Հայկական գինու արտահանումը 2022 թվականի արդյունքներով հասել է գրեթե 5 մլն լիտրի
 Երեքշաբթի, 22 Օգոստոսի 2023,

Արմինֆո.2022 թվականին Հայաստանն արտահանել է 4.7 մլն լիտր, ինչը 52.2% - ով ավելի է մեկ տարվա վաղեմության ծավալից (նախորդ տարվա 17.7% աճի դիմաց)՝ մաքսային արժեքի 62.4% աճի դեպքում ՝ մինչև 18.8 մլն դոլար ։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները։

Հայկական հրուշակեղենը կարտահանվի Եվրամիության երկրներ
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023,

Արմինֆո.Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ձեռնարկված երկարատև բանակցությունների արդյունքում Եվրոպական հանձնաժողովի առողջապահության և սննդամթերքի անվտանգության գլխավոր տնօրինությունը Հայաստանի Հանրապետությունն ընդգրկել է Եվրամիության կողմից լիազորված երրորդ երկրների ցանկում:

FlyONE Armenia -ն գլխավորել է Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկը՝ այլ ավիաընկերությունների շրջանում
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023,

Արմինֆո. FlyONE Armenia -ն այլ ավիաընկերությունների շրջանում գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը ՝ առաջին կիսամյակի արդյունքներով զբաղեցնելով 74-րդ տեղը: Այդ մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները։

Chaarat Gold  ընկերությունը Կապանի հանքը վաճառում է հայկական Quanto ընկերությանը
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023,

Արմինֆո.Chaarat Gold ընկերությունը համաձայնագիր է կնքել Հայաստանում Կապանի հանքը 55.4 մլն դոլարով տեղական Quanto ընկերությանը վաճառելու շուրջ։ Այդ մասին ասվում է Chaara-ի մամուլի հաղորդագրությունում։

Վիճակագրություն. 2023թ. առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է տարեկան 16,1 տոկոսով
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023,

Արմինֆո.Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2023թ. առաջին կիսամյակում դանդաղել է  մինչև տարեկան 16,1% (2022թ. նույն ժամանակահատվածի 18,3% - ից)՝ գերազանցելով 3,9 տրլն դրամը կամ 10.1 մլրդ դոլարը:  Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Աշնանը Երևանում կկայանա հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողով
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023,

Արմինֆո. 2023 թվականի սեպտեմբերի 14-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի կունենա հայ–կորեական տնտեսական համագործակցության համաժողով, որի նպատակն է խթանել և ընդլայնել Հայաստանի և Կորեայի միջև տնտեսական համագործակցությունը։

Վահան Քերոբյան. Առաջին կիսամյակում բուսաբուծության ոլորտում գրանցվել է 10%  աճ
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023,

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 19-ին այցելել է «Armenian Walnut» ընկերություն, որտեղ ծանոթացել է ընկույզի աճեցման և մշակման ողջ ընթացքին։

Առաջիկա 1-2 տարիներին "Գեոպրոմայնինգը" պատրաստ է 15 մլն դոլար ներդնել ԱՊՄԿ արդիականացման գործում
 Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023,

Արմինֆո. "Գեոպրոմայնինգ" ընկերությունների խումբն առաջիկա 1-2 տարում նախատեսում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում ներդնել շուրջ 15 մլն դոլար: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է կոմբինատի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բելյաևը:

Հայաստանի ՄՊՀ-ն ուսումնասիրում է բենզինի շուկան՝ գների աճի հիմնավորվածությունը պարզելու նպատակով
 Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023,

Արմինֆո.ՄՊՀ-ն ուսումնասիրում է բենզինի շուկան. գնի չհիմնավորված բարձրացումներ հայտնաբերելու դեպքում կհարուցվեն վարույթներ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել Է հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը՝ արձագանքելով գնաճի մասին հրապարակումներին։

ՌԴ-ից Հայաստան բնական գազի ներմուծումը 2022 թվականին աճել է 6,1% - ով, իսկ հեղուկ գազինը ՝ մի քանի անգամ
 Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023,

Արմինֆո.2022 թվականին Հայաստան բնական գազի ներմուծումն ավելացրել է 6,4 տոկոսով ՝ մինչև 2 965 818,1 խմ, ներմուծված բնական գազի մաքսային արժեքի 9,6 տոկոսով աճի դեպքում ՝ կազմելով 504,8 մլն դոլար: Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները, որոնց համաձայն, Հայաստանն ավանդաբար բնական գազ է ներկրում ՌԴ - ից (87,7%) և Իրանից (12,1%):

 Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023,

Արմինֆո.

Արդշինբանկը Asian Banking & Finance ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա մանրածախ բանկ Հայաստանում»
 Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023,

Արմինֆո.Միջազգային Asian Banking & Finance ամսագիրը Արդշինբանկը ճանաչել է «ՏԱՐՎԱ ՄԱՆՐԱԾԱԽ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» մանրածախ ֆինանսական բիզնեսի զարգացման գործում ունեցած ձեռքբերումների համար։ Հաղթողն ընտրվում է՝ հիմնվելով բարձր ֆինանսական արդյունքների, նորարարական ծառայությունների, հաճախորդակենտրոն մոտեցման և կայուն զարգացման ուղղությանը հավատարմության վրա:

Հայաստան նավթամթերքի ներմուծումը 2022 թվականին աճել է 6.8%-ով
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023,

Արմինֆո.2022 թվականին Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է տարեկան 6,8 տոկոսով՝  փոքր-ինչ գերազանցելով 519 հազար տոննան։ Մաքսային արժեքը բարձրացել է 54,3 տոկոսով՝ մինչեւ 574,2 մլն դոլար։ Այդ մասին են վկայում Հայաստանի Մաքսային ծառայության տվյալները։

2018 թվականից սկսած կառավարությունը Սյունիքի մարզում իրականացրել է 100 մլրդ դրամից ավելի ներդրումային ծրագրեր. Փաշինյան
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023,

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կապանում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Բրազիլիան Հայաստան շաքարի գլխավոր մատակարարն է
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023,

Արմինֆո.Հայաստանը 2022 թվականի արդյունքներով 6,7 անգամ ավելացրել է շաքարի արտահանումը՝ մինչև 1,310 հազար տոննա, մաքսային արժեքի 8,5 անգամ աճի դեպքում՝ մինչև 1,2 մլն դոլար։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները։

Մենք պատրաստ ենք Երևան-Կապան կանոնավոր ավիաչվերթների իրականացմանը. Փաշինյան
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023,

Արմինֆո. "Կարծում եմ, որ մենք պատրաստ ենք Երևան-Կապան կանոնավոր ավիաչվերթների իրականացմանը", - օգոստոսի 17-ին Սյունիքի մարզպետարանում հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախքան մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվության քննարկումը: Նշենք, որ Փաշինյանը Երևանից ինքնաթիռով մեկնել է Կապան ՝ փորձարկելով նոր ավիաերթուղին։

ԵԱԶԲ-ի վերլուծաբաններ. Դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքի զգալի ծավալները կարող են հրահրել "հոլանդական հիվանդություն"
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023,

Արմինֆո. Հայկական դրամը առևտրային գործընկեր երկրների արժույթների նկատմամբ կայուն ամրապնդում է ցուցադրում՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակի սկզբից։ Ընթացիկ տարվա հուլիսի արդյունքներով՝ 2022 թվականի սկզբի համեմատ հայկական դրամը արժույթների զամբյուղի նկատմամբ ամրապնդվել է. տարեկան 19,8%-ով՝ դոլարի նկատմամբ, տարեկան 21,7%-ով՝ եվրոյի նկատմամբ,  տարեկան 32,4%-ով՝ ռուսական ռուբլու նկատմամբ։

ՀԾԿՀ ղեկավար. Ջրամատակարարման համակարգը մաշված է
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023,

Արմինֆո. Եկեք ընդունենք, որ մեր ջրամատակարարման համակարգը մաշված է և մեծ ծավալի ներդրումներ է պահանջում։ Այդ մասին օգոստոսի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ պատասխանելով մայրաքաղաքում ջրամատակարարման հաճախակի ընդհատումների վերաբերյալ հարցին։

Հինգ iPhone 15՝ Կոնվերս Բանկի ACT2WIN արշավի շրջանակում
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023,

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է խրախուսման ACT2WIN արշավը հաճախորդների համար: Մրցույթի պայմանները պարզ են, ինչի շնորհիվ դրան կարող է մասնակցել և հինգ iPhone 15-ի խաղարկությանը մասնակցել Բանկի հաճախորդների հնարավորինս լայն շրջանակ: Մասնավորապես, արշավին մասնակցելու համար ընդամենը հարկավոր է.

ՏԿԵ նախարարը  ՌԵՈՒ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ քննարկել է ՀԿԵ զարգացման հարցերը
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023,

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը։

Արտ. փոխարժեքները
06.03.2026
RUB4.78-0.04
USD377.31-0.28
EUR436.81-1.50
GBP503.37-0.64
CAD276.22-0.54
JPY23.90-0.10
CNY54.63-0.14
CHF482.80-0.86