Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.

«Վերին Լարս» անցակետը բացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով փոխադրամիջոցների երթևեկությունը: Այդ մասին ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանն առընթեր մաքսային կցորդ Վահան Հակոբյանի տարածած հաղորդագրությունում:

Էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանում 2-3 տարվա կտրվածքով անասնապահության արտադրողականության բարձրացում է կանխատեսում. Քերոբյանը հայտարարել է նոր ծրագրի մասին
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Հաջորդ տարի Էկոնոմիկայի նախարարությունը կսկսի խոշոր եղջերավոր անասունների արհեստական բեղմնավորման ծրագիրը։ Այդ մասին դեկտեմբերի 22-ին  ճեպազրույցում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Մոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են «Վերին Լարսով» անցնելուն
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Մոտ 600-700 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

Converse Mobile հավելվածում ներդրումների մասին. հասանելի են նաև Եվրոթերմի պարտատոմսերը
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Կոնվերս Բանկում վստահ ենք, որ թվային հարմարավետ միջավայրը ենթադրում է ոչ միայն առօրյա, ընթացիկ ֆինանսական ակտիվության սպասարկում և ապահովում, այլև ներդրումային կամ ֆինանսների համալրման, կառավարման երկարաժամկետ լուծումներ:

էկոնոմիկայի նախարար. Գյուղատնտեսության ծախսերի ընդհանուր ծավալը 2023 թվականին կազմել է 47 մլրդ դրամ
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Հայաստանը ստանձնում է Արցախի իշխանությունների և քաղաքացիների ֆինանսական պարտավորությունների մեծ մասը, ՀՀ կառավարական պարտքը կաճի 2,4 տ. կ.-ով՝ մինչեւ ՀՆԱ-ի 49,4%
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը կստանձնի Լեռնային Ղարաբաղի կառավարության եւ քաղաքացիների ֆինանսական պարտավորությունների մեծ մասը, կառավարության պարտքը ՀՆԱ - ի նկատմամբ կաճի 2,4 տ.կ.-ով՝ մինչեւ 49,4 տոկոս: Այդ մասին հայտարարել է ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովում որոշման նախագիծը ներկայացնելիս։

Երևանի մաքսատունը կաշխատի նաև շաբաթ օրը
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ պայմանավորված՝ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների և քաղաքացիների հոսքի կտրուկ աճով, մաքսատունը կաշխատի նաև շաբաթ օրը՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն՝ արտաքին տնտեսական գործունեության սպասարկումը և մաքսային ձևակերպումներն ավելի արագ ու պատշաճ կազմակերպելու նպատակով: 

Ձկնաբույծները բողոքում են կառավարության շենքի մոտ. նրանք պահանջում են հանդիպում  վարչապետի հետ
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչները, վրդովված Արարատյան դաշտի արտեզյան հորերում փակ շրջանառու համակարգեր տեղադրելու իշխանությունների նոր պահանջներից, այս անգամ հավաքվել են կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում են հանդիպում վարչապետի կամ փոխվարչապետի հետ։

Հայաստանում կստեղծվի բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ
 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է Քաղաքաշինության կոմիտեի մշակած «Բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

Հայաստանում կփակեն ՀՀ-ում չլիցենզավորված արտասահմանյան առցանց խաղատների հասանելիությունը, իսկ ոչ ռեզիդենտ խաղացողները կկարողանան խաղադրույքներ կատարել և շահումներ ստանալ արտարժույթով
 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում հավանության է արժանացել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ նախագծերը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է «Էքսպրես» վարկ
 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի հաճախորդներն այսուհետ կարող են ստանալ «էքսպրես» վարկ ազգային արժույթով: Միջոցները հասանելի են ընթացիկ գործունեություն իրականացնելու, գործող պարտավորությունները մարելու կամ արտադրությունն ընդլայնելու համար: Վարկի առավելագույն գումարը կազմում է 20 մլն ՀՀ դրամ։

Հայաստանում ՏՏ ստարտափների համար «հարկային դրախտը» երկարաձգվել է մեկ տարով
 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին՝ ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը ևս մեկ տարով հետաձգելու նպատակով: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.

Հայաստանի իշխանությունները կլուծեն Արցախի կառավարության և վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, առանձին իրավաբանական և ֆիզիկական անձանց ֆինանսական պարտավորությունների հարցերը
 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի կառավարությանը և վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամներին, առանձին իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ ՀՀ առեւտրային բանկերի, վարկային և ապահովագրական ընկերությունների (ֆինանսական կազմակերպությունների) դրամական պահանջների (գույքային իրավունքների) զիջման դիմաց թողարկվելու են գանձապետական պարտատոմսեր' հօգուտ այդ ֆինանսական կազմակերպությունների' մինչև 225 մլրդ դրամ առավելագույն անվանական արժեքով, այդ կազմակերպությունների գծով Հայաստանի Հանրապետության կառավարությանը զիջված դրամական պահանջների (գույքային իրավունքների) գումարի 70% - ի չափով: ՀՀ Ֆինանսների նախարարության նախաձեռնած որոշումն ընդունվել է դեկտեմբերի 21-ին՝ կառավարության նիստում։

Հայաստանը կես տարով կերկարաձգի մետաղի ջարդոնի արտահանման արգելքը
 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Հայաստանը կես տարով կերկարաձգի մետաղի ջարդոնի արտահանման արգելքը, որի ժամկետը լրանում է 2024 թվականի հունվարի 28-ին։ Արգելքը մինչև 2024 թվականի հուլիսի 28-ը երկարաձգող որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 21-ի նիստում։

Հայաստանը մինչև 2024 թվականի հուլիսի 18-ը կերկարաձգի ցեմենտի ներմուծման սահմանափակումները
 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Հայաստանը ևս կես տարով կերկարաձգի երրորդ երկրներից ցեմենտի և կլինկերի ներմուծման սահմանափակումները։ Համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 21-ին ՀՀ կառավարության նիստում։

Իշխանություններն առաջարկում են Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանել
 Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը ՝ ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, առաջարկում է վեցամսյա արգելք սահմանել սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի ՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման համար: Հարցն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 21-ի նիստի օրակարգում։

 Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.

Հայաստանում կսահմանափակեն արտասահմանյան համարանիշներով մեքենաների վարման ժամկետները
 Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Հայաստանում կսահմանափակեն արտասահմանյան համարանիշներով մեքենաների վարման ժամկետները, բացառությամբ՝ ԵԱՏՄ երկրների։ Այդ մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՝ պատասխանելով վրացական համարանիշներով մեքենաների մաքսազերծման վերաբերյալ հարցին։

Արտ. փոխարժեքները
06.03.2026
RUB4.78-0.04
USD377.31-0.28
EUR436.81-1.50
GBP503.37-0.64
CAD276.22-0.54
JPY23.90-0.10
CNY54.63-0.14
CHF482.80-0.86