակցության հատկացմամբ ծախսերի փոխհատուցմամբ, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առավել արդյունավետ կազմակերպման ապահովմամբ պայմանավորված: |
Հինգշաբթի, 16 Մայիսի 2024,
Արմինֆո.Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) ԵՄ դոնորական աջակցությամբ Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ' մասնավոր հատվածի ֆինանսավորման, մրցունակության բարձրացման և ավելի կանաչ ու կայուն պրակտիկայի ներդրման համար: Դա կօգնի տեղական ՄՓՄՁ-ներին բարձրացնել մրցունակությունը և կանաչ անցում կատարել: Այդ մասին նշվում է ՎԶԵԲ-ի հաղորդագրության մեջ։ |
Հինգշաբթի, 16 Մայիսի 2024,
|
Հինգշաբթի, 16 Մայիսի 2024,
|
Հինգշաբթի, 16 Մայիսի 2024,
Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը: Կառավարության հաղորդագրության համաձայն, որոշման նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմից, ինչպես նաև 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին։ Որոշման ընդունումը պայմանավորված է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին տրամադրվող աջակցության միջոցառումների շրջանակի ընդլայնմամբ։ |