«Վերին Լարս» անցակետում հերթերի խնդիրը լուծվում է
 Հինգշաբթի, 22 Հունիսի 2023,

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Վլադիկավկազ՝ Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիների շահագործման հանձնման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի  թողունակության բարձրացման հարցերը քննարկելու նպատակով։

Հայաստանն ու Թուրքմենստանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
 Չորեքշաբթի, 21 Հունիսի 2023,

Արմինֆո.Հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններն են քննարկվել ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետելդի Այազովի ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի՝ հունիսի 21-ին ՀԱԳՄ-ում կայացած հանդիպման ժամանակ։

Մանկապարտեզների կառուցում, թանգարանների և թատրոնների հիմնանորոգում, վերելակների փոխարինում և անշարժ գույքի հարկի վճարների կրկնակի ավելացում. մայրաքաղաքի իշխանության միջնաժամկետ ծրագրերը
 Չորեքշաբթի, 21 Հունիսի 2023,

Արմինֆո.Երևանի եկամուտները 2024-2026թթ. կանխատեսվում են, համապատասխանաբար, 111,7 մլրդ դրամ, 121,1 մլրդ դրամ և 129,1 մլրդ դրամ, իսկ ծախսերը կհասնեն, համապատասխանաբար, 113,8 մլրդ դրամի, 123,1 մլրդ դրամի և 130,6 մլրդ դրամի: Այդ մասին ասվում է Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրում, որը զետետված է իրավական ակտերի միասնական պորտալում։ Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանն ընթացիկ տարում ակնկալում է 105.1 մլրդ դրամի եկամուտ, 105.5 մլրդ դրամի ծախսեր, դեֆիցիտը կհասնի 432.6 մլն դրամի։

Հայաստանը ՀԲ-ից վարկ կներգրավի բյուջետային ծրագրերի ֆինանսավորման համար
 Չորեքշաբթի, 21 Հունիսի 2023,

Արմինֆո.Հայաստանը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 92,3 միլիոն եվրոյի չափով բյուջետային աջակցության վարկ կներգրավի ՝ բյուջետային ծրագրերի ֆինանսավորման համար:

Շաքարավազ ներկրողը մեղադրվում է հարկերը չվճարելու համար
 Չորեքշաբթի, 21 Հունիսի 2023,

Արմինֆո.ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Ատ. Լանդ» ՍՊԸ ընկերության կողմից 2020-2023թթ-ի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության տարածք  ներմուծված 850 տոննա շաքարավազը և 61 տոննա հնդկաձավարը վաճառվել է տարբեր տնտեսվարող սուբյեկտների, սակայն վերջիններիս անվամբ դուրս չեն գրվել հաշվարկային փաստաթղթեր։

ՀՀ նախագահը գերմանացի գործարարների հետ քննարկել է ներդրումային նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները
 Չորեքշաբթի, 21 Հունիսի 2023,

Արմինֆո.Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպել է գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողովի գործարարների հետ:

Ararat կոնյակի մատակարարումը Ռուսաստան կշարունակվի
 Չորեքշաբթի, 21 Հունիսի 2023,

Արմինֆո.Ararat կոնյակի մատակարարումները Ռուսաստան ընթանում են արտադրողի հետ գործող պայմանագրերի շրջանակներում և կշարունակվեն։ Այդ մասին Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում հայտարարել է երկիր գինու խոշորագույն ներմուծող luding Group-ի գործադիր տնօրեն Էռնեստ Խաչատուրյանը՝ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Նյու Յորքում մեկնարկել է Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովը
 Երեքշաբթի, 20 Հունիսի 2023,

Արմինֆո. Հունիսի 19-ին Նյու Յորքում մեկնարկել է Orion Summit 2023  ներդրումային գագաթնաժողովը, որի ընթացքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։

Սյունիքում "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի շինարարական աշխատանքները թևակոխում են գործնական փուլ
 Երեքշաբթի, 20 Հունիսի 2023,

Արմինֆո.Սյունիքում "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի շինարարական աշխատանքները թևակոխում են գործնական փուլ։ Այդ մասին ասվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում։

Krisp-ի և WEB-ի համահիմնադիրները դարձել են Team Telecom Armenia ընկերության տնօրենների խորհրդի անկախ անդամներ
 Երկուշաբթի, 19 Հունիսի 2023,

Արմինֆո. Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը և WEB ընկերության համահիմնադիր Ալբերտ Տոնեյանը դարձել են Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի անկախ անդամներ։ Այս մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ընկերության մամուլի ծառայությունից:

Արդշինբանկն առաջարկում է սպասարկման շահավետ տարբերակներ ֆիզիկական անձանց
 Երկուշաբթի, 19 Հունիսի 2023,

Արմինֆո.Արդշինբանկը ներկայացրել է ծառայությունների երկու փաթեթ՝ Optimal և Advanced, հարմարեցված ֆիզիկական անձանց, ովքեր գնահատում են անհատականացված բանկային ծառայությունները:

Կենսաթոշակային հաշվի կառավարում Converse Mobile-ում
 Երկուշաբթի, 19 Հունիսի 2023,

Արմինֆո.Converse Mobile հավելվածի հնարավորությունները համալրվել են ևս մեկով. հասանելի է դարձել «Կենսաթոշակային հաշիվ» բաժինը՝ մի քանի գործառույթով: Մասնավորապես, այսուհետ Հավելվածում օգտատերերը կարող են.

FLYONE ARMENIA-ն ընդլայնում է եվրոպական ուղղությունների քարտեզը. Բարսելոնան 7-րդ ուղղությունն է
 Երկուշաբթի, 19 Հունիսի 2023,

Արմինֆո.FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հունիսի 19-ից տվել է դեպի Երևան - Բարսելոնա - Երևան երթուղով չվերթերի մեկնարկը:

Երևանում մեկնարկել է հայ-իսպանական ագրոարդյունաբերական համաժողովի աշխատանքը
 Երկուշաբթի, 19 Հունիսի 2023,

Արմինֆո.  Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հունիսի 19-ին ընդունել է գյուղատնտեսության ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների։

Կոնդ թաղամասը կառուցելիս պետք է հաշվի առնել տեղի բնակիչների սեփականության իրավունքը․ Ավինյան
 Երկուշաբթի, 19 Հունիսի 2023,

Արմինֆո.Երևանի քաղաքապետարանը Կադաստրի կոմիտեի հետ քննարկում է կազմակերպում՝ Կոնդ թաղամասի բնակիչների տների և հարակից տարածքների սահմանները որոշելու և համապատասխան սեփականության վկայականներ տրամադրելու նպատակով: Այդ մասին հունիսի 19-ին Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ հաղորդել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 Երկուշաբթի, 19 Հունիսի 2023,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 19 Հունիսի 2023,

Արմինֆո.

MyInvest. Ամերիաբանկը գործարկել է ներդրումային առցանց հարթակ
 Ուրբաթ, 16 Հունիսի 2023,

Արմինֆո.Ամերիաբանկը MyAmeria բջջային հավելվածում գործարկել է նոր հարթակ` MyInvest, որը հնարավորություն է տալիս օգտատերերին առցանց կատարել աժեթղթերով գործարքներ, մշտական հասանելիություն ունենալ ներդրումային պորտֆելին և վերջինիս վերաբերյալ ստանալ մանրամասն տեղեկատվություն։

Team-ի աջակցությամբ առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ ConFEAS համաժողովը
 Ուրբաթ, 16 Հունիսի 2023,

Արմինֆո. Երևանում կայացավ ConFEAS 2023 միջազգային հեղինակավոր համաժողովը, որի ընթացքում Եվրո-Ասիական Ֆոնդային Բորսաների միության անդամ բորսաներն ու դեպոզիտարիաները, ինչպես նաև ֆինանսական ոլորտի հատուկ հյուրերը քննարկեցին կապիտալի շուկայի արդի հիմնահարցերը, մարտահրավերներն ու հնարավորությունները: Team Telecom Armenia-ն միացել էր նախաձեռնությանը՝ աջակցելու ֆինանսական շուկայի զարգացմանը և նոր փորձի ներդրմանը։

"Լույս" հիմնադրամը նախանշել է Հայաստանում տնտեսական քաղաքականության հիմնական խնդիրները
 Ուրբաթ, 16 Հունիսի 2023,

Արմինֆո. Չնայած ֆիսկալ հատվածի համար բավական բարենպաստ տարվան՝ արտաքին գործոնի (ռելոկանտների և կապիտալների ներհոսք - խմբ.) բարենպաստ ազդեցության արդյունքում, Հայաստանի տնտեսությունում ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, որոնք կարող են բարդ իրավիճակ ստեղծել ապագայում։ Այդ մասին ասվում է "Լույս" հիմնադրամի՝ խորհրդարանում քննարկվող 2022 թվականի բյուջեի կատարման հաշվետվությանը նվիրված համառոտ վերլուծական նյութում։

Արտ. փոխարժեքները
30.04.2026
RUB4.93-0.01
USD370.78-0.41
EUR434.41-0.14
GBP501.41-0.03
CAD271.610.31
JPY23.610.37
CNY54.31-0.01
CHF472.211.99