Ուրբաթ, 10 Մարտի 2023,
Արմինֆո.Հեռահաղորդակցություն Team Telecom Armenia ընկերությունն այս տարի տեխնոլոգիական «ԴիջիԹեք» ցուցահանդեսին հանրությանը ներկայացել է ընկերությունների խմբի կողմից (Team Telecom Armenia, Team Pay, Team Solutions, Team Systems և buy.am), որոնք զբաղվում են նորարարական լուծումների մշակմամբ:
|
Ուրբաթ, 10 Մարտի 2023,
Արմինֆո.Մարտի 10-ին, 11-ին և 12-ին IDBank-ը մասնակցում է DigiTec էքսպոյին՝ հանդես գալով Իդրամի հետ համատեղ տաղավարում: «Բարի գալուստ ID տաղավար, որտեղ կենտրոնում դու ես»․ այս կարգախոսով են հանդես գալիս IDBank-ն ու Իդրամը՝ ներկայանալով որպես մեկ միացյալ էկոհամակարգ։
|
|
|
Ուրբաթ, 10 Մարտի 2023,
Արմինֆո.Այսօր Team Telecom Armenia-ն հնարավորություն է ստանում 5G հինգերորդ սերնդի ցանցի ծավալման համար: Այդ մասին հայտարարել է Team Telecom Armenia հեռահաղորդակցական ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը՝ DigiTec 2023 ցուցահանդեսի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում:
|
Ուրբաթ, 10 Մարտի 2023,
Արմինֆո. Տեխնոլոգիաների ոլորտը ենթադրում է նորարարություն, և երբ փորձում ենք տեսնել, թե որքան գիտահետազոտական աշխատանք է կատարվում և ներդրվում Հայաստանի բիզնես ոլորտում, հասկանում ենք, որ խոսքը շատ փոքր տոկոսի մասին է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ "ԴիջիԹեք" տեխնոլոգիական ցուցահանդես-ֆորումի ժամանակ իր ելույթում։
|
Ուրբաթ, 10 Մարտի 2023,
Արմինֆո. Հայաստանն իր բոլոր միջազգային պարտավորությունները հարգում է ու ամեն ինչ անում է դրանց հետևելու համար: Այդ մասին հայտարարել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի փոխնախագահ, կառավարող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ParliamentMonitoring-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով հնարավոր ռիսկերը՝ այն հանգամանքի առնչությամբ, որ ԱՄՆ-ը Հայաստանին ընդգրկել է այն երկրների ցանկում, որոնց միջոցով Ռուսաստանը կարող է շրջանցել իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
|
Ուրբաթ, 10 Մարտի 2023,
Արմինֆո.Հայաստանում 2022թ-ին միջին տարեկան անվանական աշխատավարձը կազմել է շուրջ 2.8 մլն դրամ` մոտ 16%-ով ավել, քան 2021թ-ին: Այդ մասին ասվում է ACSES վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:
«Նվազագույն սպառողական զամբյուղի տարեկան արժեքը 2022թ-ին կազմել է 830 հազար դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով շուրջ 20%-ով,
2021-ին միջին ամսական անվանական աշխատավարձ ստացող քաղաքացին պայմանականորեն կարող էր ապահովել 3.53 մեծահասակի նվազագույն սպառողական կարիքները, այնինչ 2022թ-ին այդ ցուցանիշը կազմել է 3.41։ Այս տեսանկյունից, այլ հավասար պայմաններում, միջին աշխատավարձ ստացող քաղաքացու կենսամակարդակը նվազել է շուրջ 3.5%-ով», - ասվում է հաղորդագրությունում։
|
|
|
Ուրբաթ, 10 Մարտի 2023,
Արմինֆո. ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների քսաներորդ համալրման շրջանակներում Հայաստանի Հանրապետության հանձնառության գործիքին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
|
Հինգշաբթի, 9 Մարտի 2023,
Արմինֆո. Թուրքիան հանկարծակի դադարեցրել է պատժամիջոցների ենթակա բեռների տարանցումը Ռուսաստան։ Մաքսային համակարգը արգելափակում է ոչ թուրքական ծագում ունեցող բեռների տարանցիկ ձեւակերպումը ։
|
Հինգշաբթի, 9 Մարտի 2023,
Արմինֆո. Մարտի 10-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա տարածաշրջանում ՏՏ ոլորտի խոշորագույն DigiTec համաժողովը, որը կհամախմբի բարձր տեխնոլոգիական ոլորտի լավագույն ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից։
|
Հինգշաբթի, 9 Մարտի 2023,
Արմինֆո. 2022 թվականին World Intellectual Property Organization-ի կողմից հրապարակված Global Innovation Index-ի համաձայն, որը համարվում է տնտեսությունների նորարարության չափման ամենավստահելի և ընդունված աղբյուրներից մեկը, Հայաստանը գտնվում է 80-րդ հորիզոնականում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է "Ամերիա" ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
|
|
|
|
|
Հինգշաբթի, 9 Մարտի 2023,
Արմինֆո. Հայաստանի զբոսաշրջային գործակալությունները 2022 թվականին դրամի ամրապնդման պատճառով կորցրել են եկամտի 25%-ը։ Այդ մասին մարտի 9 - ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Ավարայր" զբոսաշրջային գործակալության հիմնադիր տնօրեն Արկադի Սահակյանը։
|
Հինգշաբթի, 9 Մարտի 2023,
Արմինֆո. FLYONE ARMENIA ազգային բյուջետային ավիաընկերության եւ Mongolian Airways ավիաընկերության միջև ստորագրված պայմանագրի արդյունքում հայկական ավիաընկերության կողմից շահագործվող օդանավերի թիվն ավելացել է ևս մեկով։ Այդ մասին հաղորդել է FLYONE ARMENIA ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
|
Հինգշաբթի, 9 Մարտի 2023,
Արմինֆո.ՀՀ կառավարությունը մարտի 9-ին հավանություն է տվել Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի առքուվաճառքի մասին համաձայնագրի ստորագրմանը:
|
|
|
Հինգշաբթի, 9 Մարտի 2023,
Արմինֆո.2022 թվականին գումարների արտահոսքը ավելացել է 2,2 անգամ կամ մոտ 1,7 մլրդ դոլարով՝ կազմելով 2,6 մլրդ դոլար։ Հայաստանից կապիտալն արտահոսել է ՌԴ, ԱՄՆ, Արաբական Միացյալ Էմիրություններ(ԱՄԷ), Գերմանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ուկրաինա և այլ երկրներ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը ՝ վկայակոչելով Հայաստանի բանկերի միության տվյալները։
|
Հինգշաբթի, 9 Մարտի 2023,
Արմինֆո.Կառավարությունը հավանություն է տվել 2022 թ. հոկտեմբերի 20-ին Երևանում ստորագրված «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
|