Երեքշաբթի, 13 Հունիսի 2023,
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին այսուհետ հասանելի է սպառողական վարկերի հեռահար ձևակերպման նոր ծառայությունը։ Վարկ կարելի է ստանալ՝ լրացնելով օնլայն հայտ բանկի կայքում՝ առանց մասնաճյուղ այցելելու: Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է վայրկյանների ընթացքում։
|
Երեքշաբթի, 13 Հունիսի 2023,
Արմինֆո. 2023 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում սպասվածից ավելի բարձր տնտեսական ակտիվություն է դիտվում, պայմանավորված, հիմնականում, շինարարության և ծառայությունների ոլորտների բարձր աճով։ Աշխատանքի շուկայում դիտվող դրական գործընթացները և արտադրողականության բարձրացումը նույնպես որոշակի կերպով ուժեղացնում են տնտեսության հնարավոր աճը: Այդ մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ հունիսի 13-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի 10,75 տոկոսից մինչեւ 10,5 տոկոս նվազեցման առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Երեքշաբթի, 13 Հունիսի 2023,
Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը բարելավել է 2023 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 5,8%-ից մինչեւ 6,9%: Այդ մասին ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հաղորդել է հունիսի 13-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի 10.75 տոկոսից մինչեւ 10.5 տոկոս նվազեցման առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսում:
|
Երեքշաբթի, 13 Հունիսի 2023,
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
|
Երեքշաբթի, 13 Հունիսի 2023,
Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը զուսպ 0,25 տոկոսային կետով՝ 10,75%-ից մինչև 10,5%՝ երկու տարվա բարձրացումից հետո՝ 2022 թվականի վերջին այն հասցնելով պատմական առավելագույնին և մինչ օրս պահպանելով այդ մակարդակը։ Որոշումը կայացվել է հունիսի 13-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում:
|
Երեքշաբթի, 13 Հունիսի 2023,
|
Երեքշաբթի, 13 Հունիսի 2023,
|
Երեքշաբթի, 13 Հունիսի 2023,
|
Երեքշաբթի, 13 Հունիսի 2023,
Արմինֆո. Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանի «Պահուստային ծրագրի» շրջանակում առաջին ամփոփիչ ստուգումը, որը տալիս է 18.4 միլիոն ՓՀԻ-ից (շուրջ 24.5 միլիոն ԱՄՆ դոլարի) օգտվելու հնարավորություն՝ հասանելի ընդհանուր ՓՀԻ հասցնելով 36.8 միլիոնի (շուրջ 49 միլիոն ԱՄՆ դոլարի)։
|
Երեքշաբթի, 13 Հունիսի 2023,
|
Երեքշաբթի, 13 Հունիսի 2023,
|
Երեքշաբթի, 13 Հունիսի 2023,
Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովը հունիսի 13-ի լիագումար նիստում սկսել է քննարկել Եվրասիական վերաապահովագրական ընկերության (ԵՎԸ) հիմնադրման մասին ՀՀ կառավարության ներկայացրած համաձայնագրի նախագիծը:
|
Երեքշաբթի, 13 Հունիսի 2023,
Արմինֆո. Հայաստանում մի շարք ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը կբարձրանան։ Ազգային ժողովը հունվարի 13-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է ՀՀ Հարկային օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարվող փոփոխությունները:
|
Երկուշաբթի, 12 Հունիսի 2023,
|
Երկուշաբթի, 12 Հունիսի 2023,
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հունիսի 12-13-ն աշխատանքային այցով գտնվում է Հնդկաստանի Պունի քաղաքում՝ մասնակցելու «G20 Digital Economy Working Group»-ի հանդիպման շրջանակներում անցկացվելիք «Գլոբալ թվային հանրային ենթակառուցվածք գագաթնաժողովին» (Global Digital Public Infrastructure (DPI) Summit)-ին:
|
Երկուշաբթի, 12 Հունիսի 2023,
Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Siemens» ընկերության Կենտրոնական Ասիայի եւ Թուրքիայի տարածաշրջանային փոխնախագահ Մաքսիմ Զուբովի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Արմեն Բերբերյանը, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:
Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, փոխվարչապետ Խաչատրյանը կարեւորել է «Siemens» ընկերության նման հեղինակավոր կազմակերպությունների գործունեության ակտիվացումը Հայաստանում։
Զրուցակիցները քննարկել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող հեռանկարային ծրագրերը, հատկապես՝ բարձր տեխնոլոգիաների եւ էներգետիկ ենթակառուցվածքների բնագավառում: Հանդիպման ավարտին կողմերը եւս մեկ անգամ հավաստել են համագործակցությունը շարունակելու եւ զարգացնելու իրենց պատրաստակամությունը։
|
Երկուշաբթի, 12 Հունիսի 2023,
Արմինֆո.Արդշինբանկը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՓՄՁ-ներին, այդ թվում՝ գյուղատնտեսությամբ զբաղվողներին, առաջարկում է ավելի շահավետ պայմաններով երկարաժամկետ վարկավորման հնարավորություն։
|
Երկուշաբթի, 12 Հունիսի 2023,
Արմինֆո. Հայաստանում լավ է ընթանում պետական պարտատոմսերի դիլինգը, մենք ունենք լավ դիլերներ, բայց, ցավոք, մենք չունենք ներդրումային բանկիրներ, որոնք կկարողանային համոզել գործարար սուբյեկտներին թողարկումներ կատարել։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:
|
Երկուշաբթի, 12 Հունիսի 2023,
Արմինֆո.Հայաստանի ԿԲ դրամավարկային քաղաքականությունը հայտնվել է "կարեւոր կրիտիկական կետում"։ Ֆինանսաբյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովում իր ելույթի ժամանակ այդպես է արտահայտվել Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ խոսելով երկրում գնաճային միտումների շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
|
Երկուշաբթի, 12 Հունիսի 2023,
Արմինֆո.Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) 1-2 տարվա ընթացքում փոխցուցակում կսկսի Վարշավայի ֆոնդային բորսայի (WFA) հետ: Այդ մասին հայտարարել է AMX-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը Հայաստանի արժեթղթերի շուկայի ամենաակտիվ մասնակիցների ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ։
|