Օվերչուկը հայտարարել է դեպի Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթուղային հատվածների համեստ հեռանկարների մասին
 Հինգշաբթի, 2 Ապրիլի 2026,

Արմինֆո.  ՌԴ մասնագետները կարող են արագ վերականգնել Հայաստանի երկաթուղիների հատվածները ՝ հարևան երկրների հետ կապ հաստատելու համար։ Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Օվերչուկ. ԱՄՆ-ին անհրաժեշտ է Հայաստանի տարածքով միջանցք՝ կրիտիկական հանքանյութերի արտահանման և Իրանի նկատմամբ վերահսկողության համար
 Հինգշաբթի, 2 Ապրիլի 2026,

Արմինֆո.  ԱՄՆ-ին պետք է միջանցք  Հայաստանի տարածքով՝ Միջին Ասիայից կրիտիկական հանքնայոութերի արտահանման և Իրանի նկատմամբ վերահսկողության համար։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Օվերչուկ. Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել նրա հետ տնտեսական հարաբերությունները
 Հինգշաբթի, 2 Ապրիլի 2026,

Արմինֆո. Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել նրա հետ տնտեսական հարաբերությունները։ Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Օվերչուկ. Մոսկվան տեսնում է, թե ինչպես են Հայաստանը նախապատրաստում ԵՄ անդամակցության, որը դարձել է Ռուսաստանի համար թշնամական դաշինք
 Հինգշաբթի, 2 Ապրիլի 2026,

Արմինֆո. Ռուսաստանն ու Հայաստանն անցյալ տարի փոխադարձ ապրանքաշրջանառության մեջ 5,1 մլրդ դոլար են կորցրել Եվրոպական միության (ԵՄ) հետ Երեւանի մերձեցման մասին խոսակցությունների պատճառով: Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Օվերչուկ․ Հայաստանում ՀԿԵ կոնցեսիան երրորդ կողմի վաճառելու պատճառներ չկան
 Հինգշաբթի, 2 Ապրիլի 2026,

Արմինֆո. "Հարավկովկասյան երկաթուղի" ընկերության կոնցեսիան երրորդ կողմի վաճառելու ոչ մի օբյեկտիվ պատճառ գոյություն չունի։ Այդ մասին ՏԱՍՍ-ի  հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Օվերչուկ. Մոսկվան Հայաստանի երկաթուղիների նկատմամբ ՌԴ կոնցեսիայի փոխանցման պատմության մասին տեղեկացել է այլ պետությունների գործընկերներից
 Հինգշաբթի, 2 Ապրիլի 2026,

Արմինֆո. Ռուսական կողմը Հայաստանի երկաթուղիների նկատմամբ ՌԴ կոնցեսիայի հնարավոր փոխանցման մասին տեղեկացել է այլ պետությունների գործընկերներից, ուղղակիորեն Մոսկվայի հետ ոչ ոք նման խոսակցություն չի վարել։ Այդ մասին "Վեստի"-ին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

2026 թվականի ամառային սեզոնին Ստամբուլն ու Երևանը կդառնան ռուսաստանցի զբոսաշրջիկների գլխավոր տրանսպորտային հանգույցները
 Հինգշաբթի, 2 Ապրիլի 2026,

Արմինֆո.  Ստամբուլն ու Երևանը 2026 թվականի ամառային սեզոնին կդառնան գլխավոր այլընտրանքային տրանսպորտային հանգույցները ռուսաստանցի զբոսաշրջիկների համար՝ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման առնչությամբ։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում  նման կարծիք է հայտնել Հյուրընկալության ինդուստրիայի համազգային միության նախագահ Ալեքսեյ Վոլկովը։

Օվերչուկ. Մոսկվան ու Երևանն ընդհանուր շահեր ունեն Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում
 Հինգշաբթի, 2 Ապրիլի 2026,

Արմինֆո Մոսկվան և Երևանն ընդհանուր շահեր ունեն Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակին
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2026,

Արմինֆո.Եվրոպական առաջատար Commerzbank-ը IDBank-ին շնորհել է STP Excellence Award 2025 որակի գերազանցության մրցանակը՝ 2025 թվականի ընթացքում առևտրային վճարումների և ֆինանսական հաստատությունների փոխանցումների կատարման գործում ցուցաբերած բարձր որակի համար։ Commerzbank-ից նշում են, որ այս մրցանակը շնորհվում է սահմանափակ թվով գործընկերների։

Huawei-ն ուսումնասիրում է Հայաստանում կուտակիչ էլեկտրակայանների կառուցման հնարավորությունները
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2026,

Արմինֆո.ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը մարտի 31-ին ընդունել է Huawei ընկերության տարածաշրջանային մասնաճյուղի ներկայացուցիչներին: Այդ մասին ապրիլի 1-ին հաղորդել Է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Հայաստանի ՌԱՀ ընկերությունները 2025 թվականին պետբյուջե են փոխանցել 13.3 մլրդ դրամ հարկեր
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2026,

Արմինֆո.Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) ընկերությունները 2025 թվականին պետական բյուջե են փոխանցել 13.3 մլրդ դրամի հարկեր։ Այդ մասին հարցազրույցում հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ "Իմ կարծիքով, դա շատ լուրջ ցուցանիշ է", - ասել է նա:

Ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների վճարումները Հայաստանում կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով. նախարար
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2026,

Արմինֆո.Ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների վճարումները Հայաստանում կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Այդ մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:.

Կառավարությունը փոխհատուցում է արտադրության որոշակի կատեգորիայի սերտիֆիկացման ծախսերի 50 տոկոսը
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2026,

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը փոխհատուցում է ISO (9001, 14001, 22000, FSSC 22000), ինչպես նաև Global G.A.P., «հալալ», «օրգանական» և թեթև արդյունաբերության սերտիֆիկացման ծախսերը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Հայաստանի Ջրային կոմիտեում ԱԶԲ-ի հետ քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարմանը և կեղտաջրերի մաքրմանն առնչվող ծրագրեր
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2026,

Արմինֆո.Ջրային կոմիտեն հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության նորանշանակ տնօրեն Լազիզա Սաբիրովայի գլխավորությամբ։

Հայաստանի համախառն միջազգային պահուստները նոր ռեկորդ են սահմանել․ ավելի քան 5.5 մլրդ դոլար՝ տարեկան 64% աճով
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2026,

Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) մինչեւ 2026թ. մարտ աճել են տարեկան 64%-ով կամ 2.15 մլրդ դոլարով ՝ սահմանելով նոր ռեկորդ՝ 5.521 մլրդ դոլար, այն դեպքում, երբ 2025թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0,3%-ով կամ 9.4 մլն դոլար անկում՝ մինչև 3.372 մլրդ դոլար:

Հայաստանի ՆԳՆ․ Էլեկտրամոբիլների համար գույքահարկը էապես նվազել է
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2026,

Արմինֆո. Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության որոշումը, համաձայն որի, էլեկտրամոբիլների համար գույքահարկը նոր հաշվարկային կարգով էակապես նվազել է: Այդ մասին հաղորդել է ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Ֆինանսների նախարար․ ArCa քարտերով ապրանքների ձեռք բերման դեպքում հունվարի 1-ից մեկնարկած 2% հետվճարի ծրագիրը հաջողությամբ իրականացվում է
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2026,

Արմինֆո ArCa քարտերով ապրանքների ձեռք բերման դեպքում 2026թ․ հունվարի 1-ից մեկնարկած 2% հետվճարի ծրագիրը հաջողությամբ իրականացվում է: Այդ մասին իր տեսաուղերձում հաղորդել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի
 Երեքշաբթի, 31 Մարտի 2026,

Արմինֆո.Յուրաքանչյուր ճամփորդություն նոր փորձառություն է, էմոցիաներ և բացահայտումներ։ Ճամփորդությունը սկսվում է օդանավակայանից և ավատվում օդանավակայանով: Օդանավակայանում անցած ժամանակը և սպասարկման որակը դարձել են տուրիստական փորձառության անբաժանելի մասը, իսկ հարմարավետությունը՝ բնական պահանջ:

Երևանում քննարկվել են ԱԶԲ-ի հետ իրականացվող ծրագրերը
 Երեքշաբթի, 31 Մարտի 2026,

Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին:

Համաշխարհային բանկը Հայաստանին 200 մլն դոլար կտրամադրի՝ ի աջակցություն անցմանն ավելի մրցունակ և գլոբալ ինտեգրված տնտեսության
 Երեքշաբթի, 31 Մարտի 2026,

Արմինֆո. Համաշխարհային բանկը հավանություն է տվել 200 մլն դոլար (170.3 մլն եվրո) արժողությամբ "Տնտեսական զարգացման քաղաքականություն" ծրագրին՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և գլոբալ ինտեգրված տնտեսության, որը պատասխանատու կերպով կառավարում է արտանետումները: Բացի այդ, ՕՊԵԿ հիմնադրամը մտադիր է զուգահեռ մինչև 92.8 մլն դոլարի (80 մլն եվրո) ֆինանսավորում տրամադրել: Արդյունքում՝ աջակցության ընդհանուր փաթեթը կկազմի մոտավորապես 290 մլն դոլար (250 մլն եվրո)։ Այդ մասին նշվում է ՀԲ հաղորդագրությունում։

Արտ. փոխարժեքները
15.07.2026
RUB4.70-0.03
USD367.250.51
EUR419.291.57
GBP492.041.67
CAD261.111.14
JPY22.620.02
CNY54.210.12
CHF453.001.85