Երեքշաբթի, 22 Նոյեմբերի 2022,
Արմինֆո. Հայաստանում գինու արտադրության ծավալները 5 տարում ավելացել են գրեթե 2 անգամ։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը՝ ուկրաինահայ գործարարների հետ հանդիպման ժամանակ։
|
Երեքշաբթի, 22 Նոյեմբերի 2022,
Արմինֆո.Իրանի Իսլամական Հանրապետությունը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի ընդունած վերջին բանաձեւի, հարստացրել է ուրանի արդյունահանումը մինչեւ 60 տոկոս:
|
Երեքշաբթի, 22 Նոյեմբերի 2022,
Արմինֆո.Հունվարի 1-ից խմելու ջրի մոտ 9 դրամ թանկացման վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը և մինչև նոյեմբերի վերջ կայանալիք նիստում պետք է որոշում կկայացնի։
|
Երեքշաբթի, 22 Նոյեմբերի 2022,
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է ուկրաինահայ մի խումբ գործարարների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը։
|
Երեքշաբթի, 22 Նոյեմբերի 2022,
|
Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2022,
Արմինֆո.Տիգրան Խաչատրյանն այսօր՝ նոյեմբերի 21-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ՖՆ ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին և գրասենյակի այլ պաշտոնյաներ:
|
Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2022,
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆինանսների նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
|
Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2022,
Արմինֆո.Իրանի էներգետիկայի նախարարը հայտարարել է Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման նախագծի գործարկման մասին:
|
Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2022,
Արմինֆո.ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Հայաստանում գործարկել է "ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացում" նոր ծրագիրը:
|
Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2022,
Արմինֆո.Ակբա բանկը 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 31-ը ներառյալ հրապարակային առաջարկով տեղաբաշխելու է 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, տարեկան՝ համապատասխանաբար 5% և 11% եկամտաբերությամբ արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Շրջանառության ժամկետը 36 ամիս է։
|
Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2022,
Արմինֆո. ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը, հիմնվելով ս.թ. 9 ամիսների վիճակագրության վրա, կասկածում է Հայաստանի տնտեսության պատմական ռեկորդ սհամանելու կարողությանը։
|
Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2022,
Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է ուկրաինահայ մի խումբ գործարարների: Հանդիպմանը մասնակցել են նաև Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը։
|
Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2022,
Արմինֆո. Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը բարձր է գնահատել Իրանի սկզբունքային եւ կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության եւ միջազգային սահմանների անխախտելիության վերաբերյալ: Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 20-ին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ հանդիպման ժամանակ։
|
Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2022,
Արմինֆո. Նոյեմբերի 19-ին նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Արտահանման խնդիրներն ու առաջացած մարտահրավերները» թեմայով հանդիպում քննարկմանը: Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանը և Արման Խոջոյանը:
|
Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2022,
Արմինֆո. Օրերս Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ։
|
Շաբաթ, 19 Նոյեմբերի 2022,
Արմինֆո.Ենոքավանի «Բերկրի» հյուրատան այցեքարտը տավուշյան բնությունն ու ընտանեկան ջերմ ընդունելությունն են. այստեղ բազմաթիվ հյուրեր են գալիս աշխարհի տարբեր մասերից։
|
Շաբաթ, 19 Նոյեմբերի 2022,
Արմինֆո."Լույս" հիմնադրամի փորձագետները, ուսումնասիրելով 2022 թվականի առաջին 9 ամիսների Հայաստանի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, հանգել են այն եզրակացության, որ միայն այն բանի համար, որ բյուջեն "լսողությունը շոյող" լինի, դրանում ի սկզբանե անիրական ցուցանիշներ են դրվում։
|
Ուրբաթ, 18 Նոյեմբերի 2022,
Արմինֆո. Զբոսաշրջության կոմիտեի հրավերով ճանաչողական այցի շրջանակներում Հայաստանում է գտնվում զբոսաշրջության ոլորտի մասնագետների, տուրօպերատորների և լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծ պատվիրակությունը: Հայաստանում գտնվելու ընթացքում հյուրերը ծանոթանում են Հայաստանի զբոսաշրջային ուղղություններին և զբոսաշրջային ապրանքներին:
|
Ուրբաթ, 18 Նոյեմբերի 2022,
|
Ուրբաթ, 18 Նոյեմբերի 2022,
Արմինֆո.Հայկական մերձերկրային արբանյակի կառավարման կենտրոնի ստեղծումը կավարտվի մինչեւ ընթացիկ տարվա վերջ։ Այդ մասին նոյեմբերի 18 - ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
|