Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 13-ից 16-ը աշխատանքային այցով գտնվելու է Հնդկաստանի Հանրապետությունում։
|
Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12-14-ն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլ քաղաքում։ Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը, նախարարության տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներդրումների խթանման և արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Հարոյանը։
|
Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել էԿատարի զբոսաշրջության նախագահ Սադ բին Ալի ալ Խարջիի հետ։
|
Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նոյեմբերի 12-ին ընդունել է ՀՀ-ում Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մատեյա Պրևոլշեկին։
|
Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի հանրային ֆինանսների համար պատասխանատուի, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի՝ ՀՀ ազգային ժովողում հնչեցրած վերջին հայտարարությունները պետական պարտքի մասին, առնվազն մոլորեցնող են։ Գնահատականով կիսվել է տնտեսագետ, ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
|
Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության հարթակում նոյեմբերի 12-ին մեկնարկել է վոլգոգրադյան ընկերությունների գործարար առաքելությունը, որը կազմակերպել է Արտահանման աջակցման տարածաշրջանային կենտրոնը ՝ Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության աջակցությամբ:
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 1.94 մլն զբոսաշրջիկ, ինչը 1% - ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։ Այդ մասին են վկայում Զբոսաշրջության կոմիտեի տվյալները։
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
Արմինֆո.Կայացել է «Դալան» տեխնոպարկի շինարարության ավարտի համար պարտատոմսերի փոխառության թողարկում: Այդ մասին FinnoWay Armenia 2025 միջազգային Plus ֆորումի շրջանակներում հայտարարել են CUBE INVEST ներդրումային ընկերության ղեկավարները, որը հանդես է գալիս որպես այդ կորպորատիվ պարտքային արժեթղթերի տեղաբաշխող և շուկա ստեղծող։
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Կոնվերս Բանկի Ֆինանսական մոնիտորինգի վարչության պետ Զարուհի Ավակիմյանը մասնակցել է Raiffeisen Bank International, ICC Georgia-ի և TBC Bank-ի կողմից կազմակերպված Trusted Banking: Business Resilience Through Compliance համաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկմանը: Նոյեմբերի 6-7-ը Թբիլիսիում կայացած համաժողովը միավորել էր ԵՄ և տարածաշրջանային բանկերի ներկայացուցիչներին՝ քննարկելու համար բանկային ոլորտում զարգացումները, մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավորությունները:
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
Արմինֆո.Շուտով Armenian Card (ArCa) ազգային վճարային համակարգը ձեռնամուխ կլինի MasterCard և Union Pay միջազգային վճարային համակարգերի հետ քոբրենդինգային քարտերի թողարկմանը: Այդ մասին հայտարարել է ArCa-ի տեխնիկական տնօրեն Աղասի Վարդանյանը՝ "FinnoWay Armenia 2025" միջազգային PLUS-ֆորումի շրջանակներում "ArCa-ն ՝ որպես ձգողականության կենտրոն" թեմայով նստաշրջանի ընթացքում։
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ) 10 մլն դոլարի վարկ կտրամադրի ներքին բիզնես-գործընթացների թվայնացման համար: Այդ մասին նոյեմբերի 12-ին "ԵԱՏՄ թվային նախագծեր" տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) փոխնախագահ, ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) հաղորդագրությանը, թե, իբր, Հայաստանը պատրաստվում է հրաժարվել ռուսական հացահատիկից ՝ հօգուտ ուկրաինականի՝ ԵՄ միջոցների հաշվին:
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամի (ԹՆՀ) "Աշխատանք ԵԱՏՄ-ում" նախագծում հայ օգտատերերի տեսակարար կշիռը կազմում է 9%: Այդ մասին նոյեմբերի 12-ին "ԵԱՏՄ թվային նախագծեր" տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) փոխնախագահ, ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը։
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Թվային նախաձեռնությունների հիմնադրամը (ԹՆՀ) ակնկալում է Հայաստանի մասնակցությունը AI SuperCloud միջազգային հարթակին: Այդ մասին նոյեմբերի 12-ին "ԵԱՏՄ թվային նախագծեր" տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) փոխնախագահ, ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը։ Պատմելով, որ այդ նախագծին արդեն ծանոթ են հիմնադրամի անդամ բոլոր երկրները, Սարգսյանը տեղեկացրել է, որ արդեն քննարկումներ են տեղի ունեցել Հայաստանի կառավարության հետ այն առավելությունների վերաբերյալ, որոնք ստեղծում է AI SuperCloud-ը: "Այնպես որ, հուսով ենք, որ Հայաստանի Հանրապետությունը հետաքրքրություն կդրսեւորի նման նախագծի նկատմամբ", - ընդգծել է ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալը:
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հաղորդումները երբեք մերկապարանոց չեն լինում, սակայն Կրեմլը հույս ունի շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՌԴ ԱՀԾ այն հաղորդագրությանը Երեւանի արձագանքը, որ Հայաստանը դիտարկում է ռուսական հացահատիկից հրաժարվելու և Եվրամիության միջոցների հաշվին այն ավելի թանկ ուկրաինականով փոխարինելու հնարավորությունը։
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ենթադրում է պետության մրցունակության աճի ապահովում, մարդկային կապիտալում, տնտեսական ենթակառուցվածքներում և անվտանգության ոլորտում ներդրումների զգալի ընդլայնում: Այդ մասին նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարում է, որ Հայաստանը մտադիր է հրաժարվել ռուսական էժան հացահատիկից և ավելի թանկ գնել Ուկրաինայից՝ ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու քայլերի շրջանակում:
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի պետական պարտքը կայուն է, կանխատեսելի և կառավարելի: Այդ մասին նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարելլ է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս։
|