Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,

Արմինֆո.

Ղազախստանի Ատոմային էներգիայի գործակալության պատվիրակությունը քննարկումներ է անցկացրել ՏԿԵ նախարարությունում
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,

Արմինֆո.ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևի գլխավորած պատվիրակությանը։ 

Պետությունը ձեռնամուխ է եղել ագրոապահովագրության վերակենդանացմանը
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,

Արմինֆո.Հայաստանում, երկու տարվա պասիվությունից հետո, վերջապես 2026 թվականից աշխուժացել է գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրությունը։ Ըստ Ագրոապահովագրողների ազգային գործակալության (AINA) տվյալների, 2026թ.առաջին եռամսյակում կնքվել է 3626 պայմանագիր, ապահովագրավճարների ընդհանուր ծավալը կազմել է 705.5 մլն դրամ (1.9 մլն դոլար), որի 55% - ը (387.7 մլն դրամ) ապահովագրական ընկերությունների մասնաբաժինն է, իսկ 45% - ը (317.9 մլն դրամ)՝ սուբսիդավորվող գումարը ։ Ապահովագրված հողատարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 3775 հա:

Evocabank-ը և Proparco-AFD-ն ստորագրել են 20 մլն եվրոյի վարկային համաձայնագիր
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,

Արմինֆո. Evocabank-ը և Proparco-AFD-ն ստորագրել են 20 մլն եվրոյի վարկային համաձայնագիր՝ ուղղված Հայաստանում կանանց ձեռներեցության և վերականգնվող էներգիայի զարգացմանը։

Ամերիաբանկը և Proparco-ն ստորագրել են 75 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ի աջակցություն Հայաստանի գյուղատնտեսության և փոքր բիզնեսի
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,

Արմինֆո. Ամերիաբանկը և Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD Group) դուստր ձեռնարկություն Proparco-ն ստորագրել են 75 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր: Պայմանագիրը, որն ստորագրվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում, նպատակ ունի աջակցելու Հայաստանի գյուղատնտեսությանը, ինչպես նաև միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրություններին (ՄՓՄՁ):

ԱրմԻնֆո-ի ՖինՌեյթինգ: սակագների բարձրացումը խթանում է Հայաստանի ապահովագրական ընկերությունների շահույթի բարձր աճը
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունները, բարելավելով ապահովագրավճարների դինամիկան, կարողացել են պահպանել շահույթի աճի բարձր տեմպերը։ Այսպես, 2026թ. առաջին եռամսյակում ապահովագրավճարների տարեկան դինամիկայի 7% անկումից 3% աճի հասնելը թույլ է տվել ապահովել զուտ շահույթի 77,4% աճ (մեկ տարի առաջվա 82,3% աճի դիմաց)։ Բայց շահույթի աճի որոշ չափով դանդաղումը բացատրվում է ապահովագրական փոխհատուցումների դինամիկայի ավելի ցայտուն բարելավմամբ՝ 0,2% անկումից մինչև 19,4% աճ: Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի ապահովագրական ընկերությունների ֆինանսական վարկանիշի 31.03.2026 թ. տվյալները, որոնք հիմնված են հրապարակված ֆինանսական հաշվետվությունների և ԱԸ-ներից լրացուցիչ պահանջված ցուցանիշների վրա:

Երևանն ու Աշխաբադը հանդես են եկել տնտեսական համագործակցության ակտիվացման օգտին
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,

Արմինֆո.Երևանում հանդիպում է տեղի ունեցել Թուրքմենստանի արտաքին գործերի փոխնախարար Ահմեթ Կուրբանովի և ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի միջև։

Հայաստանում կշարունակվի համայնքների խոշորացման գործընթացը. օրենքի նախագիծ
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,

Արմինֆո.Հայաստանում կշարունակվի համայնքների խոշորացման գործընթացը։ ՀՀ Ազգային ժողովը մայիսի 6-ի լիագումար նիստում քննարկում է ՀՀ կառավարության կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված "Վարչատարածքային բաժանման մասին" օրենքի փոփոխությունները:

Հայ գործարարների պատվիրակությունը մասնակցում է SelectUSA համաժողովին ԱՄՆ-ում
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,

Արմինֆո Այս օրերին Միացյալ Նահանգներում է հայ գործարարների պատվիրակությունը՝ մասնակցելու SelectUSA համաժողովին, որը մայրաքաղաք Վաշինգտոն է բերել ագրոբիզնեսի, դեղագործության, պարենային արտադրության, ֆինանսական խորհրդատվության և ՏՏ անվտանգության առաջատար ընկերությունների գործադիր պաշտոնյաների՝ ԱՄՆ շուկայում ընդլայնման ու ներդրումների հեռանկարները դիտարկելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Ֆրանսիական Expertise France գործակալությունը Հայաստանում կստանա նույն արտոնությունները, ինչ եւ՝ PROPARCO ընկերությունը
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,

Արմինֆո Ֆրանսիան մտադիր է ավելի ակտիվ մասնակցել Հայաստանում ներդրումային ծրագրերին և նպաստել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Ազգային ժողովի մայիսի 6-ի լիագումար նիստում քննարկվում է ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված Ֆրանսիայի Հանրապետության կառավարության հետ 2018 թվականի մայիսի 28-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրությունը:

ՀՀ ԿԲ. Հայաստանում գնաճի արագացմանը կարող են նպաստել էներգակիրների գների աճը, մատակարարման շղթաների խափանումները և առևտրային ուղիների փոփոխությունները
 Երեքշաբթի, 5 Մայիսի 2026,

Արմինֆո.Առաջիկա ժամանակահատվածում երկրում գնաճի արագացմանը կարող է նպաստել էներգակիրների գների զգալի աճը, ինչպես նաև մատակարարման շղթաների խափանումները և առևտրային ուղիների հնարավոր փոփոխությունները: Այս մասին նշվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,5% մակարդակում պահպանելու վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի մայիսի 5-ի որոշման հիմնավորման մեջ:

Էկոնոմիկայի նախարար. Հայաստանը բաց է էմիրաթական ներդրումների համար
 Երեքշաբթի, 5 Մայիսի 2026,

Արմինֆո.Հայաստանը բաց է էմիրաթական ներդրումների համար լոգիստիկայի, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արդյունաբերության և այլ ուղղություններով։ Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Միացյալ Արաբական Էմիրությունների (ՄԱԷ) արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Շարաֆի և Հայաստանում ՄԱԷ դեսպան Նարիման Ալ-Մուլլայի հետ հանդիպման ժամանակ։

ԿԲ-ը հույս ունի պահպանել բարձր ներքին պահանջարկը
 Երեքշաբթի, 5 Մայիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը ենթադրում է, որ կայուն ներքին պահանջարկը կպահպանվի բարձր մակարդակի վրա ՝ պայմանավորված մի քանի գործոնների առկայությամբ․ միջին եկամտի աճ, խնայողությունների աճ, ՀՆԱ-ում մինչև առավելագույն 23 տոկոս աճ, սպառողական վարկերի աճ (մի մասը կապված է հիփոթեքի հետ)։ Ընդ որում, հաշվի է առնվում ծառայությունների ոլորտում գնաճը։ Մայիսի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

Հայաստանն ու Եվրամիությունը տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել
 Երեքշաբթի, 5 Մայիսի 2026,

Արմինֆո. Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում գործընկերության մասին համատեղ հռչակագիր: Փաստաթուղթը ստորագրվել է 2026 թվականի մայիսի 5-ին Երևանում կայացած Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի շրջանակում։

Մարտին Գալստյանը վերընտրվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում
 Երեքշաբթի, 5 Մայիսի 2026,

Արմինֆո. Մարտին Գալստյանը վերընտրվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում: Այդ մասին հայտնի է դարձել ՀՀ Ազգային ժողովում անցկացված գաղտնի քվեարկության արդյունքում:

Ֆոն դեր Լայեն. ԵՄ-ը հուսով է, որ Հայաստանի համար կայունության և աճի ծրագիրը կներգրավի 2,5 մլրդ եվրո ներդրումներ հանրապետությունում
 Երեքշաբթի, 5 Մայիսի 2026,

Արմինֆո. ԵՄ-ը հույս ունի, որ Հայաստանի համար 270 մլն եվրո արժողությամբ կայունության և աճի ծրագիրը ևս 2,5 մլրդ եվրո ներդրում կներգրավի հանրապետությունում: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ամփոփելով Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքները։

Ռիսկի տարբերագինը Հայաստանի բանկային հատվածում էակապես նվազել է. Գալստյան
 Երեքշաբթի, 5 Մայիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի բանկային հատվածում ռիսկի տարբերագինն էապես նվազել է։ Այդ մասին մայիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանի կենտրոնական բանկը նախընտրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6,5% մակարդակում
 Երեքշաբթի, 5 Մայիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը նախընտրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6,5% մակարդակում: Նման որոշում է կայացվել մայիսի 5-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում, որի համաձայն՝ անփոփոխ են մնացել նաև լոմբարդային ռեպոյի (8%) և բանկերից ներգրավվող ավանդների (5%) դրույքաչափերը:

Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մաս
 Երեքշաբթի, 5 Մայիսի 2026,

Արմինֆո. Lion Finance Group-ը (LFG) ազդարարեց իր ընդգրկումը FTSE 100 ինդեքսում՝ շուկայի փակումից հետո հնչեցնելով Լոնդոնի ֆոնդային բորսայի զանգը։

ՀՀ ԿԲ. Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից ընդունված մակրոտնտեսական կայունության կառավարման կառուցվածքը ճանաչվել է լավագույն ստանդարտ աշխարհում
 Երեքշաբթի, 5 Մայիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից ընդունված մակրոտնտեսական կայունության կառավարման նոր կառուցվածքը ճանաչվել է որպես լավագույն ստանդարտ աշխարհում։ Այս մասին մայիսի 5-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, որի թեկնածությունը ԿԲ ղեկավարի պաշտոնում վերստին առաջադրվել է երկրի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից։

Արտ. փոխարժեքները
14.07.2026
RUB4.73-0.04
USD366.740.05
EUR417.72-1.55
GBP490.37-0.88
CAD259.970.44
JPY22.60-0.03
CNY54.09-0.01
CHF451.15-2.06