ԵԱՏՄ երկրների շրջանում ամենացածր տարեկան գնաճով աչքի է ընկնում Հայաստանը
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.  2026 թվականի սեպտեմբերին ԵԱՏՄ երկրների շրջանում ամենացածր տարեկան գնաճով աչքի է ընկել Հայաստանը՝ 4,3%, իսկ ամենաբարձրով՝ Ղրղզստանը՝ 12,2% (2025 թվականի 9,4% - ի դիմաց)։ Որպես համեմատություն նշենք, որ 2025 թվականին նույնպես ԵԱՏՄ երկրների շարքում գնաճի նվազագույն նշաձողն արձանագրվել է Հայաստանում՝ 3,3%, իսկ առավելագույն գնաճով այն ժամանակ աչքի է ընկել Ղազախստանը՝ 12,3%: Այդ մասին են վկայում ԵԱՏՄ-ում, ԵՄ-ում եւ աշխարհի այլ երկրներում սպառողական գների ինդեքսի վերաբերյալ "զվարճալի վիճակագրության" տվյալները։

Արդշինբանկը Գյումրիում ներկայացրել է բիզնեսի զարգացման ֆինանսական և թվային լուծումները
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

Արմինֆո. Նոյեմբերի 6-ին Գյումրիում Հայաստանի բանկերի միությունը կազմակերպել էր «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» համաժողովը։ Միջոցառումը համախմբել էր պետական և գործարար հատվածների ներկայացուցիչներին՝ քննարկելու մարզերի տնտեսական ներուժի իրացման և ներդրումային հնարավորությունների ընդլայնման ուղիները։

Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

Արմինֆո. Կոնվերս Բանկը ուրախությամբ հայտնում է Citibank N.A.-ի հետ թղթակցային հարաբերությունների հաստատման մասին։ Citibank N.A.-ն աշխարհի առաջատար ֆինանսական հաստատություններից է և ԱՄՆ դոլարով միջազգային վճարումների համակարգի առանցքային մասնակիցներից մեկը։

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.  25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է։ Ընդամենը 3 հոգով մեկնարկած բիզնեսն այսօր արդեն ունի շուրջ 500 աշխատակից։

Հայաստանը և Ֆրանսիան քննարկել են գյուղատնտեսության, անասնաբուժության և բուսասանիտարիայի հարցերում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

ԱրմԻնֆո. ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչության (ՍԱՏՏ) պետ Տիգրան Պետրոսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան գյուղատնտեսական հարցերով խորհրդական Ռաֆայել Ժոզանին և տնտեսական և տեխնիկական համագործակցության կցորդ Էվան Դա Կոստա Մարկեսին:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը Բրյուսելում կստորագրի ԵՄ «Fiscalis» և «Customs» ծրագրերին Հայաստանի միանալու վերաբերյալ փաստաթղթեր։
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

ԱրմԻնֆո. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ՀՀ անունից Բրյուսելում կստորագրի երկրի՝ ԵՄ «Ֆիսկալիս» և «Մաքսային» ծրագրերին միանալու վերաբերյալ փաստաթղթեր: Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարին Բելգիա ուղարկելու որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դավիթ Թադևոսյանը մասնակցում է ԵՄ կապակցման օրակարգի հարթակի շրջանակներում առաջին նախարարական հանդիպմանը
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

ԱրմԻնֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը մասնակցում է թվային հարցերով առաջին նախարարական հանդիպմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 9-10-ը։

Էկոնոմիկայի նախարարը MSC Group-ի հետ քննարկել է Հայաստանում տարածաշրջանային լոգիստիկ կենտրոն ստեղծելու հնարավորությունը
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

ԱրմԻնֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Ժնևում հանդիպել է աշխարհի առաջատար ծովային նավագնացության և լոգիստիկայի ընկերություններից մեկի՝ Mediterranean Shipping Company (MSC Group) ներկայացուցիչների հետ։

Փորձագետ. Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է սահմանափակվի միայն օտարերկրյա ներդրողների շահերի սպասարկմամբ
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Նոյեմբերի 6-7-ը մի շարք եվրոպական երկրներում տեղի ունեցան բողոքի ցույցեր խոշոր տվյալների կենտրոնների կառուցման դեմ: Ցուցարարները պահանջում են սահմանափակումներ դնել հաշվողական ենթակառուցվածքների հետագա ընդլայնման վրա՝ հիմնականում նշելով էլեկտրաէներգիայի սպառման աճը, էլեկտրաէներգիայի ցանցի սահմանափակ հզորությունը և ջրային ռեսուրսների օգտագործումը: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Վահե Դավթյանը։

Ընթացիկ տարվա տաս ամիսներին դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքը 5%-ով աճել է նախորդ տարվա համեմատ
 Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ընդհանուր թիվը կազմել է 2 043 531 ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 947 138-ի դիմաց։ Այդ մասին են վկայում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տվյալները։

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն
 Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանը պատասխանել է գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման շուրջ համաձայնագրի հնարավոր չեղարկման մասին Ռուսաստանի նամակին
 Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.Հայաստանը պատասխանել է Ռուսաստանի նամակին այն մասին, որ հայկական կողմից ԵՄ անդամակցության գործընթացը շարունակելու դեպքում ՌԴ-ն միակողմանի  կչեղարկի Հայաստանին բնական գազի, նավթամթերքի եւ չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը: Այդ մասին նոյեմբերի 9-ին լրագրողներին հաղորդել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, հիշեցնելով, որ նամակը ստացվել էր մայիսի վերջին։

Երևանի իշխանությունները մտադիր են իրականացնել մետրոպոլիտենի արդիականացման լայնածավալ ծրագիր
 Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026,

Արմինֆո. Երևանում շինարարական աշխատանքների թույլտվության իրավունքը տրամադրում է Ճարտարապետների խորհուրդը, որը բաղկացած է հինգ հոգուց: Այդ մասին նոյեմբերի 9-ին լրագրողներին հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Դավիթ Խուդաթյան․ Վստահ եմ, որ Իրանը մտավախություն չունի TRIPP-ի առնչությամբ
 Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026,

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը վստահ է, որ Իրանը մտավախություն չունի TRIPP (Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) նախագծի իրականացման վերաբերյալ: Այդ մասին նա ասել է լրագրողների՝ նոյեմբերի 9-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։

Որոշումը լինելու է ոչ թե քաղաքականապես, այլ տնտեսապես  հիմնավորված. Դավիթ Խուդաթյանը՝ ատոմակայանի նոր մոդելի ընտրության մասին
 Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026,

Արմինֆո. Եթե տնտեսական գնահատականները հանգեցնեն այն հետեւությանը, որ մեզ համար ավելի նպատակահարմար է ավանդական մեծ ատոմակայանը՝ սակագների նկատմամբ ճնշումը նվազեցնելու առումով, ապա մենք կգնանք այդ ճանապարհով։

Կոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համար
 Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.Կոնվերս Բանկը մասնակցել է ՀԲՄ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» համաժողովին։ Բանկը ներկայացրել է փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման հնարավորությունները, այդ թվում՝ Շիրակի մարզի բիզնեսների համար նախատեսված «Shirak Restart» պրոդուկտը։

Հայաստանում դեռեւս չկա ՓՄՁ զարգացման ռազմավարություն. փորձագետ
 Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.2024 թվականից Հայաստանում ՓՄՁ զարգացման ռազմավարություն չկա։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը՝ Գյումրիում Հայաստանի բանկերի միության նախաձեռնած "Երևանի սահմաններից դուրս ձեռնարկատիրության ընդլայնման սահմանափակումներն ու հնարավորությունները" թեմայով պանելային քննարկման ժամանակ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության առաջիկա տարվա բյուջեն կկազմի 13 մլրդ 138 մլն դրամ
 Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարության առաջիկա տարվա բյուջեն կկազմի 13 միլիարդ 138 միլիոն դրամ: 2026 թվականի համեմատ այն նվազել է 2 միլիարդ 561 միլիոն դրամով։ Այդ մասին նոյեմբերի 9-ին հաղորդել Է գերատեսչության ղեկավար Համբարձում Մաթևոսյանը՝  Ազգային ժողովի հանձնաժողովներում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

Երեւանի քաղաքապետ․ 2027 թվականին Երևանի մետրոյի նոր "Աջափնյակ" կայարանի նախագծի համար նախատեսվում է հատկացնել 2 մլրդ դրամ
 Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է Երևանի մետրոպոլիտենի ֆինանսավորման և զարգացման ծրագրերի մասին։

Նախարար. Հայաստանի իշխանությունները քննարկում են ավանդական ատոմային էներգաբլոկի կառուցման հարցը
 Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Հայաստանի իշխանությունները քննարկում են ավանդական ատոմային էներգաբլոկի կառուցման հարցը։ Այս մասին նոյեմբերի 9-ին Ազգային ժողովի հանձնաժողովներում բյուջետային լսումների ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Արտ. փոխարժեքները
13.11.2026
RUB4.390.03
USD360.540.03
EUR398.40-1.62
GBP476.81-1.73
CAD252.71-0.40
JPY22.55-0.04
CNY54.04-0.02
CHF430.50-3.07