Փորձագետ. Էլեկտրաէներգիայի սակագների սպասվող բարձրացումը, ըստ էության, Հայաստանի էներգետիկ համակարգի ճգնաժամի հետեւանք է
 Երեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո. Էլեկտրաէներգիայի սակագների սպասվող բարձրացումը, ըստ էության, Հայաստանի էներգետիկ համակարգի ճգնաժամի հետևանք է։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։

ԻԻՀ Մեջլիսի ներկայացուցիչը հույս ունի, որ կհաջողվի Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալները 350 մլն դոլարից հասցնել մինչեւ 1 մլրդ դոլարի
 Երեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո. ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը, անդամներ Մխիթար Զաքարյանն ու Հռիփսիմե Ստամբուլյանը դեկտեմբերի 20-ին հանդիպել են Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանը:

 Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.

Դեսպան. Իրան-Ադրբեջան-Վրաստան-Եվրոպա միջանցքը կակտիվացվի
 Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո. Այս շաբաթ կգործարկվի Իրանի, Ադրբեջանի Հանրապետության, Վրաստանի, Սեւ ծովի եւ Եվրոպայի միջեւ նոր միջանցք։ Այդ մասին հաղորդել  «իրան.ռու»-ն՝ վկայակոչելով Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավիին:

Հայաստանի էներգետիկ ընկերությունների պարտքային բեռը բարձրացնում է սակագինը՝ 5.5 դրամով մեկ կՎտ/ժամի դիմաց
 Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո. 2021 թվականի դեկտեմբերի 23-ին ժամը 16:00-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների, այդ թվում՝ մատակարարի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկում: Այդ մասին ասվում է ՀԾԿՀ հաղորդագրությունում:

ՀԱԷԿ-ի ղեկավարությունը չեխ գործընկերների հետ քննարկել է աշխատած միջուկային վառելիքի պահման տեխնոլոգիաների հետ կապված հարցեր
 Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.Դեկտեմբերի 13-ից 17-ը Skoda JS ընկերության հրավերով Չեխիայի Հանրապետությունում էին գտնվում “ՀԱԷԿ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և “ՀԱԷԿ” ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը: Աշխատանքային այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ռեակտորի բաղադրատարրերի և աշխատած միջուկային վառելիքի պահման կոնտեյներների արտադրության հրապարակներին, ինչպես նաև վառելիքի խտացված պահման համար նախատեսված դարակաշարերին:

Հայաստանը 4 տարում 100 մլն եվրոյի չիր, պահածոներ եւ բուսական թեյեր է արտահանել ԵՄ շուկա
 Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո. Վերջին 4 տարիների ընթացքում Հայաստանը Եվրոպական միության շուկա է արտահանել 100 մլն եվրոյի չիր, պահածոներ և բուսական թեյեր։ Հայաստանում ԵՄ առաքելության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, այդ ծավալի 20 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ կողմից ֆինանսավորվող Ready4Trade ("պատրաստ է առեւտրի") ծրագրի շահառու ընկերություններին:

Հայաստանի ԿԲ-ն եւ KfW բանկը ստորագրել են 70 մլն եվրոյի վարկային պայմանագիր՝ ամենախոշորը հայ-գերմանական միջկառավարական համագործակցության ընթացքում
 Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին 2020 թ․ համաձայնագրի շրջանակում դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և գերմանական KfW բանկի միջև ստորագրվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորման ծրագրի 3-րդ փուլի վարկային պայմանագիրը, որն ուղեկցվելու է տեխնիկական օժանդակության միջոցառմամբ։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմում է 70 միլիոն եվրո, որն, ըստ էության, մինչ օրս հայ-գերմանական միջկառավարական համագործակցության շրջանակում ՀՀ ԿԲ-ի և KfW-ի միջև կնքված ամենախոշոր վարկային պայմանագիրն է։

Կառավարությունը 155 մլն դրամ կհատկացնի կանանց ձեռնարկատիրության և զբաղունակության զարգացման աքսելերատորի ստեղծման նախագծի համար
 Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.Դեկտեմբերի 17-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի  Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանը, Արշակ Ասլանյանը, Անի Իսպիրյանը, նախարարության և ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներ։  

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 13-17-ը դոլարային գործարքներն աճել են
 Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 13-17 - ը դոլարային գործարքներն աճել են 37,2 տոկոսով՝ նախորդ շաբաթվա 2,4 տոկոս անկումից հետո (դեկտեմբերի 6-10-ը): Բացի այդ, հաշվետու շաբաթ՝ չորեքշաբթի արտարժույթի միջբանկային շուկայում կատարվել են նաեւ եվրոյով գործարքներ:

 Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.

Մինչեւ դեկտեմբերի 10-ը Հայաստանի պետական գանձարան հարկային մուտքերը հասել են ծրագրային ցուցանիշի 99.9%-ի կամ ճշգրտված ցուցանիշի 92.9%-ի
 Ուրբաթ, 17 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.2021 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջե է մուտքագրվել 1 տրլն 438.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ, ինչը 13.9%-ով կամ 175.3 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա մուտքերից:

 Ուրբաթ, 17 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.

FLYONE ARMENIA-ն չեղարկել է դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 31-ը ռուսական քաղաքների ուղղությամբ նախատեսված բոլոր չվերթները
 Ուրբաթ, 17 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.FLY ONEARMENIA ավիաընկերությունը չեղարկել է բոլոր չվերթները դեպի ռուսական քաղաքներ, որոնք նախատեսված էին դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 31-ը: Այդ մասին ասվում է ընկերության տարածած հայտարարությունում:

Հայաստանի կառավարությունը շուրջ 1,27 մլն դոլար է հատկացրել ռազմարդյունաբերության զարգացման համար
 Ուրբաթ, 17 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 16-ին պաշտպանության ոլորտի գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների համար հատկացրել է շուրջ 621 մլն դրամ (ընթացիկ փոխարժեքով ՝ մոտ 1,27 մլն ԱՄՆ դոլար): Փաստաթուղթը, որի երկու կետերը "միանգամայն գաղտնի" մակագրությամբ են, հավանության է արժանացել չքննարկվող կարգով։

Շուռնուխում և Որոտանում անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական օգնություն կտրամադրվի ևս 5 ամիս
 Ուրբաթ, 17 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական օգնությունը կտրամադրվի ևս 5 ամիս: Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, գործադիրն այսօրվա նիստում ընդունել է համապատասխան որոշում:

 Ուրբաթ, 17 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.

 Ուրբաթ, 17 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.

Ներկայացվել է Երեւանի բյուջեի նախագիծը.  սեփական եկամուտների աճ եւ ավելի մեծաթիվ ծրագրերի իրագործման խոստումներ
 Ուրբաթ, 17 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.2022 թվականին Երևանի սեփական եկամուտները 2021 թվականի համեմատ կաճեն 3.8 մլրդ դրամով։ Մայրաքաղաքի վարչակազմը ներկայացրել է հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը։

Արտ. փոխարժեքները
09.03.2026
RUB4.820.04
USD377.29-0.02
EUR436.15-0.66
GBP503.490.12
CAD278.692.47
JPY23.81-0.09
CNY54.55-0.08
CHF484.571.77