Բաբկեն Թունյան. Արտահանման աճի գերիշխող տեմպերը կզսպեն Հայաստանի առեւտրի բացասական հաշվեկշռի աճը
 Չորեքշաբթի, 2 Փետրվարի 2022,

Արմինֆո.Ներմուծման նկատմամբ արտահանման աճի գերիշխող տեմպերը 2021 թվականի արդյունքներով կկարողանան զսպել Հայաստանի բացասական առևտրային հաշվեկշռի ավելացումը։ Այդ մասին հարցազրույցում հայտարարել է տնտեսագետ, "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է VTB-in ծառայությունը՝ Բանկի հաճախորդների քարտերի և հաշիվների համալրման համար
 Չորեքշաբթի, 2 Փետրվարի 2022,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր հաճախորդներին, որոնք փոխանցումներ են ստանում  Հայաստանի ներսում և արտերկրից, VTB-in նոր ծառայությունը, որի միջոցով փոխանցումն իրականացնող անձինք կարող են արագ փոխանցել գումար իրենց հարազատների և բարեկամների՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող բանկային և քարտային հաշիվներին՝ Բանկի պաշտոնական կայքի  միջոցով: Ծառայությունը հասանելի է նաև ՀՀ այլ բանկերի քարտերից դեպի ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող բանկային և քարտային հաշիվներին փոխանցումների, ինչպես նաև Բանկի ներսում փոխանցումների համար:

Երեւանում կանցկացվի հայ-ավստրիական գործարար համաժողով
 Չորեքշաբթի, 2 Փետրվարի 2022,

Արմինֆո. Երեւանն ու Վիեննան հայտարարել են Ավստրիայից 20 ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հայ-ավստրիական գործարար համաժողովի անցկացման մասին:

 Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,

Արմինֆո.

ՀՀ ԿԲ. Կորոնավիրուսի հերթական ալիքի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա գնահատվում է մեղմ
 Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,

Արմինֆո.Կենտրոնական բանկի սպասումներով ՝ Հայաստանի տնտեսության վրա արտաքին հատվածից գնաճային ազդեցությունը դեռ պահպանվում է։ Այդ մասին փետրվարի 1-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական բարձրացման առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել  է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Կարգավորիչի սպասումներով հիփոթեքային վարկավորման շուկայում ակտիվությունը կպահպանվի
 Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,

Արմինֆո. Հայաստանում կպահպանվի հիփոթեքային վարկավորման շուկայի ակտիվությունը։ Փետրվարի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ՝ իր գնահատականը պայմանավորելով անշարժ գույքի շուկայում պահանջարկի և առաջարկի պահպանվող բարձր մակարդակով։

Հայաստանի Կենտրոնական բանկը 2022 թվականի վերջին ակնկալում է գնաճի մոտեցում նպատակային շեմին
 Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2022 թվականի վերջին գնաճը կմոտենա նպատակային շեմին (4%, +/-1,5): Այդ մասին փետրվարի 1-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ 2022 թվականի համար կանխատեսելով 5-5, 5 տոկոս գնաճ։

Ակբա բանկի բաժնետոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
 Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,

Արմինֆո.Ակբա բանկի բաժնետոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։ Այսօրվանից ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունեն գնելու Ակբա բանկի ցուցակված բաժնետոմսերը:

 Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,

Արմինֆո.

Փետրվարի 1-ից, ջրի սակագնից հետո, բարձրացել է էլեկտրաէներգիայի սակագինը
 Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,

Արմինֆո. Փետրվարի 1-ից Հայաստանում բարձրացել է էլեկտրաէներգիայի սակագինը։ Ընդ որում, հունվարի 1-ից 20.47 դրամով բարձրացել է ջրի սակագինը, իսկ ապրիլի 1-ից սպասվում է գազի սակագնի բարձրացում, իսկ գնաճը 2021 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 7.2 տոկոս: Մինչդեռ, ՀՀ կառավարությունը հրաժարվել է բարձրացնել նվազագույն աշխատավարձը և ինդեքսավորել կենսաթոշակները՝ հղում անելով տվյալ փուլում համապատասխան ռեսուրսների բացակայությանը։

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 7.75 տոկոսից բարձրացրել է մինչեւ 8 տոկոս
 Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,

Արմինֆո. Փետրվարի 1-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.0%:

Հայաստանի և ԱՄԷ միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր
 Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,

Արմինֆո.«Expo 2020 Dubai» ցուցահանդեսում հունվարի 30-ին կայացած Հայաստանի ազգային օրվա շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր։

 Երկուշաբթի, 31 Հունվարի 2022,

Արմինֆո.

Կցուցակվեն Ակբա բանկի բաժնետոմսերը
 Երկուշաբթի, 31 Հունվարի 2022,

Արմինֆո.Ակբա բանկն ամփոփում է 2021 թվականը։ Նախորդ տարի բանկը Հայաստանում իրականացրեց 500 հազար հատ բաժնետոմսի հրապարակային տեղաբաշխում՝ ընդհանուր 7,5 միլիարդ դրամ ծավալով։

Դուբայում Expo-2020-ին նշել են "Հայաստանի ազգային օրը"
 Երկուշաբթի, 31 Հունվարի 2022,

Արմինֆո. «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում մեկնարկել է Հայաստանի Ազգային օրը. ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակում ՀՀ պետական օրհներգի ներքո բարձրացվեց հայկական եռագույնը։ Այդ մասին ասվում է Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում:

Նախարար. Հայաստանում 500 նորաստեղծ ընկերություններից միայն մեկին է հաջողվում աճել
 Երկուշաբթի, 31 Հունվարի 2022,

Արմինֆո.Հայաստանում նորաստեղծ 500 ընկերություններից միայն մեկին է հաջողվում աճել, մինչդեռ, Եվրոպայում խոշոր է դառնում է 40-42 նոր ձեռնարկություններից մեկը։ Այդ մասին հերթական հարցազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հայաստանն ու Հունաստանը ուսումնասիրում են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները
 Երկուշաբթի, 31 Հունվարի 2022,

Արմինֆո.Հունվարի 31-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի գյուղատնտեսության զարգացման և սննդի նախարար Սպիլիոս Լիվանույի հետ:

Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2021 թվականին աճել են 23 տոկոսով ՝ գրեթե վերականգնելով նախաքովիդյան տեմպերը
 Երկուշաբթի, 31 Հունվարի 2022,

Արմինֆո.Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) 2021 թվականին աճել են 23 տոկոսով կամ 599.4 մլն դոլարով (2020թ.-ի 8.2% անկման և 2019թ. նախաքովիդյան 26.1% աճի դիմաց) ՝ հասնելով 3.215 մլրդ դոլարի: ՀՄՊ-ի կառուցվածքում գերակշռում են արտաքին ակտիվները՝ 3.182 մլրդ դոլար, իսկ ԱՄՀ-ում SDR-ին բաժին է ընկնում 32.8 մլն դոլար: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հաշվետվության, ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժինը արագացրել է աճը 45,5% - ից մինչեւ 3,7 անգամ, նախաքովիդյան, համապատասխանաբար,  26,2%  եւ  3,2% աճի դիմաց:

ՏԿԵ նախարարությունը պարզաբանել է Երեւան-Ստամբուլ չվերթի ուղեւորներին "օդի հարկից" ազատելու հիմքերը
 Հինգշաբթի, 27 Հունվարի 2022,

Արմինֆո. Ի պատասխան 168.am կայքում հրապարակված հոդվածի, ըստ որի, իբրև թե, ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հօգուտ Երևան–Ստամբուլ ուղղությամբ թռիչքներ իրականացնող ընկերության ուղևորներին ազատել է պետական տուրքի վճարումից, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը տարածել է պարզաբանում, որում, մասնավորապես, ասվում է.

Արտ. փոխարժեքները
09.03.2026
RUB4.820.04
USD377.29-0.02
EUR436.15-0.66
GBP503.490.12
CAD278.692.47
JPY23.81-0.09
CNY54.55-0.08
CHF484.571.77