Հայաստանն ու Ֆինլանդիան քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման հնարավորությունները
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.  ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի արտաքին առևտրի և զարգացման նախարար Վիլլե Տավիոյի հետ։

Համայնքային կայուն զարգացումը ՀՀ կառավարության կարևոր ծրագրային առաջնահերթություններից մեկն է. փոխվարչապետ
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Համայնքների հավասարակշռված և կայուն զարգացումը ՀՀ կառավարության ծրագրային հիմնական առաջնահերթություններից մեկն է: Այս մասին նոյեմբերի 11-ին հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

Հայաստանը նախատեսում է ներդնել քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին նվիրատվությունների նոր մեխանիզմ
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026,

Արմինֆո. 2027 թվականի հունվարի 1-ից սկսած՝ Հայաստանը նախատեսում է ներդնել նոր մեխանիզմ, որը թույլ կտա անհատներին իրենց եկամտային հարկի մի մասը նվիրաբերել քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների անհատույց ֆինանսավորմանը: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 11-ի նիստում հաստատել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված Հարկային օրենսգրքի փոփոխությունները:

Ֆինանսների նախարար. Հայաստանի 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի են առնվել ընթացիկ տարվա դրական տնտեսական արդյունքները
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մշակման ժամանակ հաշվի են առնվել ընթացիկ տարվա դրական տնտեսական արդյունքները: Այս մասին նոյեմբերի 11-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում երկրի հիմնական տնտեսական օրենքի նախագիծը ներկայացնելիս:

Ղազախ գործարարը մեծացրել է իր բաժնեմասը հայկական բանկում
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Ղազախ գործարար Կենես Ռաքիշևը մեծացրել է իր բաժնեմասը հայկական բանկում: Այս մասին հայտնել է Forbes Kazakhstan-ը:

Հայաստանն ու Մոլդովան պատրաստ են համատեղ ծրագրեր իրականացնել բարձր տեխնոլոգիաների, թվայնացման և նորարարության ոլորտներում
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյի հետ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի խորացման, բարձր տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման, թվային զարգացման և կիբեռանվտանգության ուղղություններով համագործակցության հնարավորությունները։

Գևորգ Պապոյան․ Հայաստանը հետաքրքրված է արտադրության զարգացմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանն ու միջազգային փորձի փոխանակմանը նպաստող ներդրումներով
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 10-ին Ժնևում անցկացվող Համաշխարհային ներդրումային 30-րդ համաժողովի շրջանակում մասնակցել է «Համաշխարհային ներդրումների հաջորդ տասնամյակը» խորագրով նախարարարական կլոր սեղան քննարկմանը։

Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը թոշակառուների կարողությունից վեր է
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

Արմինֆո. Հայաստանում թոշակառուների համար մատչելի չէ նվազագույն սպառողական զամբյուղը, որի ամսական արժեքը հասել է 85.1 հազ.դրամի՝ ամսական 46 հազար դրամ նվազագույն կենսաթոշակի դիմաց: Փաստորեն, կենսաթոշակառուների համար անհրաժեշտ գնումները  (հիմնականում՝ սնունդ և բժշկական ծառայություններ), ունենալով  գրեթե 2 անգամ ավելի քիչ գումար, անհաղթահարելի խնդիր է: Մինչդեռ, միայն պարենային զամբյուղը կազմել է ամսական 46 հազար դրամ, ինչը նշանակում է, որ թոշակառուները բուժծառայությունների եւ դեղորայքի գումար խնայելու համար այժմ ստիպված են լինելու խիստ սննդակարգի հետեւել:

Հնարավորության դեպքում Իրանը պատրաստ է գազ արտահանել Հայաստան
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

Արմինֆո. Հնարավորության դեպքում Իրանը պատրաստ է գազ արտահանել Հայաստան։ Այդ մասին հայտարարել է Իրանի Իսալմական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին՝ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո հայ լրագրողների հետ զրույցում։

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.              IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում։ Բանկի ներկայացուցիչները մասնակիցներին ներկայացրել են ճամփորդությունների և բիզնեսի ֆինանսավորման համար նախատեսված լուծումները՝ անդրադառնալով դրանց ընձեռած հնարավորություններին։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.            IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը։ Հոբելյանական տարվա առթիվ Բանկն իր հաճախորդներին է ներկայացնում հերթական շահավետ առաջարկը։

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը և UNCTAD-ը շահագրգռված են համագործակցության ընդլայնմամբ
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Արամ Վարդանյանը նոյեմբերի 10-ին Ժնևում անցկացվող Համաշխարհային ներդրումային 30-րդ համաժողովի շրջանակում հանդիպել են ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներկայացուցիչների հետ։

Team-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացել
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.Team Telecom Armenia-ն «Դարձի՛ր առաջատար» մրցույթի շրջանակում ընկերության ավելի քան 50 աշխատակցի պարգևատրել է հանգիստը Եգիպտոսում անցկացնելու հնարավորությամբ։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Ժնևում մասնակցում է համաշխարհային ներդրումային համաժողովին
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը Ժնևում մասնակցում է Ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային ասոցիացիայի (WAIPA) 30-րդ համաշխարհային ներդրումային համաժողովին։

Հայաստանն ու Կոսովոն կարևորում են առևտրատնտեսական կապերի ընդլայնումը
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

Արմինֆո. Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի և Կոսովոյի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Ալբին Կուրտիի հանդիպումը:

ԵՏՀ-ը որոշել է հեռանկարային շուկաները ԵԱՏՄ երկրների համատեղ արտահանման համար
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.Նոյեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստի արդյունքում հավանության է արժանացել հեռանկարային շուկաների և արդյունաբերության ճյուղերի մասին զեկույցը՝ Եվրասիական տնտեսական միության պետությունների համատեղ արտահանման համար։ Այդ մասին հաղորդել է ԵՏՀ մամուլի ծառայությունը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունում OECD ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել են ՓՄՁ քաղաքականության մշակման և իրականացման գործընթացները
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանն ընդունել է Հայաստան ժամանած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) պատվիրակությանը՝ կազմակերպության Միջազգային հարաբերությունների և համագործակցության վարչության Եվրասիայի բաժնի ղեկավար Ուիլյամ Թոմփսոնի գլխավորությամբ։

Կրթության և մասնագիտական զարգացման աջակցությունը ԶՊՄԿ-ի կորպորատիվ պատասխանատվության կարևոր ոլորտներից է
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) կորպորատիվ պատասխանատվության կարևոր ոլորտներից մեկը կրթության և մասնագիտական զարգացման աջակցությունն է: Ընկերությունը մշտապես աջակցում է կրթական հաստատություններին և ծրագրերին, ինչպես նաև նպաստում կրթական նախաձեռնությունների իրականացմանը:

ԵԱՏՄ երկրների շրջանում ամենացածր տարեկան գնաճով աչքի է ընկնում Հայաստանը
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.  2026 թվականի սեպտեմբերին ԵԱՏՄ երկրների շրջանում ամենացածր տարեկան գնաճով աչքի է ընկել Հայաստանը՝ 4,3%, իսկ ամենաբարձրով՝ Ղրղզստանը՝ 12,2% (2025 թվականի 9,4% - ի դիմաց)։ Որպես համեմատություն նշենք, որ 2025 թվականին նույնպես ԵԱՏՄ երկրների շարքում գնաճի նվազագույն նշաձողն արձանագրվել է Հայաստանում՝ 3,3%, իսկ առավելագույն գնաճով այն ժամանակ աչքի է ընկել Ղազախստանը՝ 12,3%: Այդ մասին են վկայում ԵԱՏՄ-ում, ԵՄ-ում եւ աշխարհի այլ երկրներում սպառողական գների ինդեքսի վերաբերյալ "զվարճալի վիճակագրության" տվյալները։

Արդշինբանկը Գյումրիում ներկայացրել է բիզնեսի զարգացման ֆինանսական և թվային լուծումները
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

Արմինֆո. Նոյեմբերի 6-ին Գյումրիում Հայաստանի բանկերի միությունը կազմակերպել էր «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» համաժողովը։ Միջոցառումը համախմբել էր պետական և գործարար հատվածների ներկայացուցիչներին՝ քննարկելու մարզերի տնտեսական ներուժի իրացման և ներդրումային հնարավորությունների ընդլայնման ուղիները։

Արտ. փոխարժեքները
13.11.2026
RUB4.390.03
USD360.540.03
EUR398.40-1.62
GBP476.81-1.73
CAD252.71-0.40
JPY22.55-0.04
CNY54.04-0.02
CHF430.50-3.07