Թեհրան. առևտրատարանցիկ համագործակցության զարգացումը չի կարող տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների արդարացում լինել
 Երկուշաբթի, 8 Հունվարի 2024,

Արմինֆո. Առևտրատարանցիկ համագործակցության զարգացումը չի կարող տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների արդարացում լինել։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ մեկնաբանելով ՀՀ Սյունիքի մարզով միջանցք ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի նախարարի հայտարարությունը։

ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտների անօրինական ճանապարհով իրացնելու փորձը
 Երկուշաբթի, 8 Հունվարի 2024,

Արմինֆո.ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցների կողմից իրականացված հսկողական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկիր՝ Վրաստան, հայտարարագրել է «արտահանում» մաքսային ընթացակարգով՝ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտային արտադրանք: ՊԵԿ հաղորդագրության համաձայն, հայտարարգրված ծխախոտի քաշը կազմել է շուրջ 13 տոննա:

Տիգրան Ավինյանն օրինագիծ է ներկայացրել ապօրինի շինարարության, հողազավթումների դեմ արդյունավետ պայքարի համար
 Երկուշաբթի, 8 Հունվարի 2024,

Արմինֆո. Երևանի քաղաքապետարանն օրինագիծ է պատրաստում ապօրինի շինարարության և հողազավթումների դեմ արդյունավետ պայքարի համար: Այդ մասին հունվարի 8-ին ավագանու աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հաղորդել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

"Զարգացման ֆրանսիական գործակալությունը" 1 մլն եվրո կհատկացնի Սյունիքում առողջապահական համակարգի բարելավման համար
 Երկուշաբթի, 8 Հունվարի 2024,

Արմինֆո. Ֆրանսիան «Զարգացման ֆրանսիական գործակալության» միջոցով աջակցում է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը՝ ի նպաստ Սյունիքում առողջապահական համակարգի բարելավման։

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի ղեկավար կազմը փոխվել է
 Երկուշաբթի, 8 Հունվարի 2024,

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) ղեկավար կազմը փոխվել է: Այդ մասին ասվում է ԱՆԻՖ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

 Ուրբաթ, 5 Հունվարի 2024,

Արմինֆո.

Էկոնոմիկայի նախարարությունը հաղորդել է Հայաստանի ազգային ավիափոխադրողի կանոնադրական կապիտալի համալրման մասին
 Ուրբաթ, 5 Հունվարի 2024,

Արմինֆո. «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ 2 011 050 000 դրամով ավելացել է ընկերության կանոնադրական կապիտալը: Այդ մասին հաղորդում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

 Հինգշաբթի, 4 Հունվարի 2024,

Արմինֆո.

Հայաստանում սահմանվում են հանրապետության տարածքում աղբավայրերի շահագործման եւ կոնսերվացման նորմեր
 Հինգշաբթի, 4 Հունվարի 2024,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ տարածքում գոյություն ունեցող և գործող աղբավայրերի շահագործման, բարեկարգման և փակման նվազագույն նորմերը: Ըստ հիմնավորման՝ հանրապետության բնակավայրերում տարիների ընթացքում ստեղծվել կամ տարերայնորեն ձևավորվել են բազմաթիվ աղբանոցներ, որոնք զբաղեցնում են զգալի տարածքներ և առաջացնում են լուրջ բնապահպանական և սանիտարական խնդիրներ:

ՊԵԿ նախագահը մեկնաբանել է սոցիալական ցանցերում գովազդին առնչվող իրավիճակը
 Հինգշաբթի, 4 Հունվարի 2024,

Արմինֆո. Հայաստանում սոցիալական ցանցերում գովազդի դիմաց ստացվող ցանկացած եկամուտ ենթակա է հարկման։ Այդ մասին հունվարի 4-ին լրագրողներին հաղորդել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Կառավարությունը սահմանել է գիտական աստիճանի համար հավելավճարի տրամադրման պայմանները
 Հինգշաբթի, 4 Հունվարի 2024,

Արմինֆո. Կառավարությունը սահմանել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը և կարգը: Այդ մասին որոշում է  ընդունվել Հայաստանի կառավարության հունվարի 4-ի նիստում:

Վարչապետի կադրային նշանակումները Վայոց ձորի մարզպետարանում
 Հինգշաբթի, 4 Հունվարի 2024,

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնակատար Նանե Ասատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

ՀՀ քաղաքացիների եկամուտների հայտարարագրման էլեկտրոնային համակարգը կգործի 2024 թվականի մարտից ոչ շուտ . ՊԵԿ նախագահ
 Հինգշաբթի, 4 Հունվարի 2024,

Արմինֆո. Հայաստանի ֆիզիկական անձինք, որոնք ենթակա են իրենց եկամուտների պարտադիր հայտարարագրման, էլեկտրոնային համակարգ մուտք գործելիս կհայտնաբերեն, որ դիմումների որոշ կետեր նախապես լրացված կլինեն: Այդ մասին հունվարի 4-ին լրագրողներին հաղորդել է Պպետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նախորդ տարվա արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ում հարկերի հարաբերակցության էական բարելավում կարձանագրվի. ՊԵԿ նախագահ
 Հինգշաբթի, 4 Հունվարի 2024,

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կանխատեսումներով ՝ նախորդ տարվա արդյունքներով կարձանագրվի Հայաստանի ՀՆԱ-ում հարկերի հարաբերակցության էական բարելավում: Այդ մասին հունվարի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է գերատեսչության ղեկավար Ռուստամ Բադասյանը։

Հայաստանը ևս կես տարով երկարաձգում է անմշակ կաշվի արտահանման արգելքը
 Հինգշաբթի, 4 Հունվարի 2024,

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը հունվարի 4-ի նիստում հերթական անգամ երկարաձգել է անմշակ կաշվի արտահանման արգելքը ։

Ակադեմիական քաղաքի կառուցման համար Հայաստանի կառավարությունը ճանաչել է գերակա հանրային շահը Երեւանի եւ Աշտարակի որոշակի տարածքների նկատմամբ
 Հինգշաբթի, 4 Հունվարի 2024,

Արմինֆո.ՀՀ կառավարությունը հունվարի 4-ին ընդունել է "Ակադեմիական ավանի կառուցման նպատակով Երեւան քաղաքի եւ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշակի տարածքների նկատմամբ գերակա հանրային շահ ճանաչելու մասին" որոշման նախագիծը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
 Հինգշաբթի, 4 Հունվարի 2024,

Արմինֆո. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Որոշումն ընդունվել է կառավարության հունվարի 4-ի նիստում։

Արամ Խաչատրյանը հրաժեշտ տվեց Լոռու մարզպետի պաշտոնին
 Հինգշաբթի, 4 Հունվարի 2024,

Արմինֆո. Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Որոշումն ընդունվել է կառավարության հունվարի 4-ի նիստում։

Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում ծանոթացել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին
 Հինգշաբթի, 4 Հունվարի 2024,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին:

2023 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը, ամենայն հավանականությամբ, կկազմի 8-8, 5 տոկոս. Վարդան Արամյան
 Հինգշաբթի, 4 Հունվարի 2024,

Արմինֆո. Հայաստանը 2023 թվականը կփակի ՀՆԱ-ի 8-8.5% աճով՝ պետբյուջեով նախատեսված 7%-ի և 2024 թվականի բյուջեով ակնկալվող 7.2%-ի փոխարեն: Ընդ որում, երկրի ՀՆԱ-ի գեներացման ներուժը, ինչպես եւ նախկինում, չի գերազանցում 5 տոկոսը։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի ֆինանսների նախկին նախարար, պետական ֆինանսների կառավարման գծով միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը:

Արտ. փոխարժեքները
30.04.2026
RUB4.93-0.01
USD370.78-0.41
EUR434.41-0.14
GBP501.41-0.03
CAD271.610.31
JPY23.610.37
CNY54.31-0.01
CHF472.211.99