ՎԶԵԲ-ը 2023 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը բարելավել է  4%-ից մինչեւ 5%՝ ակնկալելով տեմպերի պահպանում նաև 2024 թվականին
 Երեքշաբթի, 16 Մայիսի 2023,

Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) բարելավել է 2023 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4%-ից միննչեւ 5%, ակնկալելով, որ տեմպերը կպահպանվեն նաև 2024 թվականին (նախկինում հնչեցված 4,8% - ի դիմաց): Նման կանխատեսում է տրվել 2023-2024 թվականների համար՝ հաշվի առնելով նվազման լուրջ աշխարհաքաղաքական ռիսկերը։ Այդ մասին նշվում է ՎԶԵԲ-ի մայիսի 16-ին հրապարակված "Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ. Բարձր գնաճը նվազեցնում է տնային տնտեսությունների գնողունակությունը" զեկույցում:

ԱՐՄԵՆԱԼ-ը կայուն զարգացման մասին ՌՈՒՍԱԼ-ի հաշվետվությունում
 Երեքշաբթի, 16 Մայիսի 2023,

Արմինֆո.Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանի բնապահպանական գործունեությունը բարձր գնահատականի է արժանացել Հոնկոնգի ֆոնդային բորսայի կողմից հրապարակված կայուն զարգացման մասին Ռուսալ-ի տարեկան հաշվետվությունում:

FLYONE ARMENIA ավիաընկերությունը մեկնարկել է Երևան -Լառնակա-Երևան- երթուղով չվերթերը
 Երեքշաբթի, 16 Մայիսի 2023,

Արմինֆո.FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի մայիսի 16-ից մեկնարկել է Երևան- Լառնակա- Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ:

ԱՄՆ-ի հայ համայնքը պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանի տեխնոլոգիական զարգացման գործում
 Երեքշաբթի, 16 Մայիսի 2023,

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մայիսի 11-ին առցանց ձևաչափով հանդիպում են ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների՝ «Deloitte Transactions & Business Analytics» ընկերության գործադիր տնօրեն Բագրատ Բայբուրթյանի, «FINRA» ընկերության փոխնախագահ Տիգրան Խրիմյանի և «Meduni UMSI» ընկերության գործադիր տնօրեն Վահագն Մարտիրոսյանի հետ:

ՀՀ ԿԲ կանխատեսում. 2023 թվականի երկրորդ կեսից Հայաստանում գնաճի մակարդակը կհասնի 4% նպատակային ցուցանիշի
 Երեքշաբթի, 16 Մայիսի 2023,

Արմինֆո. Հայաստանում գնաճի մակարդակը 2023 թվականի երկրորդ կեսից կհասնի 4% նպատակային ցուցանիշի։ Այդ մասին երեկ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ ներկայացնելով ԿԲ 2022 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը:

Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության տարեկան վճարի չափը կկազմի 164.400. օրենքի նախագիծ
 Երեքշաբթի, 16 Մայիսի 2023,

Արմինֆո. Հայաստանում մեկ ապահովադրի տարեկան ապահովագիրը կկազմի 164 400 ՀՀ դրամ (կամ ամսական 13700): "Համընդհանուր բժշկական ապահովագրության մասին" օրենքի նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի միասնական պորտալում՝ e-draft.am:

 Երկուշաբթի, 15 Մայիսի 2023,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 15 Մայիսի 2023,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 15 Մայիսի 2023,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 15 Մայիսի 2023,

Արմինֆո.

Գերմանական ներդրումներ՝ ի նպաստ Հայաստանի կայուն զարգացման
 Երկուշաբթի, 15 Մայիսի 2023,

Արմինֆո.<Բոլորս ապրում ենք նույն երկնքի տակ, բայց բոլորի հորիզոնը տարբեր է>, - ասում էր գերմանացի մեծ քաղաքական գործիչ Կոնրադ Ադենաուերը, երբ պատերազմից ավերված Գերմանիայի վերականգնման հարցի շուրջ ԱՄՆ-ի հետ կոշտ բանավեճի մեջ մտնելով եւ պնդելով, որ այն գյուղատնտեսական մասնագիտացում ունեցող երկիր դարձնելու նախնական սցենարը չեղյալ է հայտարարվում, դաշնակցին ստիպեց իրականացնել "Մարշալի" ծրագիրը, որն ուղղված էր Գերմանիայի ենթակառուցվածքների եւ արդյունաբերական հզորության վերականգնմանը: Այն ժամանակ էլ ծնվեց KfW (KreditanstaltfurWiederaufbau) զարգացման բանկի ստեղծման գաղափարը, որի կապիտալի 80 տոկոսը պատկանում է Գերմանիայի կառավարությանը։

 Երկուշաբթի, 15 Մայիսի 2023,

Արմինֆո.

ԵԱԶԲ-ն քննարկում և Հայաստանում իրականացնում է մի շարք էներգետիկ նախագծեր. բանկի ղեկավար
 Երկուշաբթի, 15 Մայիսի 2023,

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը քննարկում և Հայաստանում իրականացնում է մի շարք էներգետիկ նախագծեր: Այդ մասին մայիսի 15 - ին Ալմաթիում Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման ինստիտուտների ասոցիացիայի (ADFIAP) մասնակից ներդրողների համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԱԶԲ նախագահ Նիկոլայ Պոդգուզովը՝ ի պատասխան ՀՀ-ում բանկի ենթակառուցվածքային նախագծերի մասին հարցին։

 Երկուշաբթի, 15 Մայիսի 2023,

Արմինֆո.

Ինչ վտանգներ է պարունակում ՌԴ բյուջեի դեֆիցիտի ռեկորդային գերազանցումը Հայաստանի համար
 Երկուշաբթի, 15 Մայիսի 2023,

Արմինֆո. 2023թ-ի հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանի պետբյուջեի դեֆիցիտը կազմել է 3.4 տրիլիոն ռուբլի, այնինչ ողջ տարվա համար պլանավորված էր շուրջ 3 տրիլիոն ռուբլի: Այդ մասին հաղորդում է տնտեսագետ, ACCESS վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը:

 Երկուշաբթի, 15 Մայիսի 2023,

Արմինֆո.

ԵԱԶԲ-ը պատրաստ է աջակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին. Պոդգուզով
 Երկուշաբթի, 15 Մայիսի 2023,

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը պատրաստ է աջակցել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծին: Այդ մասին մայիսի 15 - ին Ալմաթիում Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման ինստիտուտների ասոցիացիայի (ADFIAP) մասնակից ներդրողների համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԱԶԲ նախագահ Նիկոլայ Պոդգուզովը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Նիկոլայ Պոդգուզով. ԵԱԶԲ-ը հետաքրքրություն է հայտնել "Վերին Լարս" անցակետի ընդլայնման նախագծին մասնակցելու հարցում
 Երկուշաբթի, 15 Մայիսի 2023,

Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկը հետաքրքրություն է հայտնել Վերին Լարսի անցակետի ընդլայնման նախագծին հնարավոր մասնակցության հարցում: Այդ մասին մայիսի 15-ին հայտարարել է ԵԱԶԲ-ի ղեկավար Նիկոլայ Պոդգուզովը՝ Ալմաթիում Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման ինստիտուտների ասոցիացիայի (ADFIAP) մասնակից ներդրողների համաժողովի շրջանակներում։

Պրահայում տեղի է ունեցել հայ-չեխական գործարար համաժողով
 Շաբաթ, 13 Մայիսի 2023,

Արմինֆո.Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության  միջև առևտրի, ներդրումների և գործարար կապերի զարգացմանը նվիրված գործարար համաժողով, որին մասնակցել են երկու երկրների պետական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։ 

 Շաբաթ, 13 Մայիսի 2023,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
15.09.2026
RUB4.310.01
USD364.180.90
EUR420.080.85
GBP490.730.77
CAD261.680.23
JPY23.520.01
CNY54.260.10
CHF445.150.77