Հայաստանի գազի մենաշնորհատերն առաջիկա հինգ տարիներին ավելի քան 350 մլն դոլար կներդնի գազի տնտեսության արդիականացման գործում
 Երեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ն, որը հանդիսանում է "Գազպրոմ"-ի 100%-անոց դուստր ձեռնարկությունը, 2024-2028 թվականներին նախատեսում է հանրապետության գազային ցանցում ներդնել ավելի քան 148,92 մլրդ դրամ (ավելի քան 350 մլն դոլար): Ընկերության ներդրումային ծրագիրը քննարկման առարկա կդառնա դեկտեմբերի 20-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ):

"Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ը պատրաստվում է 10-ամյա նոր ներդրումային ծրագրի իրականացմանը
 Երեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն (ՀԷՑ), որը մտնում է "Տաշիր" ընկերությունների խմբի մեջ, պատրաստվում է նոր ՝ 10-ամյա ներդրումային ծրագրի իրականացմանը: Այդ մասին հայտարարել է  ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը՝ դեկտեմբերի 18-ին ընկերության 32 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի թողարկմանը նվիրված  միջոցառման շրջանակներում պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրենը մասնակցել է ՀՀ դրամի 30-ամյակին նվիրված պանելային քննարկմանը
 Երեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Դեկտեմբերի 18-ին ԵՊՀ-ում կայացավ «Հայկական դրամի 30-ամյակը․ զարգացումներ և հեռանկարներ» խորագրով պանելային քննարկում, որին որպես բանախոս մասնակցեց և ուսանողների հարցերին պատասխանեց նաև Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը:

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» կապիտալի շուկա է մտել պարտատոմսերի աննախադեպ թողարկմամբ. տեղաբաշխողն Ամերիաբանկն է
 Երեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն կապիտալի շուկա է մտել 32 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի աննախադեպ թողարկմամբ: Այդ տրանշի շրջանակներում թողարկվել է 320 հազար պարտատոմս՝ յուրաքանչյուրը 100 հազար դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 11.4% եկամտաբերությամբ, 3 տարի շրջանառության ժամկետով և վեց ամիսը մեկ արժեկտրոնային վճարումների հաճախականությամբ: Տեղաբաշխողը և շուկայաստեղծն Ամերիաբանկն է: Այս մասին լրագրողներին հաղորդել է հայտնել է Էլցանցերի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը՝ դեկտեմբերի 18-ին թողարկմանը նվիրված պաշտոնական միջոցառման շրջանակներում կայացած ճեպազրույցում ։

Հայաստանի էլեկտրական ցանցեր-ն սպասում է Վրաստանի կառավարության որոշմանը Եվրոպայի երկրներ էլեկտրաէներգիայի փոխադրման նախագծին միանալու մասին
 Երեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. "Տաշիր" ընկերությունների խմբի "դուստր" ընկերությունը՝ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ - ն, սպասում է Վրաստանի կառավարության որոշմանը ՝ միանալու Եվրոպայի երկրներ էլեկտրաէներգիայի տեղափոխման նախագծին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը:

Վրացական համարանիշներով մեքենաների մաքսազերծման ժամկետների երկարաձգում չի լինելու. ՊԵԿ-ը դրանց տերերին հորդորում է ժամանակին օգտվել արտոնություններից
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 30.11.2023 թ. թիվ 2076-Ն որոշման ուժի մեջ մտելուց հետո արդեն իսկ մաքսազերծվել է ժամանակավոր ներմուծված  1700  թեթև մարդատար տրանսպորտային միջոց։

Վահան Քերոբյան․ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության աճը այս տարի կազմել է 41%
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության աճը այս տարի կազմել է 41 տոկոս։ Այդ մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ <Կարծում ենք, որ հետագա տարիներին ապրանքաշրջանառությունը նույնպես կաճի։ Այս ամենով հանդերձ՝ մեր կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում և շատ ներդրումներ է կատարում արտաքին առևտուրը դիվերսիֆիկացնելու համար", - ասել է նա։

«Վերին Լարս» անցակետով ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. «Վերին Լարս» անցակետով ճանապարհը բացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

Լիցենզավորում, դասակարգում, վարկանիշներ. ուժի մեջ են մտել քաղաքաշինության ոլորտը կարգավորող օրենքի փոփոխությունները
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Այսօրվանից ուժի մեջ են մտել քաղաքաշինության ոլորտը կարգավորող փոփոխությունները։ Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը հաղորդել է, որ բոլոր նոր շինարարական ընկերությունները լիցենզիայի համար պետք է դիմեն արդեն նոր կարգի համաձայն, որտեղ սահմանված են նոր չափանիշներ, պահանջներ, իսկ գործողները դրա համար ժամկետ ունեն մինչև 2024 թվականի սեպտեմբերի 16-ը։

Լեռնային Ղարաբաղի շինարարական կազմակերպությունները կկարողանան գրանցվել ՀՀ-ում՝ պարզեցված ընթացակարգով
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների համար Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվել է խորհրդատվական հանդիպում, որին մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Հայաստանում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման ևս մեկ դեպք, վնասը վերականգնվել է. դատախազություն
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Էլ-Ար Շինե» ընկերության տնօրեն Ա.Ա.-ի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրի 3-րդ հասցեում գտնվող հողատարածքում` պետական սեփականություն հանդիսացող ավազ արդյունահանելու համար:

ԵՏՀ խորհուրդն ազատել է հավի ձվի ներմուծման համար մաքսատուրքի վճարումից
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը որոշում է ընդունել սակագնային արտոնություն տրամադրել ՝ հավի ձվի նկատմամբ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատելու տեսքով:

ՊԵԿ-ն ընդլայնել է վրացական համարանիշներով մեքենաների մաքսազերծման համար նախատեսված մաքսակետերի ցանկը
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, պետական աջակցության ծրագրի շրջանակում, 2023 թ. դեկտեմբերի 18-ից սկսած կարող են մաքսազերծվել նաև Վանաձորի Մոսկովյան 44 հասցեում գտնվող Արևելյան մաքսատուն-վարչությունում, Սիսիանի Սիսիան-Երևան մայրուղու 7-րդ կիլոմետր հասցեում գտնվող Հարավային մաքսատուն վարչությունում, Երևանի Իսակովի 10 հասցեում գտնվող Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն, վարչությունում։

Լարսը փակ է բեռնատարների համար
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. «Վերին Լարս» հսկիչ անցակետը (վրաց - ռուսական սահման) բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

Հայաստանը տեխնոլոգիական և տեխնոլոգիապես զարգացած երկիր տեսնելը կառավարության ռազմավարական նպատակ է. Փաշինյան
 Շաբաթ, 16 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախօրեին տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող շուրջ 30 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Տեսչական մարմնի ղեկավարը Հայաստանի կաթնամթերք արտադրողներին ներկայացրել է ռուսական կողմի պահանջները
 Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») ղեկավարի Սերգեյ Դանկվերտի վերջին հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների արտադրանքի մատակարարումները Ռուսաստան վերսկսելու խնդիրը։

Մոսկվան պատրաստ է հայ գործընկերներին առաջարկել նոր միջուկային բլոկի կառուցման նախագծի սեփական մշակումները. Օվերչուկ
 Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Ռուսաստանի Դաշնությունը կմասնակցի Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծին: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ դեկտեմբերի 15-ին Հայ - ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում։

Հորադիզ-Երասխ երկաթգծի ինդիկատիվ արժեքը կազմել է 230 մլն դոլար. Հայաստանի փոխվարչապետ
 Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.Հարավային Հորադիզ (Ադրբեջան) - Երասխ (Հայաստան) երկաթուղու ինդիկատիվ արժեքը հաշվարկվել է դեռ մեկ տարի առաջ՝ կազմելով մոտ 230 մլն դոլարին համարժեք գումար: Այդ մասին դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ԿԶԵՀ-ը լրացուցիչ 200 մլն դոլար կտրամադրի Քաջարանի թունելի կառուցման համար․Օվերչուկ
 Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի առաջարկած "Խաղաղության խաչմերուկ" նախագծին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը՝  դեկտեմբերի 15-ին Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում:

Հայաստանի փոխվարչապետը նշել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության "շատ լավ" դինամիկան
 Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության դինամիկան շատ լավ է: Դեկտեմբերի 15-ին այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում:

Արտ. փոխարժեքները
30.04.2026
RUB4.93-0.01
USD370.78-0.41
EUR434.41-0.14
GBP501.41-0.03
CAD271.610.31
JPY23.610.37
CNY54.31-0.01
CHF472.211.99