Վահան Քերոբյան. Հայկական ընկերություններն լիարժեք չեն օգտագործում հնարավորությունները՝ իրենց աշխատանքում նորարարությունների կիրառման համատեքստում
 Ուրբաթ, 10 Մարտի 2023,

Արմինֆո. Տեխնոլոգիաների ոլորտը ենթադրում է նորարարություն, և երբ փորձում ենք տեսնել, թե որքան գիտահետազոտական աշխատանք է կատարվում և ներդրվում Հայաստանի բիզնես ոլորտում, հասկանում ենք, որ խոսքը շատ փոքր տոկոսի մասին է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ "ԴիջիԹեք" տեխնոլոգիական ցուցահանդես-ֆորումի ժամանակ իր ելույթում։

Թունյանը՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները պահպանելու պարտավորության վերաբերյալ ԱՄՆ-ի կոչի մասին. կառավարությունում այդ ամենը հաշվի է առնվում
 Ուրբաթ, 10 Մարտի 2023,

Արմինֆո. Հայաստանն իր բոլոր միջազգային պարտավորությունները հարգում է ու ամեն ինչ անում է դրանց հետևելու համար: Այդ մասին հայտարարել է  խորհրդարանական մշտական հանձնաժողովի փոխնախագահ, կառավարող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ParliamentMonitoring-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով հնարավոր ռիսկերը՝  այն հանգամանքի առնչությամբ, որ ԱՄՆ-ը Հայաստանին ընդգրկել է այն երկրների ցանկում, որոնց միջոցով Ռուսաստանը կարող է շրջանցել իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Ինչպես է փոխվել միջին աշխատավարձ ստացող քաղաքացու կենսամակարդակը վերջին տարում
 Ուրբաթ, 10 Մարտի 2023,

Արմինֆո.Հայաստանում 2022թ-ին միջին տարեկան անվանական աշխատավարձը կազմել է շուրջ 2.8 մլն դրամ` մոտ 16%-ով ավել, քան 2021թ-ին: Այդ մասին ասվում է ACSES վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:

«Նվազագույն սպառողական զամբյուղի տարեկան արժեքը 2022թ-ին կազմել է 830 հազար դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով շուրջ 20%-ով,

 2021-ին միջին ամսական անվանական աշխատավարձ ստացող քաղաքացին պայմանականորեն կարող էր ապահովել 3.53 մեծահասակի նվազագույն սպառողական կարիքները, այնինչ 2022թ-ին այդ ցուցանիշը կազմել է 3.41։ Այս տեսանկյունից, այլ հավասար պայմաններում, միջին աշխատավարձ ստացող քաղաքացու կենսամակարդակը նվազել է շուրջ 3.5%-ով», - ասվում է հաղորդագրությունում։

 Ուրբաթ, 10 Մարտի 2023,

Արմինֆո.

Հայաստանը 1 մլն դոլար կհատկացնի աշխարհում աղքատության դեմ պայքարին
 Ուրբաթ, 10 Մարտի 2023,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների քսաներորդ համալրման շրջանակներում Հայաստանի Հանրապետության հանձնառության գործիքին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Թուրքիան անսպասելիորեն դադարեցրել է պատժամիջոցների ենթակա բեռների տարանցումը Ռուսաստան
 Հինգշաբթի, 9 Մարտի 2023,

Արմինֆո. Թուրքիան հանկարծակի դադարեցրել է պատժամիջոցների ենթակա բեռների տարանցումը Ռուսաստան։ Մաքսային համակարգը արգելափակում է ոչ թուրքական ծագում ունեցող բեռների տարանցիկ ձեւակերպումը ։

Ամերիկյան SADA տեխնոլոգիական ընկերությունը կաջակցի Հայաստանի կրթական համակարգի թվայնացմանը
 Հինգշաբթի, 9 Մարտի 2023,

Արմինֆո. Մարտի 10-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա տարածաշրջանում ՏՏ ոլորտի խոշորագույն DigiTec համաժողովը, որը կհամախմբի բարձր տեխնոլոգիական ոլորտի լավագույն ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից։

Հայաստանը Գլոբալ նորարարական ինդեքսում 19 հորիզոնականով զիջել է իր դիրքերը
 Հինգշաբթի, 9 Մարտի 2023,

Արմինֆո. 2022 թվականին World Intellectual Property Organization-ի կողմից հրապարակված Global Innovation Index-ի համաձայն, որը համարվում է տնտեսությունների նորարարության չափման ամենավստահելի և ընդունված աղբյուրներից մեկը, Հայաստանը գտնվում է 80-րդ հորիզոնականում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է "Ամերիա" ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

 Հինգշաբթի, 9 Մարտի 2023,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 9 Մարտի 2023,

Արմինֆո.

Հայաստանի զբոսաշրջային գործակալությունները 2022 թվականին դրամի ամրապնդման պատճառով կորցրել են եկամտի 25 տոկոսը
 Հինգշաբթի, 9 Մարտի 2023,

Արմինֆո. Հայաստանի զբոսաշրջային գործակալությունները 2022 թվականին դրամի ամրապնդման պատճառով կորցրել են եկամտի 25%-ը։ Այդ մասին մարտի 9 - ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Ավարայր" զբոսաշրջային գործակալության հիմնադիր տնօրեն Արկադի Սահակյանը։

FLYONE ARMENIA ընկերությունը համալրում է ինքնաթիռների նավատորմը
 Հինգշաբթի, 9 Մարտի 2023,

Արմինֆո. FLYONE ARMENIA ազգային բյուջետային ավիաընկերության եւ Mongolian Airways ավիաընկերության միջև ստորագրված պայմանագրի արդյունքում հայկական ավիաընկերության կողմից շահագործվող օդանավերի թիվն ավելացել է ևս մեկով։ Այդ մասին հաղորդել է FLYONE ARMENIA ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

Հայաստանն ավելացրել է մասնաբաժինը Եվրասիական զարգացման բանկում
 Հինգշաբթի, 9 Մարտի 2023,

Արմինֆո.ՀՀ կառավարությունը մարտի 9-ին հավանություն է տվել Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի առքուվաճառքի մասին համաձայնագրի ստորագրմանը:

 Հինգշաբթի, 9 Մարտի 2023,

Արմինֆո.

Տնտեսագետ. Հայաստանից դեպի ՌԴ և Չինաստան գումարների արտահոսքը պայմանավորված է նաև օնլայն առևտրի ծավալների աճով
 Հինգշաբթի, 9 Մարտի 2023,

Արմինֆո.2022 թվականին գումարների արտահոսքը ավելացել է 2,2 անգամ կամ մոտ 1,7 մլրդ դոլարով՝ կազմելով 2,6 մլրդ դոլար։ Հայաստանից կապիտալն արտահոսել է ՌԴ, ԱՄՆ, Արաբական Միացյալ Էմիրություններ(ԱՄԷ), Գերմանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ուկրաինա և այլ երկրներ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը ՝ վկայակոչելով Հայաստանի բանկերի միության տվյալները։

Կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին համաձայնագրի վավերացմանը
 Հինգշաբթի, 9 Մարտի 2023,

Արմինֆո.Կառավարությունը հավանություն է տվել 2022 թ. հոկտեմբերի 20-ին Երևանում ստորագրված «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

 Հինգշաբթի, 9 Մարտի 2023,

Արմինֆո.

ԱրարատԲանկը՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հավատարիմ  
 Չորեքշաբթի, 8 Մարտի 2023,

Արմինֆո.Սույն թվականի մարտի 3-ին ԱրարատԲանկի Զարգացում մասնաճյուղի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ ԱրարատԲանկի՝ ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր» (UN Global Compact) միջազգային նախաձեռնությանը միանալու մեկամյակին նվիրված միջոցառումը։

Քրիստինա Քվին. Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը
 Երեքշաբթի, 7 Մարտի 2023,

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ իր հանդիպումներում Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը և Հայաստանի ժողովրդի համար առավել պայծառ տնտեսական ապագա կերտելու ջանքերին։ Այդ մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունում: «Անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանը երկուստեք շահեկան է մեր երկրների համար», - ընդգծվում է հաղորդագրությունում։

 Երեքշաբթի, 7 Մարտի 2023,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
06.03.2026
RUB4.78-0.04
USD377.31-0.28
EUR436.81-1.50
GBP503.37-0.64
CAD276.22-0.54
JPY23.90-0.10
CNY54.63-0.14
CHF482.80-0.86