Երկուշաբթի, 7 Փետրվարի 2022,
Արմինֆո.Այս տարվա փետրվարի 7-ից Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել Աբու Դաբի - Երևան - Աբու Դաբի ուղղությամբ ։
|
Երկուշաբթի, 7 Փետրվարի 2022,
|
Շաբաթ, 5 Փետրվարի 2022,
Արմինֆո.Իրանի արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության գծով տեղակալ Մեհդի Սաֆարին հայտարարել է, որ "Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի մասին համաձայնագրի" շուրջ բանակցությունները շարունակվում են:
|
Ուրբաթ, 4 Փետրվարի 2022,
Արմինֆո.Եվրամիությունում հույս ունեն, որ TAP-ի (Տրանս-Ադրիատիկ գազատար) արտահանման հնարավորությունները կաճեն արդեն ամենամոտ ժամանակներս եւ կհասնեն նախագծային տարեկան 10 մլրդ խմ-ի: Այդ մասին հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը՝ Բաքվում նախարարների 8-րդ նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Այդ մասին հաղորդում է Turan-ը։
|
Ուրբաթ, 4 Փետրվարի 2022,
Արմինֆո.ԵԱՏՄ-ն լավ ներուժ ունի կրթության, ՏՀՏ տեխնոլոգիաների զարգացման, մարդկային կապիտալի և հետազոտությունների, շրջակա միջավայրի որակի ոլորտում, թույլ կողմեր են մնում ֆինանսական շուկայի զարգացումը, կարգավորման որակը, բնակչության առողջության ապահովումը, հասարակության անձնական իրավունքներն ու ներառականությունը:
|
Ուրբաթ, 4 Փետրվարի 2022,
Արմինֆո. Իտալական մի շարք ընկերություններ շահագրգռված են ներդրումներ կատարել Հայաստանի գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
|
Ուրբաթ, 4 Փետրվարի 2022,
Արմինֆո.2022 թվականի փետրվարի 10-ին «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից նախատեսվում է իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն հանդես կգա որպես պարտատոմսերի տեղաբաշխող։
|
|
|
Հինգշաբթի, 3 Փետրվարի 2022,
Արմինֆո.Անցյալ տարի Հայաստանը կարողացել է 30-35 տոկոսով ավելացնել գինու արտահանման ծավալները։ Այդ մասին հայտարարել է "Գինու ազգային կենտրոն" ՀԿ նախագահ Ավագ Հարությունյանը։ Նա նշել է, որ եթե 2022 թվականին բնակլիմայական պայմանները բարենպաստ լինեն, Հայաստանից արտահանվող գինու ծավալները կավելանան եւս 50 տոկոսով:
|
Հինգշաբթի, 3 Փետրվարի 2022,
Արմինֆո. ՀՀ կառավարությունը փետրվարի 3-ին հաստատել է դեռևս 2021 թվականի հուլիսի 29-ին կառավարության որոշմամբ հաստատված ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Myler Mountain Resort ՓԲԸ-ի միջև կնքվող պայմանագիրը: Փաստաթղթով, մասնավորապես, սահմանվում են ներդրումային ծրագրի իրականացման ժամկետները եւ պայմանագրով պարտավորությունները չկատարելու դեպքում պայմանագիրը միակողմանի լուծելու հիմքերը:
|
Հինգշաբթի, 3 Փետրվարի 2022,
Արմինֆո.Արդեն քաղաքացիներն ու գործարար աշխարհը կարող են գնել Ակբա բանկի ցուցակված բաժնետոմսերը: 2021-ին բանկը իրականացրել էր 500,000 հատ բաժնետոմսի հրապարակային տեղաբաշխում՝ ընդհանուր 7,5 միլիարդ դրամ ծավալով։
|
Հինգշաբթի, 3 Փետրվարի 2022,
Արմինֆո. Թուրքիայի քաղաքացիները միշտ էլ Հայաստանում գույք են ձեռք բերել: Փետրվարի 3-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մեկնաբանելով այն խոսակցությունները, որ վերջին շրջանում թուրքերն ակտիվորեն ներդրումներ են կատարում ՀՀ-ում՝ անշարժ գույքում:
|
Հինգշաբթի, 3 Փետրվարի 2022,
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում բավարարել է «Ռոյալ գլաս գրուպ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:
|
Հինգշաբթի, 3 Փետրվարի 2022,
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը փետրվարի 3-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
|
Հինգշաբթի, 3 Փետրվարի 2022,
Արմինֆո. Փետրվարի 3-ին Երևանում հայ-ավստրիական գործարար համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Ավստրիայի միջև էներգետիկայի և զբոսաշրջության բնագավառներում երկկողմ համագործակցության հուշագրերի ստորագրում:
|
Հինգշաբթի, 3 Փետրվարի 2022,
Արմինֆո.Երեւանն արդեն քննարկում է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման գործնական հարցերը: Այդ մասին փետրվարի 3-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Հինգշաբթի, 3 Փետրվարի 2022,
Արմինֆո. Pegasus ավիաընկերությունը մեկնարկել է Ստամբուլ- Երևան- Ստամբուլ երթուղով չվերթերը: Այդ մասին հաղորդել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունը:
|
Հինգշաբթի, 3 Փետրվարի 2022,
Արմինֆո. 2021 թվականի վերջին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 659 471 աշխատատեղ, ինչը բացարձակ ռեկորդ է երրորդ հանրապետության պատմության մեջ ։ Այդ մասին փետրվարի 3-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Հինգշաբթի, 3 Փետրվարի 2022,
Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կարծում է, որ 2021 թվականի վերջից գնաճի տեմպերի նվազման լույսի ներքո վերաֆինանսավորման տոկոսադրույքը հետեւողականորեն նվազելու է՝ արդեն 2023 թվականի սկզբից: Դա թույլ կտա հասնել ՀՆԱ-ի 7% նպատակային աճի։ Այդ մասին նա հայտարարել Է փետրվարի 3-ին կառավարության նիստում։
|
Չորեքշաբթի, 2 Փետրվարի 2022,
Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն օբյեկտիվ պատճառներ ուներ. դա ոչ թե ինչ-որ մեկի ցանկությունն էր, այլ այլընտրանքի բացակայություն։ Այդպիսի կարծիք է հայտնել "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
|