Հինգշաբթի, 15 Հունիսի 2023,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 15 Հունիսի 2023,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 15 Հունիսի 2023,

Արմինֆո.

Հայաստանի պետական պարտատոմսերի շուկայում միջազգային խոշոր ներդրողների առկայությունը վկայում է հավասարակշռված մակրոտնտեսական քաղաքականության մասին. ԿԲ ղեկավար
 Հինգշաբթի, 15 Հունիսի 2023,

Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հաղորդել է Հայաստանի պետական պարտատոմսերի շուկայում լուրջ միջազգային ներդրողների առկայության մասին՝ խորհրդարանականների խնդրանքով գնահատական տալով Հայաստանի ներդրումային միջավայրի եւ ֆինանսական համակարգի վրա անվտանգության ռիսկերի ազդեցությանը։

Տնօրեն. Երասխ գյուղի շրջանում մետալուրգիական գործարանի շինարարությունը կշարունակվի
 Հինգշաբթի, 15 Հունիսի 2023,

Արմինֆո. Չնայած Ադրբեջանի զինված ուժերի կրակոցներին՝ Երասխ գյուղի շրջանում մետալուրգիական գործարանի շինարարությունը կշարունակվի: Այդ մասին հունիսի 15-ին Երասխում լրագրողների հետ զրույցում հաղորդել է GTB հոլդինգի տնօրեն Տիրան Հակոբյանը։

Մարտին Գալստյան. Մենք ավելի զուսպ ենք տոկոսադրույքի նվազեցման համատեքստում, որովհետև չենք կարծում, թե գնաճի դեմ պայքարն ավարտված է
 Հինգշաբթի, 15 Հունիսի 2023,

Արմինֆո. Մենք ավելի զուսպ ենք տոկոսադրույքի նվազեցման համատեքստում, քանի որ չենք կարծում, թե գնաճի դեմ պայքարն ավարտված է։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ Ազգային ժողովում պատասխանելով խորհրդարանականների հարցերին։

Մարտին Գալստյան. Անշարժ գույքի շուկայում գների աճը գերազանցել է սպասումները
 Հինգշաբթի, 15 Հունիսի 2023,

Արմինֆո. Անշարժ գույքի շուկայում 2022թ. գնաճը սպասվածից ավելի բարձր է եղել: Այդ մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝  պատասխանելով անշարժ գույքի շուկայի գերտաքացման  մասին խորհրդարանականների հարցերին:

 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023,

Արմինֆո.

Պետությունը մտադիր է ԳԱԱ ինստիտուտներից մեկի տարածքը հատկացնել նանոտեխնոլոգիաների ոլորտի ամերիկահայ գիտնականների գործունեության համար
 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023,

Արմինֆո. Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մտադիր է հարթակ տրամադրել ԱՄՆ-ից ժամանած հայ գիտնականներին, որոնք գործունեություն են ծավալում նանոտեխնոլոգիաների, ավելի ճիշտ, նանոմասնիկների ոլորտում: Այդ մասին Ազգային ժողովի ամբիոնից հաղորդել է ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝  պատասխանելով խորհրդարանականների հարցերին։

Հայաստանում, իսկապես, կա տնտեսավարող սուբյեկտներին ԱԱՀ վերադարձնելիս մեքենայություններին առնչվող խնդիր. Փաշինյան
 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023,

Արմինֆո.Հայաստանում իսկապես կա տնտեսվարող սուբյեկտներին ԱԱՀ վերադարձնելիս մեքենայություններին առնչվող խնդիր: Այդ մասին հունիսի 14-ին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարական ժամի ընթացքում  պատասխանելով "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցին։

ԿԲ ղեկավարը պարզաբանել է ՀՆԱ-ի աճի ներուժի բարձրացման պատճառները
 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023,

Արմինֆո. Կենտրոնական բանկը բարձրացրել է Հայաստանի տնտեսության աճի ներուժը, ինչը պայմանավորված էր կապիտալի որակի բարելավմամբ, որակյալ աշխատուժի ներգրավմամբ և ընդհանուր գործոնային արտադրողականության որոշակի աճով (Total factor productivity): Այդ մասին, այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով խորհրդարանականների հարցերին։

Նախարար. Ոչ իրավաչափ են պնդումները, թե ՀՀ կառավարությունը որևէ առնչություն չունի ՀՆԱ-ի 12,6 տոկոս աճի հետ
 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023,

Արմինֆո. Ոչ իրավաչափ են պնդումները, թե Հայաստանի կառավարությունը որևէ առնչություն չունի 2022 թվականին գրանցված ՀՆԱ-ի 12,6 տոկոս աճի հետ։ Այդ մասին հունիսի 14-ին ԱԺ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՝ ներկայացնելով ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը։

«Մի դրամի ուժը» 3 տարեկան է․ ավելի քան 128 մլն դրամ 20-ից ավելի հիմնադրամների
 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023,

Արմինֆո.Իդրամի և IDBank-ի «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն արդեն 3 տարեկան է․ այս ընթացքում ընկերությունները 20-ից ավելի հիմնադրամների են ուղղել ավելի քան 128 մլն դրամ և նպաստել ռազմավարական կարևորության ծրագրերի իրականացմանը։

Առևտրի հարցերով հատուկ կոմիտեն ուսումնասիրում է Կալիֆորնիայի և Հայաստանի միջև առևտրային, տեխնոլոգիական և զբոսաշրջային հարաբերությունների զարգացման հեռանկարները
 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023,

Արմինֆո.Կալիֆորնիայի, Հայաստանի և Արցախի միջև փոխադարձ առևտրի, արվեստի և մշակութային փոխանակման հարցերով հատուկ կոմիտեն սենատոր Էնթոնի Պորտանտինոյի նախագահությամբ անցկացրել է տեղեկատվական լսումներ՝ "Կալիֆորնիան և Հայաստանը. Առևտրի, տեխնոլոգիաների և ճանապարհորդությունների բորսա" թեմայի շուրջ:

Արդշինբանկը նվիրում է ուղևորություն դեպի Թունիս Mastercard-ի հետ իրականացվող ակցիայի շրջանակներում
 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023,

Արմինֆո.Հունիսի 8-ից օգոստոսի 8-ը Արդշինբանկն իրականացնում է ակցիա՝ նվիրելով ուղևորություն դեպի Թունիս և բազմաթիվ այլ նվերներ Mastercard քարտապաններին։

Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել AMX AWARDS 2023-ի երեք անվանակարգում
 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023,

Արմինֆո.AMX AWARDS 2023 մրցանակաբաշխության շրջանակում Կոնվերս Բանկը դարձել է եռակի մրցանակակիր: Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել «Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ» անվանակարգում:

 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023,

Արմինֆո.

ԱրարատԲանկն «AMX AWARD 2023»-ում արժանացել է 2 մրցանակի  
 Երեքշաբթի, 13 Հունիսի 2023,

Արմինֆո.Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան ամփոփել են մրցանակաբաշխության արդյունքները և պարգևատրել արժեթղթերի շուկայի առավել ակտիվ և նշանակալի մասնակիցներին։

ԿԲ ղեկավար. 2023 թվականին ակնկալվում է արտահանման և ներմուծման ծավալների նվազում՝ վերաարտահանման արգելքի ֆոնին
 Երեքշաբթի, 13 Հունիսի 2023,

Արմինֆո.Տարվա ընթացքում կգրանցվի արտահանման և ներմուծման ծավալների որոշակի նվազում։ Նման կանխատեսում է արել Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ հունիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

ՀՀ կենտրոնական բանկում նշել են ոչ ռեզիդենտների ավանդների աճի տեմպերի նվազում
 Երեքշաբթի, 13 Հունիսի 2023,

Արմինֆո.2023թ. մայիսի 31-ի դրությամբ ոչ ռեզիդենտների (ֆիզիկական և իրավաբանական անձանց) ավանդների ընդհանուր ծավալը կազմել է 1.3 տրլն դրամ:  Այդ մասին հունիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ուշադրություն հրավիրելով ոչ ռեզիդենտների ավանդների տարեկան աճի դանդաղման վրա։

Արտ. փոխարժեքները
06.03.2026
RUB4.78-0.04
USD377.31-0.28
EUR436.81-1.50
GBP503.37-0.64
CAD276.22-0.54
JPY23.90-0.10
CNY54.63-0.14
CHF482.80-0.86