Ուրբաթ, 16 Փետրվարի 2024,
Արմինֆո. Հայաստանի տնտեսությունը երկրորդ տարին անընդմեջ պահպանում է աճի բարձր տեմպերը ։ 2023 թվականի արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9,4% - ով։ 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին Հայաստանում ձևավորվել է գնանկում, ինչը թույլ է տալիս Կենտրոնական բանկին շարունակել դրամավարկային քաղաքականության մեղմացման ցիկլը։ Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների մակրոտնտեսական ամփոփագրի հերթական թողարկման մեջ՝ բանկի մասնակից 6 պետությունների վերաբերյալ:
|
Ուրբաթ, 16 Փետրվարի 2024,
Արմինֆո. Արմենիան Քարդ ընկերությունը, հանդիսանալով ԱրՔա ազգային վճարային համակարգի օպերատոր, ինչպես նաև միասնական պրոցեսինգային կենտրոն հայաստանյան բանկերի մեծ մասի համար, որոշում է կայացրել 2024 թվականի ապրիլի 15-ից arca.am հավելվածով գործառնությունները դադարեցնելու մասին: Ընկերությունը կենտրոնանալու է իր ծառայությունների անմիջական շահառու հանդիսացող ֆինանսական կազմակերպություններին տեխնոլոգիական լուծումներ մատուցելու վրա։ Այդ մասին ասվում է ընկերության պաշտոնական հայտարարությունում։
|
Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024,
Արմինֆո. Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է ավելանալ մինչև 3 մլրդ դոլար։ Ըստ IRNA-ի՝ այդ մասին հայտարարվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի ժամանակ ։
|
Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024,
Արմինֆո. Bank of Georgia Group PLC-ը (<Ընկերություն> կամ <խումբ>) պարզաբանում է Հայաստանի առաջատար բանկի՝ '"Ամերիաբանկ" ՓԲԸ-ի (<Ամերիաբանկ>) մասնակցությամբ հնարավոր գործարքի վերաբերյալ ԶԼՄ-ներում վերջերս հայտնված լուրերը և հաստատում, որ գտնվում է Ամերիաբանկի եւ նրա ներկայիս բաժնետերերի հետ բանակցությունների առաջանցիկ փուլում՝ հնարավոր ձեռք բերման առնչությամբ:
|
Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024,
|
Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024,
Արմինֆո.Հայաստանի ֆինանսական շուկայում նոր միջազգային բրենդի ներգրավման հավանականությունը բավականին ցածր է։ Նման կարծիք է հայտնել տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ֆեյսբուքյան իր էջում՝ մեկնաբանելով Հայաստանից HSBC բանկի դուրս գալը։
|
Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024,
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգում:
|
Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024,
Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Այդ մասին հաղորդել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
|
Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024,
Արմինֆո.Հազարավոր քաղաքացիներ, որոնք աշխատելու նպատակով Ռուսաստան են մեկնել, գումար վաստակել, ապա վերադարձել Հայաստան, նամակներ են ստացել ՊԵԿ-ից, որ 100 հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեն և պետք է վճարեն այդ գումարները։ Այդ մասին ասվում է "Հետք" պարբերականի հրապարակման մեջ։
|
Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024,
Արմինֆո."Հայաստանի էլեկտրական ցանցերի" ներդրումային ծրագրի համար ֆինանսական միջոցների ներգրավումն ամենահեշտ խնդիրն է, շատ ավելի դժվար է ճիշտ կազմակերպել աշխատանքը։ Այդ մասին փետրվարի 14-ին լրագրողներին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։
|
Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024,
Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի 32 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է սեղմ ժամկետներում: Այդ մասին փետրվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։
|
Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024,
Արմինֆո.ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը («Роспотребнадзор») հայտարարել է Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին, ինչի պատճառը, ըստ հայտարարության, Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածքի մասին տեղեկությունն է։ Ըստ տեղեկության՝ ավելի վաղ նա այրվածք էր ստացել հանքային ջրի շշի պարունակությունը խմելու հետևանքով։ Ինչպես ասվում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդագրությունում, ՍԱՏՄ-ը ՌԴ-ից որևէ պաշտոնական տեղեկատվություն առ այսօր չի ստացել:
|
Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024,
Արմինֆո. Հայաստանի բանկային քարտերի շուկան վերջին տարիներին աննախադեպ զարգացում է ապրել։ Եվ հատկանշանական է, որ աճի քանակական ցուցանիշներն իրենց արտացոլումն են գտել տպավորիչ ենթակառուցվածքային և տեխնոլոգիական վերելքի մեջ։
|
Երեքշաբթի, 13 Փետրվարի 2024,
|
Երեքշաբթի, 13 Փետրվարի 2024,
Արմինֆո. «Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել է "Ջերմուկ" ապրանքանիշի հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը՝ անվտանգության ստուգման նպատակով: Ինչպես հաղորդել է ՌԴ վերահսկիչ մարմինը, փետրվարի 12-ին Վլադիկավկազի բնակիչն այդ հանքային ջուրն օգտագործելուց հետո կերակրափողի այրվածքներ է ստացել:
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024,
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024,
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Newmag հրատարակչության գործընկեր, որը հրատարակել է Գոռ Կարապետյանի «Պրոակտիվ առաջնորդ» գիրքը։ Հեղինակը գրքում նկարագրում է իր անձնական փորձը և հաջողված բիզնես նախագծերի համաշխարհային օրինակներ։ Հրատարակության շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 10-ին՝ Newmag Winter Fest 2024 փառատոնի շրջանակներում։
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024,
Արմինֆո. 2023 թվականի արդյունքներով Հայաստանից արտահանվել է 4.4 մլն տեխնիկական (սինթետիկ) և բնական, չմշակված և մշակված ալմաստ, ինչը գրեթե 2 անգամ գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը: Այդ մասին հաղորդել է Էկոնոմիկայի նախարարության ռազմավարական ճյուղերի վարչության պետ Արևիկ Մարգարյանը։
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024,
Արմինֆո.Հաշված օրեր են մնացել փետրվարյան սիրո տոներին։ Անկախ նրանից՝ Տեառնընդառաջը տոնողների խմբից եք, թե Վալենտինի, միևնույն է պետք է նախապես մտածել, թե որտեղ եք նշելու։ Կարծում ենք՝ արդեն ձանձրացել եք դասական սրճարան-ռեստորաններում զուտ սնվելով, «մի բաժակ բան» խմելով տոնելու տարբերակից։ Հենց այդ պատճառով Idram-ն ու IDBank-ը մի տեղում են հավաքել ամենատարբերվող ու յուրահատուկ գաղափարները, որպեսզի 2024-ի ձեր սիրո տոներն անմոռանալի դառնան։
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024,
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը:
|