Հինգշաբթի, 4 Հունվարի 2024,
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը հունվարի 4-ի նիստում հերթական անգամ երկարաձգել է անմշակ կաշվի արտահանման արգելքը ։
|
Հինգշաբթի, 4 Հունվարի 2024,
Արմինֆո.ՀՀ կառավարությունը հունվարի 4-ին ընդունել է "Ակադեմիական ավանի կառուցման նպատակով Երեւան քաղաքի եւ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշակի տարածքների նկատմամբ գերակա հանրային շահ ճանաչելու մասին" որոշման նախագիծը:
|
Հինգշաբթի, 4 Հունվարի 2024,
Արմինֆո. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Որոշումն ընդունվել է կառավարության հունվարի 4-ի նիստում։
|
Հինգշաբթի, 4 Հունվարի 2024,
Արմինֆո. Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Որոշումն ընդունվել է կառավարության հունվարի 4-ի նիստում։
|
Հինգշաբթի, 4 Հունվարի 2024,
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին:
|
Հինգշաբթի, 4 Հունվարի 2024,
Արմինֆո. Հայաստանը 2023 թվականը կփակի ՀՆԱ-ի 8-8.5% աճով՝ պետբյուջեով նախատեսված 7%-ի և 2024 թվականի բյուջեով ակնկալվող 7.2%-ի փոխարեն: Ընդ որում, երկրի ՀՆԱ-ի գեներացման ներուժը, ինչպես եւ նախկինում, չի գերազանցում 5 տոկոսը։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի ֆինանսների նախկին նախարար, պետական ֆինանսների կառավարման գծով միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը:
|
Չորեքշաբթի, 3 Հունվարի 2024,
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականն ամփոփել է 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտներով՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 295.9 մլրդ դրամով կամ 15.4%-ով: Տարեսկզբին հաստատված՝ 2 տրլն 203.7 մլրդ ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 18.2 մլրդ դրամով: Այդ մասին հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:
|
Չորեքշաբթի, 3 Հունվարի 2024,
Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) շարունակում են հեռանալ 2023թ. օգոստոսին 4.219 մլրդ դոլարի մակարդակում արձանագրված պատմական առավելագույնից։ Այսպես, ՀՄՊ-ը, 2023թ. նոյեմբերին կրճատվելով 4,7% - ով կամ 177,4 մլն դոլարով (2022թ. նոյեմբերի 3,2% անկման դիմաց), կազմել է 3,635 մլրդ դոլար։ Դրան զուգահեռ խիստ դանդաղել է նաև տարեկան աճը՝ 16,2%-ից մինչեւ 3,3% (կամ 177,4 մլն դոլարով՝ 2022թ. նոյեմբերի համեմատ): Վատթարացել է նաև 2023թ.11 ամիսների ՀՄՊ դինամիկան՝ շրջադարձ կատարելով դեպի 11,6% անկում ՝ 2022թ. 11 ամիսների 8,9% աճից կամ, բացարձակ արտահայտությամբ, կրճատվելով 476.3 մլն դոլարով։ Այդ մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։
|
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023,
|
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել Է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
|
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո.Հավատարիմ մնալով որդեգրած բաց ու հանրային գործելաոճին՝ Team Telecom Armenia-ն ամփոփել է անցնող տարին։ IPO-ի հաջող իրականացում և բաժնետոմսերի ցուցակում, նոր սերնդի ցանցի կառուցում ու բջջային կայանների վերազինում, Team Energy նախագծի մեկնարկ և մի շարք աջակցության ծրագրեր․ սրանք ընկերության իրականացրած խոշոր նախագծերի մի մասն են։
Team Telecom Armenia-ն դարձավ առաջին տելեկոմ ընկերությունը Հայաստանում, որի բաժնետոմսերն առաջնային հրապարակային տեղաբաշխման միջոցով ցուցակվեցին ֆոնդային բորսայում։ Տեղաբաշխվեց 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս, ինչի արդյունքում Team-ի բաժնետերերի թիվն ավելացավ 1000-ով։ Ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի գործարկմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։
|
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. Team Telecom Armenia-ի վաճառքը եւ սպասարկման կենտրոնները նախատոնական և տոնական օրերին կաշխատեն հատուկ գրաֆիկով: Մասնավորապես, այն կենտրոնները, որոնք աշխատում են մինչև ուրբաթ, այդ ժամանակահատվածում բաց կլինեն շաբաթ և կիրակի օրերին: Ընդ որում, Ամիրյան փողոցի և Հյուսիսային պողոտայի գլխավոր մասնաճյուղերը բաց կլինեն մինչև դեկտեմբերի 30-ի կեսգիշեր և մինչև դեկտեմբերի 31-ի երեկոյան 20:00:
|
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. Մինչև 2024 թվականի գարուն Վեդու ջրամբարը պետք է շահագործման հանձնվի և սկսի ջրով լցվել։ Այդ մասին դեկտեմբերի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
|
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. Ակբա բանկը տարին ամփոփում է բարեգործական միանգամից 4 ծրագրով, որոնք ուղղված են արցախցի երեխաներին և պատանիներին։
|
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. Մինչև 2036 թվականը նախատեսվում է Հայաստանում կառուցել նոր ատոմային էներգաբլոկ։ Այս մասին դեկտեմբերի 29-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
|
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո.Դեկտեմբերի 28-ին Երևանում անցկացվել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) 12-րդ Անվտանգային ֆորումը, որը նվիրված էր Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման խնդիրների քննարկմանը:
|
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. Հայաստան ժամանող կամ երկրից մեկնող յուրաքանչյուր երրորդ ուղևոր օգտվում է ազգային ավիաընկերությունների ծառայություններից: Այդ մասին դեկտեմբերի 29-ին լրագրողներին հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
|
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. 2023 թվականին տարբեր ծրագրերի իրականացման համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը երկրի պետական բյուջեից ստացել է 275 մլրդ դրամ, որից ծախսվել է 270 մլրդ դրամ։ Այդ մասին դեկտեմբերի 29-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գերատեսչության ղեկավար Գնել Սանոսյանը։
|
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրոնական բանկ և մասնակցել գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ կազմակերպված ընդունելությանը:
|
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
|