Հայաստանի մաքսայինները կանխել են մաքսանենգ ծխախոտի խոշոր խմբաքանակի ներկրման փորձը
 Ուրբաթ, 25 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Իրավապահ մարմինների միջև համագործակցության շրջանակում  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն ԱԱԾ-ից օպերատիվ տվյալներ էին  ստացել առ այն, որ  ԻԻՀ-ից ՀՀ տարածք բեռ տեղափոխող բեռնատար ավտոմեքենայում հնարավոր է թաքցված լինի մեծ քանակությամբ ծխախոտային արտադրանք։

2025 թվականին Հայաստանի չորս մարզերում կսկսեն ագրոանտառաբուծական համակարգերի ներդրումը
 Ուրբաթ, 25 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Հայաստանում ազդարարվել է Ագրոանտառաբուծության հայկական ընկերակցության  նախաձեռնող խմբի աշխատանքների մեկնարկը, որը թույլ կտա արդյունավետորեն զարգացնել մեր երկրի համար նոր ՝ ագրոանտառաբուծության ոլորտը: Համապատասխան հայտարարությունն արվել է հոկտեմբերի 25-ին Երեւանում կա

ՀՀ կառավարությանը "Լիդիան Արմենիա"-ի բաժնետոմսերի 12.5%-ի նվիրատվության շուրջ պայմանագրի կնքումը հետաձգվում է
 Հինգշաբթի, 24 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո. "Լիդիան Արմենիա" ընկերության 100% բաժնետոմսերի 12.5% - ի նվիրատվության շուրջ պայմանագրի կնքումը հետաձգվում է մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը: Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 24-ի նիստում։

Ամերիկյան DFC կորպորացիան ACBA Bank-ին 50 մլն դոլարի վարկ է տրամադրել ՓՄՁ-ներին եւ կանանց ձեռներեցությանն աջակցելու համար
 Հինգշաբթի, 24 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո. ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիան (US International Development Finance Corporation - DFC) հայտարարել է ACBA Bank -ին 50 մլն դոլար վարկի տրամադրման մասին՝ Հայաստանում փոքր բիզնեսին աջակցելու, տնտեսական աճը խթանելու և ձեռներեցությունը խրախուսելու համար:

DFC գործադիր տնօրենը ՀՀ փոխվարչապետի հետ քննարկել է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարները
 Հինգշաբթի, 24 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրենի տեղակալ Նիշա Բիսվալի գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտը պետական աջակցություն կստանա
 Հինգշաբթի, 24 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, գործադիրի հավանությանն են արժանացել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

 Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.

Էկոնոմիկայի նախարար. Հայաստանը Գանայի Հանրապետության հետ համագործակցության մեծ ներուժ է տեսնում
 Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.  Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լեսլի Աքուա Օպոկու-Վարեյին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

ԿԶԵՀ-ը Հայաստանին 100 մլն դոլարի վարկ կտրամադրի երկրի պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար
 Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը, որի միջոցները կառավարում է Եվրասիական զարգացման բանկը, Հայաստանին կտրամադրի 100 մլն դոլարի վարկ: ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ի լիագումար նիստում քննարկել է ԵԶԲ-ի հետ համապատասխան համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 75 մլն եվրոյի վարկ կտրամադրի երկրի պետբյուջեին աջակցության ծրագրի համար
 Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 75 մլն եվրոյի վարկ կտրամադրի երկրի պետական բյուջեին աջակցության ծրագրի իրականացման համար: "«ՀՀ եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի հոկտեմբերի 23-ի լիագումար նիստում:

Հայաստանի երեք ավտոգազալցակայաններ պետությանը պատճառել են 240 մլն դրամի վնաս․ՊԵԿ
 Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլից սկսած, գնահատելով ավտոգազալցակայանների գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հարկային կարգապահության գծով իրականացված վերլուծությունների և դիտարկումների արդյունքները, ռիսկային գնահատված 21 ավտոգազալցակայանում Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության կողմից իրականացված չափագրման ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է ապրանքային մնա­­ցորդի պակասորդ և գանձման է առաջադրվել շուրջ 4.8 մլրդ դրամ տուգանք` ՀՀ հարկային օրենսգրքի 406-րդ հոդվածի համաձայն:

Երեխաները ֆրանսերեն կսովորեն տեխնիկապես վերազինված դասասենյակում
 Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Գորիսի թիվ 2 դպրոցում երեխաները ֆրանսերենի դասընթացներն արդեն անցկացնում են տեխնիկապես վերազինված և կահավորված դասասենյակում։

ԵԱԶԲ. Խոշոր զարգացած տնտեսություններում տոկոսադրույքների նվազումն աստիճանաբար ճանապարհ է բացում զարգացող երկրների կողմից օտարերկրյա կապիտալի ներգրավման համար
 Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Խոշոր զարգացած տնտեսություններում տոկոսադրույքների իջեցումն աստիճանաբար ճանապարհ է բացում զարգացող երկրների կողմից օտարերկրյա կապիտալի ներգրավման համար: Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ՝ այսօր հրապարակված մակրոտնտեսական ամփոփագրում։

ԵԱԶԲ. առանց լրացուցիչ ազդակների Հայաստանի տնտեսության աճի տեմպերը կվերադառնան իրենց կայուն արժեքներին
 Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Ընթացիկ տարվա հունիսից թանկարժեք մետաղների վերաարտահանումը դադարել է էական դեր խաղալ Հայաստանի տնտեսությունում, իսկ զուտ արտահանման ներդրումը տնտեսական աճի մեջ առաջին կիսամյակի արդյունքներով ընդհանրապես բացասական է դարձել: Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) հոկտեմբերի հերթական մակրոտնտեսական ամփոփագրում, որը հրապարակվել է այսօր:

Կոնվերս Բանկը և Kapitalbank-ը Sibos 2024-ում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
 Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Պեկինում անցկացվող Sibos 2024 միջազգային համաժողովի շրջանակում Կոնվերս Բանկ «ՓԲԸ»-ը շրջանակային համաձայնագիր է ստորագրել ուզբեկական JSCB Kapitalbank-ի հետ:

Հայաստանն ԱՄՀ-ից 18.4 մլն SDR կամ 24.5 մլն դոլար կստանա՝ երկրի պետբյուջեի պակասուրդը ծածկելու համար
 Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Հայաստանն Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) կստանա 18.4 մլն SDR կամ 24.5 մլն դոլար, ինչն ԱՄՀ-ի միջոցների նկատմամբ երկրի ընդհանուր հասանելիությունը կմեծացնի մինչև 122.7 մլն դոլար: Այդ մասին ասվում է ԱՄՀ հաղորդագրությունում:

IDBank-ը և Իդրամը՝ Mantashyants Global Expo-ում
 Երկուշաբթի, 21 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.IDBank-ը և Իդրամը մասնակցել են Mantashyants Global EXPO 2024 ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին 40-ից ավելի ոլորտների շուրջ 120 ընկերություններ։ Ցուցահանդեսը պրոֆեսիոնալ հարթակ ծառայեց գործարարների համար՝ ծանոթանալու այլ բիզնեսներին, տեղեկանալու յուրաքանչյուր բիզնեսի առանձնահատկություններին և ընձեռած հնարավորություններին։

Ակբա բանկը տեղաբաշխում է 11% և 6% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր
 Երկուշաբթի, 21 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 15.000.000 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 5.000.000.000 (հինգ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը։

Արտ. փոխարժեքները
14.09.2026
RUB4.300.00
USD363.280.00
EUR419.23-1.88
GBP489.96-0.65
CAD261.45-0.66
JPY23.51-0.09
CNY54.160.00
CHF444.38-1.14