Երկուշաբթի, 17 Հոկտեմբերի 2022,

Արմինֆո.

Հայաստանում կստեղծեն ՓՄՁ զարգացման բանկ
 Ուրբաթ, 14 Հոկտեմբերի 2022,

Արմինֆո.Հայաստանում կստեղծվի փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման բանկ։ Այդ մասին "Buy Armenian" հարթակի 2-րդ ֆորումին բացման խոսքում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Վահան Քերոբյան. 2022 թվականին Հայաստանի բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 6 հազար դոլարը
 Ուրբաթ, 14 Հոկտեմբերի 2022,

Արմինֆո. Այս տարի Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի 6 հազար դոլարը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Հայաստանում Symbiotics միջազգային ներդրումային ընկերության ներկայացուցչության բացման առաջին տարեդարձին նվիրված միջոցառման հարթակներում:

Ռուսաստանի բանկերին կպարտավորեցնեն իրավաբանական անձանց միջեւ փոխանցումներ ապահովել ԱՎՀ-ի միջոցով
 Ուրբաթ, 14 Հոկտեմբերի 2022,

Արմինֆո. Ռուսաստանի բանկը նախատեսում է 2024 թ. ապրիլի 1-ից ռուսական բանկերին պարտավորեցնել իրավաբանական անձանց միջեւ փոխանցումներն ապահովել արագ վճարումների համակարգի (ԱՎՀ)միջոցով: Համապատասխան ցուցումը հրապարակվել է ԿԲ կայքում:

 Ուրբաթ, 14 Հոկտեմբերի 2022,

Արմինֆո.

Հայաստանի բյուջեի ծախսերի ավելի քան 40 տոկոսը, որի ծախսային մասը կավելանա մոտ 1 մլրդ դոլարով, կուղղվի սոցիալական ոլորտին
 Ուրբաթ, 14 Հոկտեմբերի 2022,

Արմինֆո. 2023 թվականին Հայաստանի պետական բյուջեի սոցիալական պաշտպանության ծախսերը կավելանան մոտ 166 մլն դոլարով (դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը գրանցվել է 404.74 դրամ/1դոլարի մակարդակում): Այդ մասին ասվում է հաաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի բյուջետային ուղերձում։

Հայաստանն ու Բուլղարիան քննարկել են «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի» ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմանն առնչվող հարցեր
 Ուրբաթ, 14 Հոկտեմբերի 2022,

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում հոկտեմբերի 13-14-ը կայացել է տրանսպորտի ոլորտի իրավասու մարմինների հայ-բուլղարական Համատեղ հանձնաժողովի հերթական նիստը։

Հայաստանն ու Ղազախստանը կարող են դառնալ ՌԴ ԱՎՀ-ի միջոցով անդրսահմանային փոխանցումների նոր ուղղություններ
 Ուրբաթ, 14 Հոկտեմբերի 2022,

Արմինֆո. Արագ վճարումների համակարգի (ԱՎՀ) միջոցով անդրսահմանային փոխանցումների նոր ուղղություններ կարող են դառնալ Հայաստանն ու Ղազախստանը, "Իզվեստիային" պատմել են վճարային շուկայի երկու աղբյուրներ:

 Ուրբաթ, 14 Հոկտեմբերի 2022,

Արմինֆո.

Ամերիաբանկն արժանացել է «Տարվա ամենահուսալի բանկ» մրցանակին «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից
 Հինգշաբթի, 13 Հոկտեմբերի 2022,

Արմինֆո.«Global Finance» հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա վարկանշային աղյուսակը, որում Ամերիաբանկը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է Հայաստանում «Տարվա ամենահուսալի բանկ» հեղինակավոր մրցանակին:

Ներդրումներ տնտեսության բոլոր ոլորտներում. տրամադրվել է ավելի քան 173 միլիարդ 350 միլիոն դրամ
 Հինգշաբթի, 13 Հոկտեմբերի 2022,

Արմինֆո.Ակբա բանկն ընթացիկ տարում էականորեն մեծացրել է բոլոր հիմնական ցուցանիշները․ բանկը շարունակում է մեծ ինտենսիվությամբ ներդրումներ կատարել տնտեսության բոլոր ոլորտներում։

Կոնվերս Բանկն առաջարկում է նոր հիփոթեքային վարկ՝ սկսած 0% տարեկան դրույքաչափից
 Հինգշաբթի, 13 Հոկտեմբերի 2022,

Արմինֆո.Կոնվերս Բանկն ընդլայնել է իր հիփոթեքային վարկատեսակների ցանկը՝ սկսելով էներգաարդյունավետ վերանորոգման ֆինանսավորում նաև պետական աջակցության ծրագրի շրջանակում:

 Հինգշաբթի, 13 Հոկտեմբերի 2022,

Արմինֆո.

Էկոնոմիկայի նախարարությունը մշակում է Հայաստանի պարենային անվտանգության ռազմավարությունը
 Հինգշաբթի, 13 Հոկտեմբերի 2022,

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարությունը մշակում է Հայաստանի պարենային անվտանգության ռազմավարությունը։ Այդ մասին հոկտեմբերի 13-ին Երևանում Պարենի միջազգային օրվան նվիրված համաժողովի շրջանակում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Կենսաթոշակառուների և նպաստառուների անկանխիկ առևտրի հետվճարման գումարը սեպտեմբերին կազմել է 120 մլն դրամ
 Հինգշաբթի, 13 Հոկտեմբերի 2022,

Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կենսաթոշակառուների, նպաստառուների անկանխիկ գործարքներից գոյացող հետվճարների համակարգին:

Հայաստանի եւ Նիդերլանդների ֆինանսների նախարարությունների միջեւ ստորագրվել է «Տեխնիկական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր
 Հինգշաբթի, 13 Հոկտեմբերի 2022,

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը հոկտեմբերի 11-15-ը մասնակցում են Վաշինգտոնում ընթացող Համաշխարհային բանկի խմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի 2022 թվականի տարեկան հանդիպումներին:

ՊԵԿ-ը հանդես է եկել պարզաբանմամբ՝ Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի մաքսային ձեւակերպման վերաբերյալ
 Չորեքշաբթի, 12 Հոկտեմբերի 2022,

Արմինֆո. Ղրիմի կամրջի վրա իրականացված պայթյունի հետ կապված մամուլի որոշ հրապարակումների վերաբերյալ ՊԵԿ-ը ներկայացրել է «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊ ընկերության կողմից համապատասխան ապրանքների ներմուծման և, այնուհետև, տարանցիկ հայտարարագրով ՌԴ տեղափոխման գործընթացի մանրամասն նկարագրությունը։

My Team հավելվածը Հայաստանում առաջինն է ներբեռնումների թվով
 Չորեքշաբթի, 12 Հոկտեմբերի 2022,

Արմինֆո.Team Telecom Armenia-ի My Team հավելվածը App Store-ի և Play Store-ի անվճար հավելվածների շարքում ներբեռնումների թվով առաջինն է Հայաստանում ըստ Similarweb վերլուծական կայքի տվյալների։ Վերջին մեկ շաբաթում հավելվածի օրական ներբեռնումների քանակն ավելացել է 3-ից 4 անգամ։

My Team hավելվածի միջոցով Team-ի բաժանորդները մեկ հպումով կարողանում են ստուգել հաշվեկշռի և փաթեթների մնացորդները, փոփոխել սակագնային փաթեթները, ակտիվացնել ավտոմատ վճարումներ, ինչպես նաև ծանոթանալ Team-ի ամենավերջին նորություններին ու ակցիաներին և կատարել առցանց գնումներ eShop օնլայն խանութից՝ առանց տնից դուրս գալու։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Team Telecom Armenia-ն հայտարարել էր My Team հավելվածի միջոցով անցկացվող Շեյք խաղարկության նոր պայմանների մասին, ըստ որի այս տարի բոլորը՝ անկախ կապի օպերատորից կարող են շեյքել։ Այս ընթացքում խաղարկության մասնակիցները ստացել են 231000 գիգաբայթ ինտերնետ, օնլայն կինոթատրոնից ու այլ հավելվածներից օգտվելու 20000 պրոմոկոդեր և ավելի քան 200 ֆիզիկական նվերներ։

Շեյքի մասնակիցներն ունեն Iphone 13 Pro ու Samsung Galaxy A13 սմարթֆոններ, էլեկտրական ինքնագնացներ, ականջակալներ և Volkswagen ID.4 էլեկտրական մեքենա շահելու հնարավորություն։

Acba Soft POS. առաջին անգամ Հայաստանում հնարավոր է անկանխիկ վճարումներ ընդունել սմարթֆոնով
 Չորեքշաբթի, 12 Հոկտեմբերի 2022,

Արմինֆո. Նոր տեխնոլոգիաների ներդրմամբ Ակբա բանկն իր թվային տրանսֆորմացիայի շրջանակում շարունակում է զարգացնել Հայաստանում անկանխիկ վճարումները:

2022 թվին Հայաստանը կարող է արձանագրել ՀՆԱ-ի ամենաբարձր աճը վերջին ավելի քան 20 տարվա ընթացքում. փորձագետ
 Չորեքշաբթի, 12 Հոկտեմբերի 2022,

Արմինֆո. Հայաստանի տնտեսությունը 2022թ. վերջին կարող է աճել 11-15%-ով, իսկ արդեն 2023 թվին ՀՆԱ-ի 7% աճի կանխատեսումները, որոնք ամրագրված են բյուջեի նախագծում, հաշվի առնելով բարձր բազան, կարող են դառնալ բավականին հավակնոտ ։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է "Ամբերդ" հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Նարեկ Կարապետյանը։

Արտ. փոխարժեքները
06.05.2026
RUB4.930.03
USD370.00-0.44
EUR436.123.22
GBP504.572.92
CAD272.240.14
JPY23.760.26
CNY54.320.07
CHF475.883.02