Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նովայիսին։ Հանդիպումը տեղի է ունեցել Երևանում ընթացող բժշկական զբոսաշրջությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակներում։
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Հայաստան մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը 2026թ. հունվար-հուլիսին հասել է տարեկան էական՝ 2,6 անգամ աճի (նախորդ տարվա 5,5%-անոց անկումից հետո)՝ կազմելով $1.9 մլրդ։ Միաժամանակ, ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքն աճել է 25,1%-ով (գրեթե նույնքան, որքան նախորդ տարի՝ 25,9%)՝ հասնելով $482.1 մլն-ի։ Վերջիններիս մասնաբաժինը ընդհանուր զուտ ներհոսքում նվազել է մինչև 26% (նախորդ տարի 40%-ից 54% աճելուց հետո)։ Այս մասին վկայում են ՀՀ ԿԲ տվյալները։
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Հայաստանն ու Հորդանանը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը՝ հղում անելով Հորդանանի ազգային էլեկտրական ընկերության (NEPCO) գլխավոր տնօրեն, դոկտոր Սուֆյան Ալ-Բատայնեի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանի հանդիպման արդյունքներին։
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ընդունել է տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, աշխարհի առաջատար տնտեսագետներից մեկին՝ Աբհիջիթ Բաներջիին։
|
Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ իր ամենամյա այցի շրջանակներում այցելել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջատար ձեռնարկություններ ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ: Այդ մասին հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։
|
Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Բուդապեշտում կմասնակցի Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության գործադիր խորհրդի նիստին: ՊԵԿ նախագահին գործուղելու մասին որոշումն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
|
Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Չինաստանում ընթացող "Advancing the Agentic World "" համաժողովի շրջանակներում Huawei Technologies ընկերությունը և Հայաստանի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ստորագրել են ռազմավարական փոխըմբռնման հուշագիր (MoU)՝ արհեստական բանականության, առաջադեմ թվային տեխնոլոգիաների, հետազոտությունների, նորարարությունների, տաղանդների զարգացման և արդյունաբերական փոխակերպման ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու նպատակով: Այդ մասին ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Կառավարությունում քննարկումներ են ընթանում նվազագույն աշխատավարձի բարձրացման հնարավորության շուրջ: Այդ մասին սեպտեմբերի 18-ին ճեպազրույցում լրագրողներին ասել է կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում սեպտեմբերի 14-18-ն ակտիվորեն իրականացվել են եւ դոլարային, եւ ռուբլով գործարքներ: Դրա հետ մեկտեղ, արդեն երրորդ շաբաթը եվրոյով գործարքներ չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների թրենդը 13,3% անկումից հասել է 31% աճի, ինչին զուգընթաց կտրուկ արագացել է ռուբլով գործարքների աճը՝ 30,2%-ից հասնելով 94%-ի ։ Դա թույլ է տվել ռուբլով գործարքների շաբաթական ծավալի գերակշռության պահպանում դոլարով գործարքների նկատմամբ՝ խզումը 2,2 անգամից հասցնելով մինչեւ 3,3 անգամի։
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) աջակցությամբ Հայաստանում աշխատանքը սկսած առաքելությունների ներկայացուցիչներին՝ հարկային վարչարարության գործընթացների կատարելագործման նպատակով միջազգային առաջատար փորձի ներդրման, չգրանցված աշխատողների բացահայտման, ինչպես նաև միջազգային հարկման ոլորտում հարկային մարմնի և դրա հնարավորությունների գնահատման համար՝ կիրառելով FITAS գործիքը (Framework for International Tax Administration Strengthening - միջազգային հարկման ոլորտում հարկային վարչարարության ամրապնդման շրջանակ)
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Բարդ հաշվարկներ, համառ պայքար և մեծ հաղթանակներ․ երեխաների շրջանում սիրված Junius ֆինանսական մրցաշարը մոտեցավ իր ավարտին։ Խաղային ու հագեցած մթնոլորտում մասնակիցները սովորեցին ճիշտ տնօրինել ու խնայել գումարը, ճանաչել ու պաշտպանվել ժամանակակից ֆինանսական զեղծարարություններից, ինչպես նաև արդյունավետ կիրառել թվային ֆինանսական գործիքները։
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Arca ազգային վճարային համակարգի և UnionPay-ի համագործակցության շրջանակում պաշտոնապես տրվել է Հայաստանում Arca UnionPay քարտերի մեկնարկը: Կոնվերս Բանկը Հայաստանում առաջիններից իր քարտապաններին հնարավորություն է տալիս ստանալ մեկ քարտ՝ երկու տեղական և միջազգային քարտերի հնարավորություններով:
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. «Մի դրամի ուժը» նախաձեռնության օգոստոս ամսվա շահառուն «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են TRIPP նախագծի իրագործման ընթացքին վերաբերող հարցեր:
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. 2026թ. հունվար-հուլիս ամիսներին հայկական ծագման ապրանքների արտահանումը դեպի ԵՄ աճել է 72% - ով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.Ցեմենտի ներմուծումը Հայաստան պատմականորեն ցածր մակարդակի վրա է։ Այդ մասին ճեպազրույցում լրագրողներին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծն ու հարկաբյուջետային շրջանակը:
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ներկայացրել է նոր վերլուծական զեկույց՝ «Զարգացող տնտեսությունների արդյունաբերական վերափոխման ճարտարապետությունը», որում վերլուծվում է, թե ինչպես կարող են զարգացող երկրներն անցնել բարձր եկամուտ ունեցող երկրների կատեգորիա և կայունորեն ամրապնդվել այդ խմբում։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կմասնակցի Պեկինում կայանալիք Տրանսպորտի կայուն զարգացման գլոբալ ֆորումին: Նախարարին գործուղելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը 3,5 մլրդ դրամ կուղղի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում կատարվող վճարների սուբսիդավորման գործընթացի ապահովմանը։ Այդ մասին որոշում է ընդունվել սեպտեմբերի 17-ին կառավարության նիստում։
|