Հինգշաբթի, 10 Նոյեմբերի 2022,

Արմինֆո.

Ֆրանսիական զարգացման գործակալությունը Հայաստանին 100 մլն եվրո վարկ կտրամադրի պետական բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար
 Հինգշաբթի, 10 Նոյեմբերի 2022,

Արմինֆո. Ֆրանսիական զարգացման գործակալությունը Հայաստանին 100 մլն եվրո վարկ կտրամադրի 2022 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար։ Համապատասխան վարկային համաձայնագրի ստորագրումը հավանության է արժանացել նոյեմբերի 10-ին կառավարության նիստում։

Ինչու՞ խոշոր ենթակառուցվածքային նախագծերը տեղից չեն շարժվում. մասնագետի կարծիքը
 Հինգշաբթի, 10 Նոյեմբերի 2022,

Արմինֆո. Իրանի հետ սահմանային Արաքս գետի վրա Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման նախագծի իրականացումն արդեն լուրջ կասկածներ է հարուցում։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի էներգետիկ ռազմավարական կենտրոնի տնօրեն Վահան Սարգսյանը:

 Չորեքշաբթի, 9 Նոյեմբերի 2022,

Արմինֆո.

Անընդունելի է այլ երկրներից Հայաստան ձուկ ներմուծելու պրակտիկան՝ դրա հետագա արտահանմամբ  այլ պետություններ. տեսչական մարմնի ղեկավար
 Չորեքշաբթի, 9 Նոյեմբերի 2022,

Արմինֆո. Ձկնաբուծության և, հատկապես, ձկան ներմուծման ու արտահանման ոլոտում առկա խնդիրների քննարկման և դրանց համագործակցված լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին են հրավիրվել ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները: Այդ մասին ասվում է ՍԱՏՄ հաղորդագրությունում:

Հայաստանի առեւտրային բանկերին վարկեր տրամադրելիս միջազգային ֆինանսական կազմակերպությունները հաշվի կառնեն "կանաչ տնտեսության" բաղադրիչը
 Չորեքշաբթի, 9 Նոյեմբերի 2022,

Արմինֆո.Հայաստանի առեւտրային բանկերին վարկեր տրամադրելիս միջազգային ֆինանսական կազմակերպությունները հաշվի կառնեն "կանաչ տնտեսության" բաղադրիչը։ Այդ մասին ժամանակակից էներգետիկայի խնդիրներին նվիրված քննարկումների ժամանակ հայտարարել է էներգետիկայի ոլորտի փորձագետ Աստղինե Փասոյանը։

ACBA Bank-ը դեկտեմբերի 1-ին դրամային եւ դոլարային տրանշի գծով վաճառքի կհանի 3 մլրդ դրամ եւ 5 մլն դոլար ծավալով պարտատոմսեր
 Չորեքշաբթի, 9 Նոյեմբերի 2022,

Արմինֆո.Դեկտեմբերի 1-ին "ԱԿԲԱ Բանկ" ԲԲԸ-ն դրամային եւ դոլարային տրանշով վաճառքի կհանի 3 մլրդ դրամ եւ 5 մլն դոլար ծավալի անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր: ինչպես վկայում են ԿԲ կայքում զետեղված ազդագրերը, դրամային եւ դոլարային թողարկումների առաջնային տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել 2023 թվականի հունվարի 31-ին:

Սյունիքում բացվել է միջազգային «Իմփաքթ Հաբ» ցանցի մասնաճյուղ (video)
 Չորեքշաբթի, 9 Նոյեմբերի 2022,

Արմինֆո.Ստարտափ գաղափարներին աջակցող միջազգային «Իմփաքթ Հաբ» ցանցի համաշխարհային քարտեզում հիմա արդեն կա Սյունիքի  մարզը: Գորիսում «Իմփաքթ Հաբի» մասնաճյուղ է ստեղծվել, որ մարզում սոցիալական ձեռներեցությունն ավելի զարգանա: «Սյունիք Իմփաքթ Հաբը» բացվել է Ակբա ֆեդերացիայի ու Եվրամիության համատեղ ֆինանսական աջակցությամբ:

Կենտրոնական բանկը միայնակ փորձում է կարգավորել գնաճը, մինչդեռ, Հայաստանի կառավարությունը կողքից հետևում է գործընթացին. տնտեսագետ
 Չորեքշաբթի, 9 Նոյեմբերի 2022,

Արմինֆո. Հայաստանում տարեկան գնաճը 2022թ. սեպտեմբերին հասել է 9,9 տոկոսի։ Տարեվերջին, ըստ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրված կանխատեսման, 12-ամսյա գնաճը կգերազանցի նպատակային միջակայքը (4% ՝ գումարած/հանած 1,5% շեղումով) և կկազմի 8,5%, իսկ կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ երկիրը 2022 թվականը կավարտի 10% գնաճի ցուցանիշով։

ԱրարատԲանկը՝ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող
 Չորեքշաբթի, 9 Նոյեմբերի 2022,

Արմինֆո.2022 թվականի նոյեմբերի 16-ից նոյեմբերի 18-ը ընկած ժամանակահատվածում ԱրարատԲանկը կտեղաբաշխի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային դրամային և դոլարային պարտատոմսերը։

Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայում նոր օպերատոր կհայտնվի
 Չորեքշաբթի, 9 Նոյեմբերի 2022,

Արմինֆո.Հայաստանի էլեկտրաէներգետիկական համալիրը գտնվում է շուկայի ազատականացմանն անցնելու փուլում։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 9-ի նիստում հավանություն է տվել "Էներգետիկայի մասին" օրենքում կատարված փոփոխություններին:

Երեւանն ու Թեհրանը հաստատել են փոխադարձ ապրանքաշրջանառությունը մինչեւ 3 մլրդ դոլար ավելացնելու իրենց մտադրությունը
 Չորեքշաբթի, 9 Նոյեմբերի 2022,

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նոյեմբերի 7-9-ն աշխատանքային այցով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում:

Հայաստանի եւ Եվրոպական միության երկրների միջեւ կգործի միասնական ավիացիոն տարածք
 Չորեքշաբթի, 9 Նոյեմբերի 2022,

Արմինֆո.Հայաստանի եւ Եվրոպական միության երկրների միջեւ կգործի միասնական ավիացիոն տարածք: Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 9-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության ներկայացրած համաձայնագրի նախագծին:

Ներսես Երիցյան. Առանց հավակնոտ մոտեցման Հայաստանը "միջին եկամտի ծուղակում" մնալու ռիսկի է դիմում
 Երեքշաբթի, 8 Նոյեմբերի 2022,

Արմինֆո.Առանց հավակնոտ մոտեցման Հայաստանը "միջին եկամտի ծուղակում" (middle income trap) մնալու ռիսկի է դիմում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ "Այլընտրանքային ներդրումները Հայաստանում" միջազգային համաժողովի ժամանակ։

Հայաստանում անշարժ գույքին առնչվող գործարքներում մեծանում է օտարերկրացիների մասնաբաժինը
 Երեքշաբթի, 8 Նոյեմբերի 2022,

Արմինֆո.2022թ. երրորդ եռամսյակում օտարերկրացիները Հայաստանում կատարել են անշարժ գույքին առնչվող  1206 գործարք, ինչը 2,9%-ով ցածր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից։ Ինչպես վկայում են ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի տվյալները, ընդհանուր առմամբ, ոչ ռեզիդենտներին բաժին է ընկել կատարված գործարքների ընդհանուր թվի 9,5%-ը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8,3%-ի դիմաց:

Անշարժ գույքի կադաստրը չի տիրապետում գործարքների իրական պատկերին. վարձակալության երկնիշ անկումն անհնար է ռելոկանտների մշտական ներհոսքի դեպքում
 Երեքշաբթի, 8 Նոյեմբերի 2022,

Արմինֆո.Անշարժ գույքի կադաստրը չի տիրապետում գործարքների լիարժեքպատկերին, որոնց երկնիշ անկումն անհնար է ռելոկանտների հսկայական ներհոսքի դեպքում։ Ըստ երեւույթին, կադաստրի վերահսկողությունից դուրս են մնում վերաբնակիչների կողմից առանց փաստաթղթային ձևակերպման վարձակալած բնակարաններն ու առանձնատները, ինչն էլ խեղաթյուրում է, ընդ որում, շատ էապես, անշարժ գույքի շուկայի իրական պատկերը։

Վահան Քերոբյան. Հայաստանի տնտեսության մարմնում 5 անգամ պակաս արյուն է հոսում, քան պետք է
 Երեքշաբթի, 8 Նոյեմբերի 2022,

Արմինֆո.Սփյուռքի ներկայացուցիչների 74%-ը պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ, որոնց 47%-ը դեմ չէ դիտարկել պետական պարտատոմսերում ներդրումներ կատարելու հնարավորությունը:

 Երեքշաբթի, 8 Նոյեմբերի 2022,

Արմինֆո.

Էկոնոմիկայի նախարարություն. 10 ամսում դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքը գերազանցել է 2021 թվականի տարեկան ցուցանիշը
 Երեքշաբթի, 8 Նոյեմբերի 2022,

Արմինֆո.2022 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 1.4 մլն զբոսաշրջիկ, մինչդեռ, մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում զբոսաշրջային հոսքը կազմել է 718 հազար մարդ։

Էլեկտրոնային ծառայությունների ոչ ռեզիդենտ մատուցողները երեք եռամսյակում 800 մլն դրամի ԱԱՀ են վճարել ՀՀ պետական գանձարան
 Երեքշաբթի, 8 Նոյեմբերի 2022,

Արմինֆո.  Google-ը, Facebook-ը, Netflix-ը և համացանցի այլ ոչ ռեզիդենտ հսկաներ, Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հունվարի մեկից, ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցելու դիմաց պետական բյուջե են վճարում ավելացված արժեքի հարկ։ 

Արտ. փոխարժեքները
06.05.2026
RUB4.930.03
USD370.00-0.44
EUR436.123.22
GBP504.572.92
CAD272.240.14
JPY23.760.26
CNY54.320.07
CHF475.883.02