ԱՄՀ-ը Հայաստանի համար բացել է Stand-By վարկի 24.4 մլն դոլարի հասանելիություն և բարելավել է 2023 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ մինչև 7%
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանի համար բացել է Stand-by (SBA) համաձայնագրի շրջանակում  մոտ 24.4 մլն դոլարի (18.4 մլն SDR) վարկի հասանելիություն, ինչի արդյունքում հասանելի ընդհանուր գումարը կկազմի շուրջ 73.3 մլն դոլար (55.2 մլն SDR): Այդ մասին նշվում Է ԱՄՀ հաղորդագրությունում, որում նաև ներկայացվում է 2023 թվականի համար Հայաստանի ՀՆԱ-ի աճի բարելավված կանխատեսումը՝ նախկին 5,5% - ից մինչև  7%, 2024 թվականին տեմպերի մինչև 5% դանդաղմամբ (ինչպես և սպասվում էր նախկինում):  Գնաճի առնչությամբ ԱՄՀ-ը նշում է Հայաստանում դրա արագ անկումը և կանխատեսում է մինչև 2024 թվականի կեսերը վերադարձ 4% թիրախային շեմին և կայունացում այդ նշաձողի մոտ։

Հազարից ավելի ավտոմեքենա է մաքսազերծվել ՀՀ կառավարության աջակցության ծրագրի շրջանակներում
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.Դեկտեմբերի 12-ի դրությամբ ՀՀ կառավարության կողմից ընդունված մաքսային ձևակերպումների ծախսերի փոխհատուցման ծրագրի շրջանակներում օտարերկրյա պետհամարանիշներով 1154 ավտոմեքենա արդեն անցել է մաքսային ձևակերպում:

 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.

Հայաստանի իշխանությունները մոտ 550 հազար դոլար կհատկացնեն դեպի ծով ելք չունեցող երկրների ներկայացուցիչներին ընդունելու համար
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Դեկտեմբերի 14-15-ը Հայաստանում նախատեսվում է անցկացնել դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպում: Միջոցառման անցկացման համար նախատեսվում է հատկացնել 219 միլիոն 785 հազար դրամ:

 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.

ՀՀ կառավարությունը 65 մլն դոլար կհատկացնի ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգմանը
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը երկրի պետական բյուջեից 65 մլն դոլար կհատկացնի Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման համար: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում, որը կկայանա վաղը ՝ դեկտեմբերի 14-ին:

Նոր միջուկային էներգաբլոկի տեխնոլոգիայի վերաբերյալ առայժմ որոշում չի կայացվել. փոխնախարար
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նպատակով աշխարհում  առկա տեխնոլոգիաների, երկրի էներգետիկ համակարգի հետ դրանց համատեղելիության, տեխնիկական այլ պարամետրերի հետ կապված հարցերն ուսումնասիրման եւ քննարկման փուլում են: Այդ մասին ասվում է ԱրմԻնֆո-ի հարցմանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանում՝ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի ստորագրությամբ:

 Երեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.

ՀՀ ԿԲ-ն բարելավել է 2023 թվականի ՀՆԱ-ի կանխատեսվող աճը՝  7,2%-ից մինչև 8,3%, եւ 2024 թվականի համար՝ 5,6%-ից մինչև 6,1%%
 Երեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը հերթական անգամ բարելավել է 2023 թվականի ՀՆԱ - ի կանխատեսվող աճը՝ նախկին 7,2%-ից մինչեւ 8,3%: Միևնույն ժամանակ, գլխավոր բանկը վերանայել է ՀՆԱ-ի սպասումները նաև 2024 թվականի համար՝ մինչեւ 6,1% (նախկինում կանխատեսված 5,6%-ի դիմաց)։ Այդ մասին դեկտեմբերի 12 - ին հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական՝ 9,5 տոկոսից մինչեւ 9,25 տոկոս իջեցմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Լոռիում հատուկ ծրագիր է մեկնարկել հաշմանդամություն ունեցող երեխաների համար  
 Երեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.Ստեփանավանի «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման կենտրոնում կինեզոթերապիայի, լոգոպեդի, հոգեբանի, արտ-թերապիայի և այլ հատուկ ծառայությունների միջոցով օգնում են հաշմանդամություն ունեցող երեխաներին վերադառնալ լիարժեք կյանք։

Բանկն արժանացել է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության «Լավագույն ֆինանսական գործընկեր» մրցանակին
 Երեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.2023 թվականի դեկտեմբերի 8-ին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը մասնակցել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության 10 տարին» խորագրով կոնֆերանսին, որի ընթացքում արժանացել է ՀԱԱԳ-ի «Լավագույն ֆինանսական գործընկեր» մրցանակին:

Արդշինբանկի աջակցությամբ հայերեն լեզվով հրատարակվել է Էրին Մեյերի «Աշխարհի մշակույթների քարտեզը» բեսթսելերը
 Երեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.Դեկտեմբերի 11-ին, Ալեքսանդր հյուրանոցում տեղի ունեցավ «Աշխարհի մշակույթների քարտեզը» գրքի շնորհանդեսը, որ հեղինակել է INSEAD միջազգային բիզնես-դպրոցի պրոֆեսոր, միջմշակութային մենեջմենթի մասնագետ Էրին Մեյերը:

 Երեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.

«Լարսով» երթեւեկությունը բաց է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար
 Երեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունն (ՀԱԱԳ) իր 10-ամյակը դիմավորում է նոր ծառայությամբ
 Երեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունն (ՀԱԱԳ) իր 10-ամյակը դիմավորում է նոր՝ թվով երրորդ ծառայությամբ՝ արտահանմանն ուղղված արտադրությունների կազմակերպման և զարգացման համար կապիտալ ներդրումների ֆինանսավորման ապահովագրությամբ:

«Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» 5-ամյա ծրագիրը նպատակաուղղված է 60 մլն դոլար ներդրումների ներգրավմանը
 Երեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը մեծածավալ ներդրումներ է կատարում Հայաստանի տնտեսության մեջ։

ԵԱԶԲ-ն և Բրազիլիայի զարգացման բանկը համագործակցություն են սկսում Բրազիլիայի և Եվրասիական տարածաշրջանի առևտրային կապերի ընդլայնման համար
 Երեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) և Բրազիլիայի զարգացման բանկը (BNDES) Դուբայում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի շրջանակներում համագործակցության հուշագիր են կնքել՝ Բրազիլիայի և Եվրասիական տարածաշրջանի երկրների միջև անդրսահմանային առևտրային կապերի ընդլայնման նպատակով:

Ռուսաստանի ալյումինի ճյուղն ահազանգում է.  սկսվում է ոչ շահութաբեր ձեռնարկությունների, այդ թվում՝ "Արմենալ" գործարանի կոնսերվացումը
 Երեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Այսօր անբարյացակամ երկրների գործողությունների և մի շարք արտաքին գործոնների արդյունքում ռուսական ալյումինի ճյուղը գտնվում է աննախադեպ ճնշման տակ, ինչն այն հասցրել է սուր ճգնաժամի շեմին՝ երկարաժամկետ ծանր հետևանքներով: Այս մասին ասվում է Ռուսաստանի Ալյումինի ասոցիացիայի "Ռուսաստանի ալյումինի ճյուղի առկա վիճակի մասին" հաղորդագրության մեջ:

ՀՀ կենտրոնական բանկն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը ևս 0.25 տոկոսային կետով՝ մինչեւ 9.2%
 Երեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը ևս 0.25 տոկոսային կետով՝ 9.5%-ից մինչև 9,225%:

Հայաստանի իշխանություններն ակնկալում են, որ 2023 թվականի արդյունքներով պետական պարտքը կմոտենա երկրի ՀՆԱ-ի 47 տոկոսին. ֆինանսների փոխնախարար
 Երեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Հայաստանի իշխանություններն ակնկալում են, որ 2023 թվականի արդյունքներով պետական պարտքի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կկազմի 47 տոկոս ՝ նախկինում կանխատեսվող 49 տոկոսի փոխարեն։ Այդ մասին դեկտեմբերի 12-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը։

Արտ. փոխարժեքները
30.04.2026
RUB4.93-0.01
USD370.78-0.41
EUR434.41-0.14
GBP501.41-0.03
CAD271.610.31
JPY23.610.37
CNY54.31-0.01
CHF472.211.99