Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճն արագացել է
 Շաբաթ, 15 Օգոստոսի 2026,

Արմինֆո.  Հայաստանի կապի ոլորտի հասույթի տարեկան աճը 2026թ. առաջին կիսամյակում արագացել է 1,5%-ից մինչեւ 5,7%՝ կազմելով 87.4 մլրդ դրամ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հայկական կոնյակի արտադրությունն սկսել է աճել, իսկ օղունը՝ նվազել
 Շաբաթ, 15 Օգոստոսի 2026,

Արմինֆո. 2026թ. առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանում ավելացել են բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալները՝ բացառությամբ օղու, լիկյորի և վիսկիի։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2026թ. առաջին կիսամյակում աճել է 10% - ով
 Շաբաթ, 15 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան աճը 2026թ. առաջին կիսամյակում արագացել է՝ 4%-ից մինչեւ 10%՝ կազմելով 5 163.7 մլն կՎտ/ժամ։ Ընդ որում, միայն հունիսին էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 1,6%-ով՝ մինչև 782,8 մլն կՎտ/ժամ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը երկնիշ աճ է գրանցել
 Շաբաթ, 15 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2026թ. 1-ին կիսամյակի արդյունքներով 28,7% աճ է գրանցել (մեկ տարի առաջվա 8% անկումից)։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, նման դինամիկան պայմանավորված է պղնձի, մոլիբդենի խտանյութերի գերիշխող ծավալի աճով և Հայաստանում թողարկվող մետաղական արտադրանքի մնացած տեսակների արտադրության վերընթաց միտման պահպանմամբ, բացառությամբ ֆեռոմոլիբդենի:

Կատարի Al Rawasi Food Company-ն կուսումնասիրի Հայաստանից Կատար թարմ գյուղմթերքի մատակարարման հնարավորությունները
 Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Կատարի Al Rawasi Food Company-ն հետաքրքրված է հայկական շուկայով։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում օգոստոսի 10-14-ը շատ ակտիվ իրականացվել են դոլարային գործարքներ
 Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում օգոստոսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքների ակտիվությունն ուղեկցվել է ռուբլով գործարքների պասիվությամբ, իսկ եվրոյով գործարքներ կրկին դադարել են իրականացվել:

Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank
 Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Այս ամառ ևս Իդրամի և IDBank-ի աջակցությամբ «Մանկապատանեկան հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի 200 սան Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից մասնակցել է «Մանկապատանեկան սպորտային-տուրիստական վրանային ճամբարին»։

Ծառուկյան․ ռուսական շուկայում հայկական շատ ապրանքներ այժմ փոխարինվում են ադրբեջանականով
 Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026,

Արմինֆո.  Գործարար խավը Հայաստանի Հանրապետության կայացման գործում, հաջողությունների և զարգացման գործում ունեցել է բացառիկ դերակատարում։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է կալանքի տակ գտնվող "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը:

Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses
 Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Շուրջ 20 տարի առաջ Արամ Մնացականյանը մեկնարկեց իր բիզնես գործունեությունը՝ արտադրելով բարձրորակ ներքնակներ։

Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
 Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026,

ԱրմԻնֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Ղազախստանի գյուղատնտեսության նախարար Այդարբեկ Սապարովի հետ։

Ռուսաստանի Գյուղնախարարությունը նշել է հայկական գյուղմթերքի ներմուծումը վերսկսելու պայմանները
 Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026,

Արմինֆո.Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի՝ Ռուսաստան ներմուծվող արտադրանքի անվտանգության ապահովումը, դրա նկատմամբ պարտադիր պահանջների կատարումը ռուսական շուկա դրա մատակարարումների վերսկսման պայմաններն են, կարծում են Ռուսաստանի Գյուղատնտեսության նախարարությունում։

Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank            
 Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026,

Արմինֆո.               Ֆինանսական հաշիվներ, բանկային քարտեր, ավանդներ․ այս և մի շարք այլ հասկացություններ պարզաբանելու և երեխաներին հուզող ֆինանսական հարցերին պատասխանելու համար Իդրամն ու IDBank-ն այս անգամ «Հայորդի» ճամբարում էին։

Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշը
 Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026,

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է Գլոբբինգի («ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» ՍՊԸ) ԱՄՆ դոլարով պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին։

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորությունները
 Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի հաճախորդներին հասանելի է «Էքսպրես» վարկը, որը հնարավորություն է տալիս ստանալ մինչև 20 մլն ՀՀ դրամ բիզնեսի զարգացման նպատակով։ Պրոդուկտը նախատեսված է ընկերությունների ընթացիկ ու ներդրումային խնդիրների լուծման համար և առանձնանում է վարկային հայտը դիտարկելու արագությամբ։

Առաջատար չինական վարկանիշային գործակալություն CCXI-ն բարձրացրել է ԵԱԲՀ վարկանիշը գլոբալ սանդղակով Ag-ից A-g և հաստատել է AAA ազգային սանդղակով։
 Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026,

ArmInfo. Առաջատար չինական վարկանիշային գործակալությունը China Chengxin International Credit Rating Co, Ltd (CCXI) բարձրացրել է Եվրասիական զարգացման բանկի (այսուհետ՝ ԵԱԲԲ, Բանկ) վարկանիշը՝ գլոբալ սանդղակով A-g-ից մինչև Ag և հաստատել է ամենաբարձր AAA վարկանիշը ազգային սանդղակով։ Վարկանիշների կանխատեսումը՝ կայուն է։

Իրականացվել է հերթական տարանցիկ մատակարարումը Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով
 Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026,

Արմինֆո.Իրականացվել է հերթական տարանցիկ մատակարարումը Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։

Հայաստանը տարածաշրջանային հերթական էներգետիկ նախագծից դուրս մնալու ռիսկի է դիմում
 Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026,

Արմինֆո.Հայաստանը հերթական էներգետիկ նախագծից դուրս մնալու ռիսկի է դիմում։ Ինչպես հաղորդում է վրացական bm.ge լրատվամիջոցը, վկայակոչելով Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Ինգա Փխալաձեին, բանակցություններ են ընթանում Եվրոպա էլեկտրաէներգիայի մատակարարման համար ցամաքային տարանցիկ միջանցքի շուրջ:

Երկաթուղու ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի ինտեգրմանը միջազգային տրանսպորտային ցանցին. Փաշինյան
 Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Ռուսաստանի կողմից Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը փոխանցելուց հրաժարվելը մեզ համար խոչընդոտներ է ստեղծում միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու համար։ Այդ մասին օգոստոսի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի արդյունաբերության հատվածն 1-ին կիսամյակի արդյունքներով հասել է աճի
 Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Հայաստանի արդյունաբերության հատվածը 2026թ. առաջին կիսամյակում հասել է 10,8% աճի (մեկ տարի առաջվա 12,1% անկումից) ՝ ապահովելով 1,5 տրլն դրամի (4.1 մլրդ դոլար)արտադրության ծավալ։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, տարեկան դինամիկայի բարելավումը պայմանավորված էր հանքարդյունաբերության աճի խիստ արագացմամբ և վերամշակող արդյունաբերության ծավալների աճի վերսկսմամբ:

Արտ. փոխարժեքները
13.11.2026
RUB4.390.03
USD360.540.03
EUR398.40-1.62
GBP476.81-1.73
CAD252.71-0.40
JPY22.55-0.04
CNY54.04-0.02
CHF430.50-3.07