Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.

Հայաստանի նոտարական գրասենյակներն իրավունք կստանան վավերացնել անշարժ գույքի նվիրատվության բոլոր գործարքները
 Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.Գործադիրն առաջարկում է օրենսդրական փոփոխություն կատարել՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար սահմանելով նոտարական վավերացման պարտադիր պահանջ՝ առանց բացառության: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ արտահերթ նիստում:

Visa Virtal` Converse Mobile-ով. թվային քարտի առավելությունները
 Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.Ամեն տարի Սև ուրբաթը սպառողի համար երազանքն իրագործելու կամ մատչելի գնով ցանկալի ապրանք գնելու, իսկ արտադրողի համար՝ հաճախորդին խրախուսելու հնարավորություն է:

IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2023 թվականի թվով  3-րդ տրանշը
 Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.2023 թվականի նոյեմբերի 20-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBB2NER4 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․

Հայաստանը մեկ տարով կերկարաձգի ներմուծվող էլեկտրամոբիլների ԱԱՀ վճարումից ազատման արտոնությունը
 Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2023,

Արմինֆո. Հայաստանը մեկ տարով կերկարաձգի ներմուծվող էլեկտրամոբիլների ԱԱՀ վճարումից ազատման արտոնությունը։ ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվում է ՀՀ Ազգային ժողովի նոյեմբերի 21-ի արտահերթ նիստում:

Լիցքավորի՛ր  էլեկտրական մեքենադ Team Energy կայաններում, վճարի՛ր 50%-ը
 Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.Team Telecom Armenia-ն և Visa-ն գրավիչ առաջարկ են ներկայացնում էլեկտրական մեքենաների վարորդների համար․ Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններում վճարումը Visa քարտով կատարելիս հաճախորդից կգանձվի գումարի 50%, իսկ մնացած կեսը կհատուցվի Visa-ի կողմից։

Team Energy կայանների արագ և գերարագ AC ու DC լիցքավորիչները նախատեսված են բոլոր տեսակի էլեկտրական մեքենաների լիցքավորման համար։ Դրանք տեղադրված են Երևանում, մարզերում, ինչպես նաև հիմնական և միջպետական նշանակություն ունեցող ճանապարհներին։ Գերարագ լիցքավորման DC կայանները ապահովում են մինչև 160 կՎ/ժամ հզորություն։

«Team Energy-ն Team Telecom Armenia-ի հեռանկարային նախագծերից է, որը էլեկտրական մեքենայով տեղաշարժվելը Հայաստանում դարձնում է առավել հարմարավետ, իսկ Visa-ի մասնակցությամբ՝ էլ ավելի մատչելի։ Սա Team-ի ու Visa-ի համագործակցության առաջին փորձը չէ, համատեղ ծրագրեր իրականացնում ենք 2021 թվականից՝ ձևավորելով գործընկերային օրինակելի հարաբերություններ ի շահ մեր հաճախորդների»,- նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Մեր գործընկերների հետ համագործակցությամբ Visa քարտապանների համար բարձր մակարդակի ծառայությունների մատուցումը մեր բիզնեսի հիմքն է: Team Telecom Armenia-ի հետ այս համագործակցությունը օգուտ կբերի ինչպես մեր հաճախորդներին, այնպես էլ մոլորակին: Այս նախաձեռնությամբ Visa-ն Հայաստանում ընդլայնում է կայունության իր ջանքերը և ընդլայնում էկոլոգիապես գիտակից հաճախորդների փորձը: Մենք հավատում ենք, որ ամբողջ աշխարհում անկանխիկ տնտեսություն վարելը ծառայում է մեր հաճախորդների և այն միջավայրի լավագույն շահերին, որտեղ մենք բոլորս ապրում ենք», - ասում է Կովկասում Visa տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:

Առաջարկը գործում է նոյեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Team Energy հավելվածը հասանելի է App store-ում և Play market-ում։ Այն հնարավորություն է տալիս գտնել մոտակա լիցքավորման կետերը, հեշտությամբ կատարել լիցքավորում և վճարել բանկային քարտի միջոցով, իսկ Team Telecom Armenia-ի բաժանորդ լինելու դեպքում` նաև Team-ի հեռախոսահամարի հաշվեկշռից։
 

ՀՀ կառավարությունը ցանկանում է մեծացնել ՏԻՄ ղեկավարների՝ համայնքների բյուջեների կառավարման հնարավորությունները
 Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.Հայաստանի կառավարությունն իր առջև խնդիր է դնում մեծացնել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների՝ համայնքների բյուջեները կառավարելու հնարավորությունները: ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 21-ի արտահերթ նիստում քննարկում է "Բյուջետային համակարգի մասին" օրենքում և հարակից օրենքների փաթեթում փոփոխությունները:

ՀՀ կառավարությունը մտադիր է վերաբաշխել բյուջետային միջոցների մինչև 6 տոկոսը՝ Լեռնային Ղարաբաղից փախստականներին պատշաճ աջակցություն ցուցաբերելու նպատակով
 Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը մտադիր է վերաբաշխել բյուջետային միջոցների մինչև 6 տոկոսը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պատշաճ աջակցություն ցուցաբերելու նպատակով: ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում են "Բյուջետային համակարգի մասին" օրենքում փոփոխությունները:

2023թ. նոյեմբերի 20-ի դրությամբ ՀՀ պետական գանձարան մուտքագրվել են 17.2% - ով ավելի հարկեր, քան 2022թ. նույն ժամանակահատվածում
 Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2023,

Արմինֆո. 2023 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջե  մուտքագրվել է 1 տրիլիոն 919.5 մլրդ դրամ հարկային եկամուտ, որը կազմում է ճշգրտված տարեկան 2 տրիլիոն 211.4 մլրդ դրամ ցուցանիշի 86.8% - ը:

Քննարկվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի հարավային հատվածի կառուցման հարցը
 Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մոհամմադ Հոսսեյն Սուֆիի գլխավորած պատվիրակության և ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության, ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետերի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4 ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի ղեկավարի միջև: 

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են հյուսիսբալթյան գործարարների հետ Հայաստանի բիզնես կապերի ստեղծման հնարավորությունը
 Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 20֊ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին և Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրեյթին։

Հայաստանի ֆինանսների նախարարությունը և ՎԶԵԲ-ը կմիավորեն ջանքերը Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպումը հիշարժան և պատշաճ անցկացնելու համար
 Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած պատվիրակությանը:  Հանդիպմանը ներկա են եղել նաև ՎԶԵԲ տարեկան հանդիպման, արարողակարգի և միջոցառումների կազմակերպման բաժնի և լեզվական ծառայությունների ղեկավար Ստեֆանիա Գալբիաթի Բոլլը և ՎԶԵԲ երևանյան մշտական գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին:

 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.

Ակբա բանկը կթողարկի Չինաստանի խոշորագույն UnionPay International-ի քարտեր
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023,

Արմինֆո. Ակբա բանկը Հայաստանում  կթողարկի Չինաստանի խոշորագույն՝ UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և  UnionPay Business միջազգային քարտեր։ Ակբա բանկի և UnionPay International-ի համագործակցությունը մեկնարկել է 2019 թվականին, որով Ակբան առաջինը Հայաստանում մեկնարկել էր UnionPay քարտերի սպասարկումը: Քարտերը տրամադրվում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց։

Կոնվերս Բանկը կթողարկի և կսպասարկի China Union Pay համակարգի քարտեր
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.Կոնվերս Բանկը կմասնակցի China Union Pay վճարահաշվարկային համակարգին: ԿԲ թույլտվության շրջանակում Բանկը կթողարկի քարտեր, ինչպես նաև կիրականացվի սպասարկում Բանկի տերմինալներով և բանկոմատներով:

Վահան Քերոբյան. Հայաստանում Հնդկաստանից աշխատանքային միգրանտների թիվը չի գերազանցում 30 հազարը
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023,

Արմինֆո. Հայաստանում Հնդկաստանից աշխատանքային միգրանտների թիվը չի գերազանցում 30 հազարը։ Այդ մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։

ՀՀ ԿԲ. դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը արագորեն կրճատվում է
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023,

Արմինֆո. Մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան 2023 թվականի 9 ամիսներին նվազել է մինչև 1.3 մլրդ դոլար՝ մեկ տարի առաջվա 1.7 մլրդ դոլարից։ Ինչպես վկայում են ՀՀ ԿԲ տվյալները, այս ցուցանիշի տարեկան դինամիկան կտրուկ ծավալվել է 2,6 անգամ աճից դեպի 23 տոկոս անկում։ Ծավալների նվազումը պայմանավորված է դրամական փոխանցումների ներհոսքի դինամիկայի վատթարացմամբ ՝ պահպանելով արտահոսքի բարձր մակարդակը: Մասնավորապես, փոխանցումների ներհոսքի գծով արգելակվել է աճը ՌԴ-ից և կրճատվել ԱՄՆ-ից, իսկ արտահոսքը զգալիորեն արագացել է թե Ռուսաստանի, թե ԱՄՆ-ի ուղղությամբ։

Էկոնոմիկայի նախարար. Ակնկալում ենք, որ մինչեւ տարեվերջ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կկազմի շուրջ 2,4 միլիոն
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.Իրավական դաշտի բարելավման անհրաժեշտությունն առաջացել է զբոսաշրջության բնագավառին բնորոշ դինամիկ զարգացման եւ նոր մարտահրավերների պայմաններում զբոսաշրջային գործունեության, ծառայություններին ներկայացվող պահանջների հստակեցման եւ վերահսկողության միջոցների սահմանման անհրաժեշտությունից: Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 20-ի արտահերթ նիստում:

Հայաստանի առևտրային բանկերի թունավոր ակտիվների աճը վերսկսվել է՝ մանրածախ վարկավորման արագացված աճի ֆոնին
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023,

Արմինֆո. Անցյալ տարի նվազած կորպորատիվ վարկավորումը վերակենդանացնելու Հայաստանի բանկային համակարգի երկչոտ փորձերը տեղի են ունենում մանրածախ վարկավորման արագացված աճի ֆոնին, որն ապահովում է ակտիվների եկամտաբերության եւ դիվերսիֆիկացման ընդունելի մակարդակի պահպանումը։ Սակայն, նման ակտիվությունը պահանջում է հատուկ ուշադրություն, որն անհրաժեշտ է ժամկետանց վարկերի ոչ ռիսկային տիրույթում պահելու համար: Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո լրատվական ընկերության վերլուծաբանների պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 30.09.2023 թ.  տվյալները։

 Շաբաթ, 18 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
06.03.2026
RUB4.78-0.04
USD377.31-0.28
EUR436.81-1.50
GBP503.37-0.64
CAD276.22-0.54
JPY23.90-0.10
CNY54.63-0.14
CHF482.80-0.86