Չորեքշաբթի, 2 Մարտի 2022,
Արմինֆո. ԱՄՆ դոլարի աճը եւ, համապատասխանաբար, ազգային արժույթի փոխարժեքի նվազումը հուզական ցնցման արդյունք է, որն իր մեջ արմատական ոչինչ չի պարունակում։ Մարտի 2-ին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
|
Չորեքշաբթի, 2 Մարտի 2022,
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակում այցելել է Լուռու մարզի «Գլորիա», «Սարտոն» և «Տաշիր-կար» տեքստիլ ընկերություններում։ Նրան ուղեկցել է տեքստիլի ոլորտի զարգացման փորձագետ Տիգրան Ջրբաշյանը:
|
Չորեքշաբթի, 2 Մարտի 2022,
Արմինֆո. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը եւ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում ստորագրել են "Լոռու մարզում հասարակական տրանսպորտի համար ավտոբուսների տրամադրում" դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին համաձայնագիր:
|
Երեքշաբթի, 1 Մարտի 2022,
Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և տվյալ քրեական գործին միացված քրեական գործի քննությամբ պարզվել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավար՝ գլխավոր տնօրեն հանդիսացող անձը, ղեկավարելով ընկերության կողմից կազմակերպված և իրականացված շահույթ հետապնդող ձեռնարկատիրական գործունեությունը, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, օտարերկրյա պետություններում գրանցված և իր հետ փոխկապակցված ոչ ռեզիդենտ համարվող կազմակերպությունների միջոցով և վերջիններիս անունից հատուկ մշակված և կիրառված սխեմայով, կատարել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արտադրանքի՝ պղնձի խտանյութի շուկայականից էականորեն ցածր արժեքով մատակարարման գործարքներ, որի հետևանքով ընկերության հարկվող շահույթը պակաս է ցույց տրվել և արդյունքում պետական բյուջե չի վճարվել 15.017.640.469 ՀՀ դրամ հարկեր և վճարներ: Այդ մասին ասվում է ՊԵԿ մամուլի ծառայության հաղորդագրությունում:
«Այսպես, քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված բազմածավալ քննչական և դատավարական գործողությունների, այդ թվում՝ հարցաքննությունների, խուզարկությունների, առգրավվումների, զննումների և այլ գործողությունների արդյունքում ամբողջությամբ բացահայտվել և հիմնավորվել է վերը նկարագրված հանցավոր սխեմայի իրական բովանդակությունն ու նպատակը: Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ նախկին գործադիր մարմնի ղեկավար հանդիսացող անձը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության՝ որպես պղնձի խտանյութի մատակարար և Արաբական Միացյալ էմիրություններում հաշվառված, փաստացի որևէ տնտեսական գործունեություն չիրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հետ ձևականորեն կնքված մատակարարման պայմանագրերի հիման վրա հաշվապահորեն ձևակերպվել է, թե իբր պղնձի խտանյութը դրա շուկայական գնից ակնհայտ ցածր արժեքով մատակարարվել է այդ կազմակերպություններին, այնինչ փաստացի պղնձի խտանյութը միջազգային շուկայական արժեքներով անմիջապես մատակարարվել է իրական գնորդ հանդիսացող և պղնձի խտանյութի վերամշակմամբ զբաղվող օտարերկրյա կազմակերպություններին: Այնուհետև Արաբական Միացյալ Էմիրություններում հաշվառված կազմակերպությունների բանկային հաշիվներին իրական գնորդ հանդիսացող կազմակերպություններից ստանալով ձեռք բերված պղնձի խտանյութի իրական արժեքի վճարումները, այդ գումարների մի մասը փոխանցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ հաշիվներին, իսկ կիրառված սխեմայի արդյունքում գոյացած ֆինանսական միջոցների գերակշիռ մասը տնօրինել և ծախսել է այլ ուղղություններով: Նման եղանակով ընկերության ղեկավար անձի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության իրական շահույթը տեղափոխվել է օտարերկրա կազմակերպությունների ռեզիդենտության երկրներ՝ այդ կերպ զրկելով Հայաստանի Հանրապետությանն իրական արժեքներով մատակարարումներից գոյացած հարկվող շահույթը հարկելու հնարավորությունից:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավար՝ գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար:
|
Երեքշաբթի, 1 Մարտի 2022,
Արմինֆո.AMANLBB2GER8 ծածկագրով դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխումը հերթական անգամ ավարտվել է նախատեսվածից շուտ։
|
|
|
Երեքշաբթի, 1 Մարտի 2022,
Արմինֆո.Ռուս-ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ներքո մեծ տատանողականություն է առաջացել տարածաշրջանի ֆինանսական շուկաներում։
|
Երեքշաբթի, 1 Մարտի 2022,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու եւ նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ։ Այդ մասին ասվում է գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունում:
|
Երեքշաբթի, 1 Մարտի 2022,
Արմինֆո. Ս/թ փետրվարի 21-ից 25-ը ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի աջակցությամբ ՀԱԷԿ-ում անցկացվել է ԱԷՄԳ-ի փորձագիտական առաքելություն՝ «Միջուկային ֆիզիկական անվտանգության (ՄՖԱ) կուլտուրայի ինքնագնահատում» թեմայով:
|
Երեքշաբթի, 1 Մարտի 2022,
Արմինֆո.Ռուսական ռուբլու արժեզրկումից հայ գործարարների ֆինանսական կորուստների փոխհատուցումը, կարծում եմ, նախևառաջ, արտահանման դիվերսիֆիկացումն է և տեղական արտադրության խթանումը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
|
Երեքշաբթի, 1 Մարտի 2022,
Արմինֆո. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 1-ին կայացած նիստում քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը: Այդ մասին հաղորդել է ՀԾԿՀ մամուլի ծառայությունը:
|
|
|
Երկուշաբթի, 28 Փետրվարի 2022,
Արմինֆո.Ֆրանսիայի զարգացման գործակալությունը և Եվրոպական Միությունը համագործակցում են Հայաստանում բարձր էներգաարդյունավետ բնակարանների համար նախագծի շուրջ: Այդ մասին ասվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:
|
Երկուշաբթի, 28 Փետրվարի 2022,
Արմինֆո.Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կազդեն հայ-ռուսական առևտրային հարաբերությունների վրա, բայց պարտադիր չէ, որ՝ բացասական։ "Շանթ" հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում այդպիսի կարծիք հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
|
Երկուշաբթի, 28 Փետրվարի 2022,
Արմինֆո.Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ստեղծված է ՀՀ օրենսդրությամբ, կարգավորվում ու վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
|
Կիրակի, 27 Փետրվարի 2022,
Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը պարզաբանումներ է տվել երկրի տնտեսության եւ ֆինանսական հատվածի վրա Ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր ազդեցությունների վերաբերյալ:
|
Կիրակի, 27 Փետրվարի 2022,
|
Շաբաթ, 26 Փետրվարի 2022,
Արմինֆո.ԱՄՆ-ի կողմից հայտարարված պատժամիջոցների ֆոնին ՎՏԲ-ը թույլ է տալիս բաժնետերերի փոփոխություն բանկի դուստր ակտիվներում, դրա համար ՎՏԲ-ն ժամանակ ունի մինչեւ մայիսի 25-ը: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին լրագրողներին հաղորդել է ՎՏԲ-ի վարչության անդամ Դմիտրի Պյանովը։
|
Ուրբաթ, 25 Փետրվարի 2022,
|
Ուրբաթ, 25 Փետրվարի 2022,
Արմինֆո.2022 թվականի փետրվարի 25-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով կթողարկի անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.
|