Հայաստանում օտարերկրացիների կողմից անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները մեկ տարում աճել են 31,6 տոկոսով
 Չորեքշաբթի, 27 Ապրիլի 2022,

Արմինֆո.2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում օտարերկրացիների կողմից կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի 1 046 գործարք, ինչը 31,6 տոկոսով ավելի է մեր տարվա վաղեմության ցուցանիշից: Ընդ որում, գործարքների ընդհանուր թվում օտարերկրացիներին բաժին է ընկել 8,6% (նախորդ տարվա 7,2%-ի դիմաց):

 Չորեքշաբթի, 27 Ապրիլի 2022,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 27 Ապրիլի 2022,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 27 Ապրիլի 2022,

Արմինֆո.

ՎՏԲ-Հայաստան Բանկն սկսում է «Мир» քարտերի սպասարկումը
 Չորեքշաբթի, 27 Ապրիլի 2022,

Արմինֆո.2022թ․ ապրիլից «Мир» վճարային համակարգի քարտապանները կարող են կանխիկացնել դրամական միջոցներ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից։ Ծառայությունը հասանելի է նաև ԱՊՀ երկրների գործընկեր վճարային համակարգերի քարտերի համար։

ՀԲ. Աշխարհը բախվել է ամենախոշոր ապրանքային շոկին, որն սկսում է ստագֆլյացիայի ուրվական առաջացնել
 Չորեքշաբթի, 27 Ապրիլի 2022,

Արմինֆո. Ուկրաինայի տարածքում պատերազմի հետեւանքով պարենի եւ էներգակիրների գների ցնցումները կարող են պահպանվել տարիների ընթացքում: Սկսվել է անցումը առեւտրային մոդելներին, որոնք ենթադրում են ավելի բարձր ծախսեր. հնարավոր է էներգիայի ավելի մաքուր աղբյուրների օգտագործման անցումի ձգձգում:

"Ուրալյան ավիաուղիները" մինչեւ հոկտեմբերի 29-ը չեղարկել է դեպի Հայաստան բոլոր չվերթները
 Չորեքշաբթի, 27 Ապրիլի 2022,

Արմինֆո."Ուրալյան ավիաուղիները" մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 29-ը չեղյալ է հայտարարել դեպի Հայաստան եւ ԱՊՀ մի շարք այլ երկրներ բոլոր չվերթները:

«ԳեոՊրոՄայնինգը» տրամադրել է 100 մլն․դրամ  Վարդենի տարածաշրջանում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին
 Չորեքշաբթի, 27 Ապրիլի 2022,

Արմինֆո.«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հայտարարում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի համայնքների զարգացման երկրորդ սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման ավարտի մասին։ Այս մասին նշվել է «ԳՊՄ Գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։

Վահան Քերոբյան. Հայաստանում աղքատության մակարդակն աճում է վիթխարի տեմպերով, եւ կառավարությունը պետք է գերջանքեր գործադրի սոցիալական աղետ թույլ չտալու համար
 Չորեքշաբթի, 27 Ապրիլի 2022,

Արմինֆո. Նույնիսկ 2022 թվականի առաջին երկու ամիսներին տնտեսության աճի բարձր տեմպերի պայմաններում աղքատության մակարդակը Հայաստանում աճում է վիթխարի տեմպերով, և կառավարությունը պետք է գերջանքեր գործադրի սոցիալական աղետ թույլ չտալու համար։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Տաշքենդում "Կենտրոնական Ասիա. տեխնոլոգիական բեկման տարածություն" պանելային նիստի ժամանակ։

Տեղափոխում Հայաստան.  "Սա դեռ սկիզբն է"
 Երեքշաբթի, 26 Ապրիլի 2022,

Արմինֆո.Եթե ավելի վաղ բիզնեսի Հայաստան տեղափոխման հայտերի շուրջ 98 տոկոսը ստացվում էր ՏՏ ոլորտում աշխատող գործարար հատվածից, այսօր ճյուղային հատվածն ընդլայնվել է' ընդգրկելով արտադրությունը, լոգիստիկ ծառայությունները եւ այլն: Այդ մասին ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում հաղորդել Է BWB (Business Without Borders) նախաձեռնության հիմնադիր Մհեր Ղազարյանը:

Ռուսաստանի duty free խանութները կկարողանան սպասարկել ԵԱՏՄ երկրներ մեկնող ուղեւորներին
 Երեքշաբթի, 26 Ապրիլի 2022,

Արմինֆո. Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունը եւ Արդյունաբերության ու առուտրի նախարարությունը դրական եզրակացություն են ներկայացրել Ռուսաստանից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ մեկնող ուղեւորներին անմաքս առեւտրի ապրանքների իրացումը թույլատրելու բիզնեսի առաջարկին:

ՀՀ ԿԲ-ը ներդրել է LTV 70-90% առավելագույն շեմով նոր նորմատիվ  հիփոթեքային վարկերին առնչվող ռիսկերի կուտակումից խուսափելու նպատակով
 Երեքշաբթի, 26 Ապրիլի 2022,

Արմինֆո.ՀՀ կենտրոնական բանկը, հիփոթեքային վարկերին առնչվող ռիսկերից խուսափելու նպատակով, 2022 թ. ապրիլի 1-ից ներմուծել է LTV (loan-to-value, վարկ/գրավի արժեք) նորմատիվներ (5/1 և 5/2)' գրավի վարկ/արժեք հարաբերակցության առավելագույն շեմի 90%-ի չափով՝ դրամային փոխատվությունների, և 70% - ի չափով՝ արտարժույթով փոխառությունների համար:

Հայաստանի ֆերմերները կարող են ապահովագրել հացահատիկային մշակաբույսերը երաշտից. գյուղապահովագրության ծրագիրն ընդլայնվել է
 Երեքշաբթի, 26 Ապրիլի 2022,

Արմինֆո. Գյուղապահովագրության համակարգի ներդրման պիլոտային ծրագիրը շարունակում է ընդլայնվել։ Ինչպես հաղորդում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, այսուհետ ցանկացողները հնարավորություն կունենան հացահատիկային մշակաբույսերը (ցորեն, գարի, վարսակ) ապահովագրել նաև «երաշտ» ռիսկից։

Սուբսիդավորմամբ լիզինգ՝ սկսած փաստացի 0% տոկոսադրույքից
 Երեքշաբթի, 26 Ապրիլի 2022,

Արմինֆո.Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով Ակբա Լիզինգը, ՀՀ կառավարության «Տնտեսության արդիականացման միջոցառման» ծրագրի շրջանակում, տնտեսավարողներին հնարավորություն է ընձեռում արդիականացնել արտադրական հնարավորությունները:

 Երեքշաբթի, 26 Ապրիլի 2022,

Արմինֆո.

Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով
 Երեքշաբթի, 26 Ապրիլի 2022,

Արմինֆո. Telecom Armenia-ն ավարտում է վերաբրենդավորման գործընթացը, որը մեկնարկել էր «Վեոն Արմենիա»-ի (ապրանքանիշը՝ Beeline) 100%  բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո։ Մայիսի 1-ից Beeline ապրանքանիշը դուրս կգա Հայաստանում գործածությունից,  իսկ Team Telecom Armenia-ն, օգտագործելով առաջին կապի օպերատորի հարուստ փորձը, կշարունակի ու առավել ակտիվ քայլերով կմտնի իր ռազմավարական ծրագրերի գործնական փուլ։  

Վերաբրենդավորմանը զուգահեռ ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: NGN ցանցը արդեն հասանելի է Երևանի Դավթաշեն և Արաբկիր համայքներում, Քաջարան և Ջերմուկ քաղաքներում, ինչպես նաև Գնդեվազ գյուղում։  Բացի այս, վերջին ամիսների ընթացքում Team-ը 4G ծածկույթ է ստեղծել 14 քաղաքներում և 65 համայնքներում՝ 4G տեխնոլոգիան ներդնելով մոտ 80 գործող կայաններում և ստեղծելով տասնյակ արդիական բջջային կայաններ։ Առաջիկայում նոր NGN ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։

2020 թվականի հոկտեմբերի 29-ին, Team-ի հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանյանների և «Վեոն Արմենիա»-ի միջև գործարքի արդյունքում, հեռահաղորդակցության ոլորտում ամենամեծ ընկերություններից մեկը կրկին դարձավ հայկական։

Ռուսաստանն ավելացրել է ավիաչվերթների թիվը դեպի բարեկամ երկրներ, որոնց թվում է Հայաստանը
 Երեքշաբթի, 26 Ապրիլի 2022,

Արմինֆո. Ռուսական ավիաընկերությունները հերթական թույլտվություններն են ստացել միջազգային կանոնավոր չվերթների համար։ Գրեթե բոլոր թույլտվությունները տրվել են դեպի ԱՊՀ երկրներ չվերթների համար՝ Ադրբեջան, Ուզբեկստան, Ղրղզստան, Հայաստան, Բելառուս։ Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան ՝ վկայակոչելով Ռոսավիացիայի որոշումը։

 Երկուշաբթի, 25 Ապրիլի 2022,

Արմինֆո.

ՀՀ ԿԲ-ը զգուշացնում է քաղաքացիներին. "One Card" ՍՊԸ-ն Կենտրոնական բանկի լիցենզիա չունի, և սեփական միջոցները նման կազմակերպությանը վստահելը չափազանց ռիսկային է
 Երկուշաբթի, 25 Ապրիլի 2022,

Արմինֆո.Կենտրոնական բանկ ներկայացված բազմաթիվ դիմումների և այլ ազդակների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող «Վան Քարտ» (One Card) ՍՊԸ-ն հրապարակային եղանակով ներգրավում է դրամական միջոցներ՝ հանդես գալով տրամադրված դրամական միջոցները կրկնապատկելու (ավելացնելու) և որոշակի «հավելաճով» դրանք վերադարձնելու հրապարակային առաջարկով: Այդ մասին ասվում է ԿԲ  հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրությունում:

 Երկուշաբթի, 25 Ապրիլի 2022,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
06.03.2026
RUB4.78-0.04
USD377.31-0.28
EUR436.81-1.50
GBP503.37-0.64
CAD276.22-0.54
JPY23.90-0.10
CNY54.63-0.14
CHF482.80-0.86