Փաշինյանին պատմել են "Amundi - ACBA Asset Management" - ի կառավարման ներքո գործող կենսաթոշակային հիմնադրամների ընթացիկ արդյունքների մասին
 Երեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսիական «Ամունդի Գրուպ» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Wizz Air ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել Միլան-Երևան-Միլան ուղղությամբ
 Երեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. Դեկտեմբերի 13-ից Wizz Air ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել Միլան - Երևան-Միլան ուղղությամբ: Այդ մասին հաղորդնում է "Արմենիա միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ-ն ։

ԵԱԶԲ. Տնտեսությունը պահպանում է աճի բարձր տեմպերը
 Երեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.Հայաստանի տնտեսությունը պահպանում է աճի բարձր տեմպերը, որի հիմնական դրայվերը ծառայությունների ոլորտն է։ Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի դեկտեմբեր ամսվա  այսօր հրապարակված "Մակրոամփոփագրում"։

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է մինչեւ նոր պատմական առավելագույնը՝ 10,75 տոկոս
 Երեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այս անգամ՝ 10,5%-ից մինչեւ 10,75%' գերազանցելով նախկին պատմական առավելագույնը (10,5%՝ 2015թ.)՝ հասնելով նոր ռեկորդային մակարդակի: Ինչպես ԱրմԻինֆո-ին հաղորդել են ԿԲ մամուլի ծառայությունից, այդ որոշումը կայացվել է դեկտեմբերի 13-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նիստում:

 Երեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է GIZ-ի պատվիրակությանը
 Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. Դեկտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել են ԳՄՀԸ/GIZ առաքելության ներկայացուցիչների հետ:

Շքեղ կոշիկների և աքսեսուարների իտալական Salvatore Caputo բրենդի ներկայացուցիչներն ուսումնասիրում են Հայաստանի ներդրումային հնարավորությունները
 Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին, փոխդեսպան պարոն Ջիովաննի Նիկոլա Դիոնիսին և իտալական Salvatore Caputo կոշիկի բրենդի ներկայացուցիչներին՝ «Էնթերփրայզ Արմենիայի» ներկայացուցիչների ուղեկցությամբ։

"Սպայկա"-ն պետական բյուջե է վերականգնել շուրջ 8.5 մլրդ դրամ գումար
 Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում, ինչպես արդեն իսկ տեղեկացվել էր հանրությանը, պարզվել է, որ «Սպայկա» ՍՊԸ գլխավոր տնօրենը, նշված կազմակերպության, ինչպես նաև փաստացի իր կողմից ղեկավարվող «Գրինպրոդուկտ»

FLYONE ARMENIA-ն հայտարարել Է Travel One զնոսաշրջային օպերատորի ստեղծման մասին
 Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտարարել Է Travel One զբոսաշրջային օպերատորի ստեղծման մասին: Այդ մասին հայտարարվել է ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանի և Travel One  ընկերության ղեկավար Վահան Հակոբյանի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Արդշինբանկը ֆինանսավորել է Հայաստանում արևային ֆոտոէլեկտրակայանների կառուցման նախագիծը 26 մլն ԱՄՆ դոլարով
 Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.Դեկտեմբերի 6-ին Արագածոտնում տեղի ունեցավ Հայաստանում արհեստական ինտելեկտով հագեցած նոր ամենամեծ արևային ֆվ կայանների բացման հանդիսավոր արարողությունը։ Այս նախագիծն իրականացվում է «Օպտիմում Գրուպ» ընկերությունների խմբի մաս կազմող «Հելիոս Էներջի»  և «Բարի Արև»ընկերությունների կողմից՝ «Արդշինբանկի» ֆինանսավորմամբ:

Վահան Քերոբյան. Վերին Լարսի թողունակությունը մեծացել է
 Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. 2022թ. դեկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ Վերին Լարսով անցնելու նպատակով դուրս է եկել 2037 բեռնատար մեքենա, իսկ Վրաստանից Վերին Լարսով անցել է այդպիսի 2821 բեռնատար, այսինքն` Վրաստանում գտնվող հայկական բեռներով բեռնատարերի քանակը նվազել է 800֊ով և այժմ կազմում է մոտ 1700 բեռնատար։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ։

Fitch-ը Ակբա բանկին շնորհել է «B+» վարկանիշ՝ կայուն հեռանկարով
 Շաբաթ, 10 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. Հեղինակավոր Fitch վարկանշային գործակալությունը (Fitch Ratings) Ակբա բանկին շնորհել է «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» «B+» վարկանիշ՝ կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR): Գործակալությունը «B+» մակարդակում հաստատել է նաև բանկի կենսունակությունը: Այդ մասին նշվում է Ակբա բանկի հաղորդագրության մեջ:
 

ՀՀ էկոնոմիկայի նախարարը Grid Dynamics ընկերության ներկայացուցչին պատմել է պետական աջակցության գործիքների մասին
 Շաբաթ, 10 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Grid Dynamics ընկերության գործադիր տնօրեն Լեոնարդ Լիվշիցի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Լիզինգ՝ սկսած փաստացի 0% տոկոսադրույքից
 Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.Տնտեսությունների արտադրական կարողությունների արդիականացման նպատակով Ակբա Լիզինգն առաջարկում է լիզինգով ձեռք բերել Fiat բեռնատարներ «Fine Cars of Armenia» ընկերությունից՝ սկսած 0% փաստացի տոկոսադրույքից։

Կառավարությունում քննարկվել է "կանաչ օրակարգը"
 Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. Այսօր ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի երկրորդ հանդիպումը։

Պուտին. Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առեւտրատնտեսական գործընկերը
 Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առեւտրատնտեսական գործընկերը, հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 9 - ին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Հակոբ Արշակյան. Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը թեպետ առաջատար է աճի տեմպերով, այնուամենայնիվ, կիրառման գործիքակազմը ոչ այնքան բարձր մակարդակի վրա է
 Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում դեկտեմբերի 9-ին կայացել է Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կազմակերպած «Silicon Mountains 2022» տարեվերջյան ամփոփիչ գագաթնաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Փաշինյանը հայտարարել է արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսական աջակցության նոր մեխանիզմի գործարկման մասին
 Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Էկոնոմիկայի նախարար. Հայաստանի ընկերությունների 91 տոկոսը հասուն չեն թվայնացման համատեքստում
 Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.Հայաստանի ընկերությունների 91% - ը հասուն չեն թվայնացման համատեքստում։ Այդ մասին հայտարարել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 9-ին Silicon Mountains համաժողովի ընթացքում՝ վկայակոչելով անցկացվող հետազոտության արդյունքները։

Արտ. փոխարժեքները
06.03.2026
RUB4.78-0.04
USD377.31-0.28
EUR436.81-1.50
GBP503.37-0.64
CAD276.22-0.54
JPY23.90-0.10
CNY54.63-0.14
CHF482.80-0.86