Ուրբաթ, 23 Փետրվարի 2024,
Արմինֆո.Բիզնեսի մարտահրավերները միշտ շատ են ու բազմազան, անկախ նրանից՝ ինչ չափի բիզնես ունեք, մեծ թվով աշխատակիցներով ընկերություն է թե փոքր նախաձեռնություն, նոր է բացվել, թե տասնյակ տարիների գործունեություն է ծավալում։ Ինչ առաջնահերթություններ ու խնդիրներ էլ որ ունենաք Ձեր բիզնեսում, IDBank-ը միշտ լուծում ունի։ Հիմա պատմենք՝ ինչ լուծումներ են դրանք։
|
Ուրբաթ, 23 Փետրվարի 2024,
Արմինֆո.Շոու բիզնեսի ներկայացուցիչները պետք է հարկեր վճարեն, այլապես, իրավական պատասխանատվություն կկրեն։ Այդ մասին փետրվարի 23-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Ուրբաթ, 23 Փետրվարի 2024,
Արմինֆո. ՀՀ կառավարությունը ստեղծում է "Ջի սոլուշն" պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ), որը պատասխանատու է ՀՀ ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների և հարակից համակարգերի կառավարման, այլ գերատեսչությունների հետ տվյալների փոխանակման, տեխնիկական սպասարկման, ինչպես նաև այլ գործառույթների իրականացման համար: Նախագիծը հավանության է արժանացել կառավարության փետրվարի 23-ի նիստում ։
|
Ուրբաթ, 23 Փետրվարի 2024,
Արմինֆո.Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է, որ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ: Այդ մասին ասվում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդագրությունում, որը հանքային ջրի շշերի արտահերթ ստուգում է իրականացրել:
|
Ուրբաթ, 23 Փետրվարի 2024,
Արմինֆո.Առևտրային նավերի վրա հութիների հարձակումների առնչությամբ Կարմիր ծովում ծագած խնդիրների ֆոնին՝ Հայաստանը Հնդկաստանին առաջարկում է այլընտրանքային առևտրային երթուղի, որը կարող է երկիրը կապել Եվրոպայի հետ։ Այդ մասին հնդկական ANI գործակալությանը հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ Նյու Դելիում ընթացող միջազգային քաղաքագիտական համաժողովի հարթակներում։
|
Ուրբաթ, 23 Փետրվարի 2024,
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ գործող կառավարությունը կատարել է տնտեսական աճի վերաբերյալ իր նախընտրական խոստումը:
|
Ուրբաթ, 23 Փետրվարի 2024,
Արմինֆո.Արձագանքելով քաղաքացիների օբյեկտիվ դժգոհությանը ՝ Հայաստանի իշխանությունները որոշել են արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներին օրենքով սահմանված ժամկետում չհարկել, եթե նրանք եկամտային հարկ են վճարել եկամուտ ստանալու երկրում: Այդ մասին փետրվարի 23-ին կառավարության նիստում հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
|
Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024,
Արմինֆո. Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ սույն թվականի ապրիլի 1-ին, տեխնիկական հնարավորությունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնեն Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից 2023թ-ի ապրիլի 25-ի թիվ 14-Լ որոշմամբ հաստատված և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2023թ-ի հունիսի 27-ին գրանցված՝ «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները։
|
Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024,
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 22-ի առավոտյան այցելել է «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ», որտեղ հանդիպում է ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական խոշոր մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ:
|
Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024,
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, Մխիթար Հայրապետյանը կարևորել է նախարարության գործունեության բոլոր ուղղություններով երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձել բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջիկա ռազմավարական ծրագրերին, նախաձեռնություններին, այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև անդրադարձ է կատարվել համագործակցության խնդրահարույց թեմաներին։
Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Մխիթար Հայրապետյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել, որ փոխադարձ շահավետ և արդյունավետ համագործակցության համար առկա է մեծ ներուժ, ուստի Ռուսաստանը պատրաստակամ է զարգացնելու և ընդլայնելու գործակցությունն ինչպես արդեն նախանշված, այնպես էլ նոր ուղղություններով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ ծրագրերի իրականացման ընթացքին, գործակցության նոր հնարավորություններին, ռուսական ոլորտային ընկերությունների ներկայացվածությանն ու գործունեությանը Հայաստանում, երկուստեք մասնակցությանը ոլորտային ցուցահանդեսներին և մի շարք այլ թեմաների։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել լայն օրակարգով շարունակելու կառուցողական քննարկումները համագործակցության շուրջ։
|
Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024,
Արմինֆո. Team Telecom Armenia-ի հեռախոսահամար գնելու համար այլևս պարտադիր չէ լինել Հայաստանում կամ մոտենալ մասնաճյուղ։ Team-ը, առաջինը Հայաստանում, թվային լուծումների շնորհիվ բացառիկ հնարավորություն է տալիս My Team հավելվածի միջոցով գնել eSIM քարտ և ակտիվացնել այն աշխարհի ցանկացած կետից։
|
Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024,
Արմինֆո.Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր 2023 թվականի ընթացքում նշանակալի արդյունքների հասնելու և RIA համակարգի բիզնեսի աճին աջակցելու համար:
|
Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024,
Արմինֆո.Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է։ Այս մասին այսօր Civilnet-ի հետ զրույցում ասել է «Ֆինարմ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը։
|
Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024,
Արմինֆո. Փետրվարի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող և իրականացվող «Բնական լանդշաֆտների պահպանումը հանուն Հայաստանում տնտեսության զարգացման» ծրագրի շրջանակներում։
|
Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024,
Արմինֆո. Հայաստանի ՀՆԱ-ի գեներացման ներուժը, որի աճը նախկինում գնահատվում էր 4-5 տոկոսի սահմաններում, վերջին երեք տարիներին զգալիորեն աճել է։ Այդ մասին հայտարարել է ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը՝ Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած մամուլի ասուլիսում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
|
Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024,
Արմինֆո. 2023 թվականին Հայաստանի միջազգային ապրանքաշրջանառության աճի ընդհանուր ցուցանիշները նշանավորվում են աննախադեպ ձեռքբերումներով, սակայն արտահանման և ներմուծման կառուցվածքը, ցավոք, մատնանշում է էական անհավասարակշռության և էական հեռանկարային մակրոտնտեսական ռիսկեր պարունակող տեղաշարժերի առկայությունը։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել մակրոտնտեսության մասնագետ, տ.գ. դ. Աղասի Թավադյանը:
|
Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024,
Արմինֆո. 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի հիմնական շարժիչ ուժը կարող է լինել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ տնտեսական գոտու հնարավորությունների օգտագործման համատեքստում երկրի մրցակցային առավելությունների իրացումը։ Փետրվարի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, "Այլընտրանք" հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը։
|
Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024,
Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) Ֆինանսների նախարարության հետ քննարկում է ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող որոշակի խմբերի քաղաքացիների համար արտոնությունների կիրառման հարցը: Այդ մասին փետրվարի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
|
Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024,
Արմինֆո. Առաջին անգամ խաղային ոլորտի ցանկացած կողմի նկատմամբ հնարավոր կլինի իրականացնել հսկողություն եւ օրենսդրությամբ պահանջված բոլոր չափորոշիչները դարձնել ստուգելի, այսինքն՝ սպառողների շահերի իրավունքների տեսանկյունից ամբողջությամբ ստուգելի կլինեն խաղային արտադրանքի, խաղային ապրանքների հետ կապված գործունեությունը, շահում տալու հավանականությունը, իսկ ընկերությունների շրջանառությունները, կատարած խաղադրույքների ծավալը ստուգելի եւ վերահսկելի կդառնան, ինչն ազդեցություն կունենա հարկային եկամուտների վրա:
|
Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024,
Արմինֆո. Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2023 թվականին դանդաղել է մինչև 8,7% (2022 թվականի 12,6% - ից)՝ ընթացիկ գներով կազմելով 9.503 տրիլիոն դրամ (24.2 մլրդ դոլար)։ ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը նույնպես նվազել է՝ 2022թ. 108%-ից հասնելով 102,8%-ի։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ փետրվարի 20-ին հրապարակած տվյալները։
|