Հինգշաբթի, 22 Հունիսի 2023,
Արմինֆո. Հայաստանում աշխատավարձի ֆոնդի շոշափելի աճ է արձանագրվել։ Կառավարության հաղորդագրության համաձայն, այդ մասին այսօր կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել վիճակագրական վերջին տվյալները։
«Կարևոր եմ համարում կառավարության նիստում հրապարակել Հայաստանում գրանցված և հարկման բազա ունեցող աշխատատեղերի նոր ցուցանիշը: Մենք, բարեբախտաբար, հերթական պատմական ռեկորդն ենք արձանագրել և մայիսի արդյունքներով ունենք 718 266 գրանցված աշխատատեղ: 2018 թվականի մայիսի տվյալներով, կարող ենք արձանագրել, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 170 277 աշխատատեղ: Ընդ որում, նախորդ տարվա մայիսի համեմատ նույնպես աճ ունենք, ապրիլի համեմատ նույնպես աճ ունենք:
Շատ կարևոր է արձանագրել, որ նաև աշխատավարձի ֆոնդի էական, շոշափելի աճ ունենք: 2018 թվականի մայիսի համեմատ Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի ֆոնդը, ըստ էության, կրկնապատկվել է, ավելացել է 106.6 տոկոսով, կամ 103 մլրդ 40 մլն դրամով: Այսինքն՝ այսօր Հայաստանի Հանրապետությունում աշխատող մարդիկ 103 մլրդ 40 մլն դրամով ավելի շատ աշխատավարձ են ստանում, քան 2018 թվականի մայիսին:
Շատ կարևոր է նաև միջին աշխատավարձի ցուցանիշը: Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձը, այսինքն՝ մեկ մարդուն ընկնող աշխատավարձն ավելացրել է 2018 թվականի մայիսի համեմատ 101 629 դրամով, կամ 57.6 տոկոսով: Իսկ շատ կարևոր է նաև, որ աշխատավարձն աճել է 2023 թվականի մայիսի, նաև 2023 թվականի ապրիլի համեմատ, մոտավորապես՝ 4215 դրամով, կամ 1.5 տոկոսով: Իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ 40 323 դրամով, կամ 17 տոկոսով:
Սրանք շատ կարևոր ցուցանիշներ են, որոնք և՛ քանակական, և՛ որակական որոշակի տվյալներ են տալիս, նաև աշխատավարձն է շարունակաբար բարձրանում Հայաստանի Հանրապետությունում: Ընդ որում, չափազանց կարևոր է գնաճի նկատմամբ առաջանցիկ տեմպերով: Ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականի տվյալներով՝ գնաճի էֆեկտը հանած՝ 6.3 տոկոսով աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում բարձրացել է, ինչը կարծում եմ, շատ կարևոր և էական ցուցանիշ է:
Դրա համար, հարգելի գործընկերներ, մենք պետք է հետևողական շարունակենք բարեփոխումների մեր օրակարգը: Որևէ կասկած չպետք է լինի, որ սրանք մեծ մասամբ բարեփոխումների արդյունք են: Եվ ինչքան բարեփոխումները արդյունք են տալիս, այնքան ավելի պետք է մեծացնել դրանց տեմպը բոլոր ոլորտներում», - ասել է վարչապետը:
|
Հինգշաբթի, 22 Հունիսի 2023,
Արմինֆո.Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացը շարունակական դարձնելու նպատակով՝ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում։
|
Հինգշաբթի, 22 Հունիսի 2023,
Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Վլադիկավկազ՝ Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիների շահագործման հանձնման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի թողունակության բարձրացման հարցերը քննարկելու նպատակով։
|
Չորեքշաբթի, 21 Հունիսի 2023,
Արմինֆո.Հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններն են քննարկվել ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետելդի Այազովի ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի՝ հունիսի 21-ին ՀԱԳՄ-ում կայացած հանդիպման ժամանակ։
|
Չորեքշաբթի, 21 Հունիսի 2023,
Արմինֆո.Երևանի եկամուտները 2024-2026թթ. կանխատեսվում են, համապատասխանաբար, 111,7 մլրդ դրամ, 121,1 մլրդ դրամ և 129,1 մլրդ դրամ, իսկ ծախսերը կհասնեն, համապատասխանաբար, 113,8 մլրդ դրամի, 123,1 մլրդ դրամի և 130,6 մլրդ դրամի: Այդ մասին ասվում է Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրում, որը զետետված է իրավական ակտերի միասնական պորտալում։ Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանն ընթացիկ տարում ակնկալում է 105.1 մլրդ դրամի եկամուտ, 105.5 մլրդ դրամի ծախսեր, դեֆիցիտը կհասնի 432.6 մլն դրամի։
|
Չորեքշաբթի, 21 Հունիսի 2023,
Արմինֆո.Հայաստանը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 92,3 միլիոն եվրոյի չափով բյուջետային աջակցության վարկ կներգրավի ՝ բյուջետային ծրագրերի ֆինանսավորման համար:
|
Չորեքշաբթի, 21 Հունիսի 2023,
Արմինֆո.ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Ատ. Լանդ» ՍՊԸ ընկերության կողմից 2020-2023թթ-ի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված 850 տոննա շաքարավազը և 61 տոննա հնդկաձավարը վաճառվել է տարբեր տնտեսվարող սուբյեկտների, սակայն վերջիններիս անվամբ դուրս չեն գրվել հաշվարկային փաստաթղթեր։
|
Չորեքշաբթի, 21 Հունիսի 2023,
Արմինֆո.Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպել է գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողովի գործարարների հետ:
|
Չորեքշաբթի, 21 Հունիսի 2023,
Արմինֆո.Ararat կոնյակի մատակարարումները Ռուսաստան ընթանում են արտադրողի հետ գործող պայմանագրերի շրջանակներում և կշարունակվեն։ Այդ մասին Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում հայտարարել է երկիր գինու խոշորագույն ներմուծող luding Group-ի գործադիր տնօրեն Էռնեստ Խաչատուրյանը՝ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
|
Երեքշաբթի, 20 Հունիսի 2023,
Արմինֆո. Հունիսի 19-ին Նյու Յորքում մեկնարկել է Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովը, որի ընթացքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։
|
Երեքշաբթի, 20 Հունիսի 2023,
Արմինֆո.Սյունիքում "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի շինարարական աշխատանքները թևակոխում են գործնական փուլ։ Այդ մասին ասվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում։
|
Երկուշաբթի, 19 Հունիսի 2023,
Արմինֆո. Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը և WEB ընկերության համահիմնադիր Ալբերտ Տոնեյանը դարձել են Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի անկախ անդամներ։ Այս մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ընկերության մամուլի ծառայությունից:
|
Երկուշաբթի, 19 Հունիսի 2023,
Արմինֆո.Արդշինբանկը ներկայացրել է ծառայությունների երկու փաթեթ՝ Optimal և Advanced, հարմարեցված ֆիզիկական անձանց, ովքեր գնահատում են անհատականացված բանկային ծառայությունները:
|
Երկուշաբթի, 19 Հունիսի 2023,
Արմինֆո.Converse Mobile հավելվածի հնարավորությունները համալրվել են ևս մեկով. հասանելի է դարձել «Կենսաթոշակային հաշիվ» բաժինը՝ մի քանի գործառույթով: Մասնավորապես, այսուհետ Հավելվածում օգտատերերը կարող են.
|
Երկուշաբթի, 19 Հունիսի 2023,
Արմինֆո.FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հունիսի 19-ից տվել է դեպի Երևան - Բարսելոնա - Երևան երթուղով չվերթերի մեկնարկը:
|
Երկուշաբթի, 19 Հունիսի 2023,
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հունիսի 19-ին ընդունել է գյուղատնտեսության ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների։
|
Երկուշաբթի, 19 Հունիսի 2023,
Արմինֆո.Երևանի քաղաքապետարանը Կադաստրի կոմիտեի հետ քննարկում է կազմակերպում՝ Կոնդ թաղամասի բնակիչների տների և հարակից տարածքների սահմանները որոշելու և համապատասխան սեփականության վկայականներ տրամադրելու նպատակով: Այդ մասին հունիսի 19-ին Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ հաղորդել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
|
Երկուշաբթի, 19 Հունիսի 2023,
|
Երկուշաբթի, 19 Հունիսի 2023,
|
Ուրբաթ, 16 Հունիսի 2023,
Արմինֆո.Ամերիաբանկը MyAmeria բջջային հավելվածում գործարկել է նոր հարթակ` MyInvest, որը հնարավորություն է տալիս օգտատերերին առցանց կատարել աժեթղթերով գործարքներ, մշտական հասանելիություն ունենալ ներդրումային պորտֆելին և վերջինիս վերաբերյալ ստանալ մանրամասն տեղեկատվություն։
|