Քաղաքական գործիչ․ Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի՝ 600 դրամի մեկ լիտրի դիմաց
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի՝ 600 դրամի, կամ մոտ 1.65 դոլարի՝ մեկ լիտրի դիմաց։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է "Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

Մարտին Գալստյան. ավելորդ պահանջարկի արտահայտված գործոնները Կենտրոնական բանկին դրդել են բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.Ավելորդ պահանջարկի արտահայտված գործոնները Հայաստանի Կենտրոնական բանկին դրդել են բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այդ մասին սեպտեմբերի 15-ին հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ առանցքային տոկոսադրույքն ինն ամիս նախկին մակարդակում պահելուց հետո այն  6,5%-ից մինչեւ 6,75% բարձացնելու Կենտրոնական բանկի խորհրդի որոշման հիմնավորումը ներկայացնելու նպատակով հրավիրված մամուլի ասուլիսում։

Եվրախորհրդարանը հավանություն է տվել առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներին՝ հայկական արտադրանքի նկատմամբ
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Եվրոպական խորհրդարանը 583 "կողմ", 49 "դեմ" և  39 "ձեռնպահ" ձայներով հավանություն է տվել հայկական արտադրության արտադրանքի նկատմամբ  առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներին (Autonomous Trade Measures): Այդ մասին հաղորդել է Բելգիայում Հայաստանի դեսպան, ԵՄ-ում հանրապետության մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը։

2026թ. հունվար-օգոստոսին Հայաստան է այցելել 1.467 մլն զբոսաշրջիկ
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան է այցելել 1.467 մլն զբոսաշրջիկ, ինչը 1.7% - ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին։

Խաղային ավտոմատների օգտագործմամբ խաղերի կազմակերպման համար պահանջվելու է համապատասխան լիցենզիա ․ ՊԵԿ
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2027 թվականի փետրվար 8-ից գործողության մեջ է դրվելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն, շահումով խաղ է համարվում ռիսկի վրա հիմնված՝ շահելու հնարավորություն ընձեռող ցանկացած մեքենայացված խաղը (ծրագրավորված և (կամ) մեխանիկական խաղերի անցկացման համար նախատեսված խաղային արտադրանքով անցկացվող խաղը), որի ժամանակ շահողը որոշվում է այդ արտադրանքում պարունակվող հատուկ ծրագրի և (կամ) մեխանիկական համակարգի միջոցով` խաղացողի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ։ Նշված իրավակարգավորման շրջանակում շահումով խաղ է համարվում նաև «խվատայկաների» կամ նմանատիպ սարքավորումների միջոցով կազմակերպվող խաղը։

2026թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 15,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 8,5%-ով
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  Հայաստան բնական գազի ներմուծումը 2026թ. առաջին կիսամյակում աճել է տարեկան 15,5%-ով՝ մինչև 1 602 871,1 խմ, մաքսային արժեքի 16,2% ՝ մինչև 277,8 մլն դոլար աճի դեպքում։

Հայաստանի Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%-ից մինչեւ 6.75%
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  Հայաստանի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 6,5%-ից մինչև 6,75%՝ ինը ամիս անփոփոխ թողնելուց հետո։ Նման որոշում է կայացվել ՀՀ ԿԲ Խորհրդի սեպտեմբերի 15-ի նիստում։ Որոշման համաձայն, նույնքան՝ 0,25 տոկոսային կետով բարձրացվել են նաեւ լոմբարդային ռեպո տոկոսադրույքները՝ 8.25%, և բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները՝ մինչև 5,25%։

Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. IDBank-ը, առաջինը ԱՊՀ և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանում, ներկայացնում է նոր Visa Wizz Air Platinum քոբրենդային ճամփորդական քարտը։

2026թ. առաջին կիսամյակում Հայաստանը 34,8% - ով կրճատել է նավթամթերքի ներմուծումը
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  2026թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումը նվազել է 34,8%-ով (մեկ տարի առաջ 9,2% աճի դիմաց)՝ կազմելով 159,1 հազար տոննա։ Ընդ որում, մաքսային արժեքը նվազել է 17,6%-ով՝ մինչև 189.8 մլն դոլար։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները։

Հայաստանում ԱՊՊԱ-ի վնասաբերության գործակցի նվազումը դանդաղել է, սակայն պոլիսները շարունակել են թանկանալ
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ-ի վնասաբերության գործակիցը 2026թ. հունվար-օգոստոսին նվազել է՝ կազմելով 73,2%, 2025թ. նույն ժամանակահատվածի 74%-ի համեմատ։ Դա տեղի է ունեցել գործող պայմանագրերի թվի տարեկան աճի արագացման ֆոնին՝ 7,8%-ից մինչև 9,6%, ապահովագրավճարների ծավալի՝ 17,5%-ից մինչև 17,8%, ինչպես նաև հատուցումների ծավալի աճի առավել նկատելի արագացման պայմաններում՝ 6,6%-ից մինչև 18,7%։

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավար Գևորգ Պապոյանի՝ Հայաստանում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆիի հետ հանդիպման արդյունքները։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին ներկայացվել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման գործընթացը
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր համաժողովի հոբելյանական՝ 70-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Վիեննայում հանդիպում է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ։

Հայաստանն ու Ղազախստանը հստակեցրել  են դիիրքորոշումները առևտրատնտեսական համագործակցության հարցերի վերաբերյալ
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Ղազախստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա խորացման նպատակով տեղի է ունեցել Առցանց հանդիպում QazTrade ԲԸ-ի, ղազախա-հայկական գործարար խորհրդի, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների, Ղազախստանի պատվավոր հյուպատոսների և հայկական գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Երևանում ամփոփվել են Buissup Challenge մրցույթի արդյունքները. 150 մասնակից, 10 բիզնես առաջադրանք և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդ
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Սեպտեմբերի 11-13-ը «ԱՅԲ» դպրոցում ընթացել է Հայ գործարարների ասոցիացիայի կողմից կազմակերպված Buissup Challenge մրցույթը՝ Buissup-ի նոր ձևաչափը, որի շրջանակում երիտասարդ մասնագետներն ու տարբեր ոլորտների ներկայացուցիչներն աշխատել են խոշոր ընկերությունների կողմից ներկայացված իրական բիզնես առաջադրանքների շուրջ՝ մշակելով դրանց համար կիրառելի լուծումներ։

ԱԺ խոսնակ․ Հայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնել հնարավոր չէ, քանի որ նման մեխանիզմ, պարզապես, գոյություն չունի
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Հայաստանը շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ և մտադիր է առավելագույնս օգտագործել այն հնարավորությունները, որոնք ընձեռում է մասնակցությունը: Այդ մասին սեպտեմբերի 14-ին ԱԺ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը՝ պատասխանելով ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի դիտարկմանը։

ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  2026 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը:

Հայաստանում ձևավորվում է պետական ակտիվների կառավարման նոր մոդել
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցեր:

Հայաստանի խորհրդարանը վավերացրել է մի կողմից՝ ԵԱՏՄ անդամ պետությունների, իսկ մյուս կողմից ՝ Ինդոնեզիայի Հանրապետության միջև ազատ առևտրի շուրջ համաձայնագիրը
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Հայաստանի Ազգային ժողովը սեպտեմբերի 14-ի լիագումար նիստում վավերացրել է մի կողմից՝ ԵԱՏՄ անդամ պետությունների, մյուս կողմից ՝ Ինդոնեզիայի Հանրապետության միջև ազատ առևտրի շուրջ համաձայնագիրը:

Հայաստանն ու Իրանը ստորագրել են արձանագրություն պարզեցված մաքսային միջանցք ստեղծելու մասին
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է  Իրանի Իսլամական Հանրապետությունում։

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Թուրքիայից Հայաստան արտահանումը կազմել է 1,336 մլն դոլար
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Ըստ Թուրքիայի արտահանողների խորհրդի (TIM) տվյալների՝ Թուրքիայի արտահանում հունվար-օգոստոսին ավելացել է 4% - ով՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ 177,9 մլրդ դոլարից  մինչեւ 185 մլրդ դոլար, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Արտ. փոխարժեքները
13.11.2026
RUB4.390.03
USD360.540.03
EUR398.40-1.62
GBP476.81-1.73
CAD252.71-0.40
JPY22.55-0.04
CNY54.04-0.02
CHF430.50-3.07