Փաշինյանն ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է ՀՀ ֆիսկալ քաղաքականությունը
 Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային:

Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման ու կայունության պահպանման:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ բյուջետային, դրամավարկային և արժութային քաղաքականություններին, ինչպես նաև հարկային քաղաքականությանն և վարչարարությանը:

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան կարևորել է ՀՀ ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման և այլ ուղղություններով բարեփոխումների ընթացքը՝ տնտեսական ակտիվության պահպանման նպատակով:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ Կառավարության համար մակրոտնտեսական կայունության պահպանումը և տնտեսական երկարաժամկետ զարգացումն առաջնահերթություն է, և այդ ուղղությամբ քայլերն ու բարեփոխումները կրելու են հետևողական բնույթ:

ROTOBO-ն Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումային միջավայրի բարելավման ցանց է ստեղծում
 Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.  Էկոոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը սեպտեմբերի 19-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ առևտրի Ճապոնական ընկերակցության «ROTOBO» (Japan Association for Trade with Russia and NIS) Ռուսական և տնտեսական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Միկի Վաջիմայի և Մոսկվայի գրասենյակի տնօրեն Նաոյա Հասեյի հետ։

Էկոնոմիկայի նախարար. Մի քանի տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության ներուժը 4 տոկոսից հասել է 5,5 տոկոսի
 Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Մի քանի տարի առաջ Հայաստանի տնտեսության ներուժը գնահատվում էր 4% - ի սահմաններում, այսօր միջազգային կազմակերպություններն ահազանգում են ներուժի մինչեւ 5,5% բաարձրացման մասին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում "Արդի Հայաստանի հեռանկարները. տնտեսություն, ենթակառուցվածքներ եւ տեխնոլոգիաներ" թեմայով պանելային քննարկումների ժամանակ:

Հայաստանի նոր ԱԷԿ-ը, ըստ նախնական տվյալների, կունենա 400-600 ՄՎտ հզորություն
 Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.Հայաստանը ցանկանում է նոր ատոմակայան կառուցել մինչև ներկայիս ԱԷԿ-ի գործողության ժամկետի ավարտը՝ 2036 թվականը: Նորը, նախնական գնահատմամբ, կունենա 400-600 Մվտ հզորություն։ Այդ մասին հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ սեպտեմբերի 19-ին Երեւանում Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ։

Աշխատում ես լուրջ խախտումներո՞վ. ուրեմն՝ քեզ «կփակեն»
 Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Կառավարությունը սեպտեմբերի 19-ի նիստում հավանություն է տվել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:

Գևորգ Պապոյան. կարճատև հայրենասիրության քաղաքականությունը կբացառի մրցունակ տնտեսություն ունենալու հնարավորությունը
 Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Ամենավատ բանը, որ մենք կարող ենք անել մեր տնտեսության համար, ֆերմերներից ցածր որակի գյուղատնտեսական արտադրանք գնելն է՝ ավելի բարձր գնով։ Այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ "Շանթ" հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում խոսելով գյուղմթերքների մթերման գործընթացին առնչվող իրավիճակի մասին:

Գևորգ Պապոյան. Դիվերսիֆիկացումը որևէ երկրի դեմ չէ, այն ի շահ Հայաստանի է
 Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.Դիվերսիֆիկացումը որևէ երկրի դեմ չէ, դա ի շահ Հայաստանի է, որպեսզի մենք ունենանք հավասարաչափ կախվածություն աշխարհի տարբեր երկրներից, և, եթե հնարավոր է, որպեսզի աշխարհի տարբեր երկրներում նույնպիսի կախվածություն լինի նաև մեզանից: Այդ մասին "Շանթ" հեռուստաընկերության հարցազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Կառավարությունը փոխհատուցում կվճարի Տավուշում և Լոռիում ջրհեղեղից տուժած մեքենաների համար
 Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Կապահովվի Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման գործընթացը: 

Հայկազ Ֆանյան. Վերջին 10 տարում 10 առաջատար ՏՏ սթարթափներ ներգրավել են շուրջ 490 մլն դոլար, հիմնականում՝ օտարերկրյա ներդրողներից
 Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. ՏՏ ոլորտը մեր տնտեսության լուսավոր կետերից է, և շատ ուրախալի է, որ աստիճանաբար outsourcing-ի բիզնես մոդելից անցում է կատարում սեփական product-ների մշակմանը՝ արժանանալով վենչուրային ներդրողների ուշադրությանը։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Modex խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը։

 Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.

Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է աճել
 Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2024թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ նախորդ տարվա 65% - ի համեմատ աճել է մինչև 79,1%: Այդ մասին են վկայում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները։

Google-ի պատվիրակությունն առաջին անգամ աշխատանքային այցով ժամանել է Հայաստան
 Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «Google» ընկերության հետ համագործակցությունը զարգացնելու նպատակով ընդունել է Հայաստանում  առաջին անգամ աշխատանքային այցով գտնվող «Google» ընկերության պատվիրակությանը:

Փաշինյանը պատրաստ է գազ գնել Ալիևից
 Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում Ադրբեջանից գազի ներկրման կամ տարանցման հնարավորությունը:

Փաշինյանը հայտարարել է նոր ԱԷԿ-ի վերաբերյալ ռազմավարական որոշման մասին
 Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները նոր ԱԷԿ - ի կառուցման վերաբերյալ ռազմավարական որոշում են կայացրել. դա կլինի մոդուլային կայան։ Այդ մասին սեպտեմբերի 18-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երեւանում Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ։

Բիզնեսի թվայնացում՝ ի՞նչպես և ի՞նչ ակնկալել
 Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Թվային մոտեցումներն ու գործիքները ներխուժել են կյանքի բոլոր ոլոտրներ, թվայնացման հետ առնչվում են բոլորը, երեխաները սմարտֆոնների հետ վարվում են ավելի լավ քան մեծերը, դրանով էլ ոչ մեկի չես զարմացնի:

Փաշինյանի մոտ քննարկել են 2025թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և բյուջետային շրջանակները
 Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2025 թվականի պետական բյուջեի նախագիծն ու հարկաբյուջետային շրջանակը:

Ինչպես հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նախ ներկայացրել է տնտեսական և հարկաբյուջետային ընթացիկ զարգացումները, բյուջեի մակրոտնտեսական շրջանակը, որոնց հիման վրա մշակվել է պետբյուջեի նախագիծը: Մանրամասներ են ներկայացվել ոլորտային ծախսերի և ըստ գերատեսչությունների առաջարկվող չափաքանակների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Կառավարության առաջնահերթություններին և նպատակադրումներին, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավմանը, հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսումներին:

2025թ. պետական բյուջեի նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ և առաջարկություններ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է բոլոր գերատեսչությունների կողմից բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը հանձնարարել է պետբյուջեի նախագիծը բերել վերջնական տեսքի՝ հաշվի առնելով խորհրդակցության ընթացքում ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները:

Հին Երևան․ IDBank-ի նոր մասնաճյուղը՝ բացառիկ ձևաչափով
 Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.«Հին Երևան»․ այսպես է կոչվում նորարար IDBank-ի նոր մասնաճյուղը, որը գտնվում է քաղաքի պատմական սրտում՝ Փավստոս Բուզանդ փողոցում ու նախագծված է բացառիկ ձևաչափով։

Ձիթապտղի յուղով կարտոֆիլը Հայաստանում դելիկատես է դառնում
 Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Կարտոֆիլի և ձիթապտղի յուղի գները ռեկորդ են սահմանել Հայաստանում։ Ինչպես վկայում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած 2024 թվականի օգոստոսի վերջի գնաճի մանրամասն հաշվետվությունը, 2023թ. նույն ամսվա համեմատ հանրապետությունում կարտոֆիլը թանկացել է 41.1% - ով, իսկ ձիթապտղի յուղը՝ տարեկան 14.6% - ով:

"Ռոսատոմը" կուսումնասիրի Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների պահեստարանը. Աշխատանքներն իրականացվում են կայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախապատրաստման շրջանակում
 Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո."Ռոսատոմ Սերվիս" ԲԸ-ն ("Ռոսատոմ" պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկական դիվիզիոն) և "Ուրան-գրաֆիտային միջուկային ռեակտորների շահագործումից հանման փորձարարական-ցուցադրական կենտրոն" ԲԸ-ն ("ՈՒԳՌ ՓՑԿ" ԲԸ, մտնում է "Ռոսատոմ" պետկորպորացիայի մեջ) ձեռնամուխ են եղել Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների պահեստարանի (ՌԱԹ) հետազոտմանը: Աշխատանքն իրականացվում է Հայկական ԱԷԿ-ի հարթակում ՌԱԹ-ի անվտանգ և հուսալի պահպանման հնարավորությունը գնահատելու համար ' շահագործման ժամկետները մինչև 2036 թվականը երկարաձգելու շրջանակներում:

Սևակ Միքայելյան. Էկոնոմիկայի նախարարության օրակարգում են ենթակառուցվածքային բարեփոխումները
 Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Ներկայումս էկոնոմիկայի նախարարության օրակարգում են ենթակառուցվածքային բարեփոխումները ՝ գերատեսչության կողմից մշակված քաղաքականության իրականացման համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սևակ Միքայելյանը՝ "Տեխնոլոգիաների փոխանցումը Հայաստանում" թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ: Քննարկումները նախաձեռնվել են ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի "Առևտրի իրավունքի զարգացման ծրագրի" (CLDP) կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համակարգմամբ:

Արտ. փոխարժեքները
15.09.2026
RUB4.310.01
USD364.180.90
EUR420.080.85
GBP490.730.77
CAD261.680.23
JPY23.520.01
CNY54.260.10
CHF445.150.77