Արարատ Միրզոյանը Կոպենհագենում ծանոթացել է State of Green-ի գործունեությանը
 Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,

Արմինֆո Նոյեմբերի 11-ին Կոպենհագենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Կանաչ պետություն» (State of Green) ընկերություն:

ՀՀ ֆինանսների նախարար. ռիսկերի ի հայտ գալն անհրաժեշտ է դիտարկել որպես զարգացման աղբյուր ՝ առկա հնարավորությունների և գաղափարների կիրառման միջոցով
 Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը նախորդ հինգ տարիներին անցած ճանապարհի տրամաբանական ավարտն է։ Այդ մասին նոյեմբերի 12-ին ԱԺ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՝ ներկայացնելով երկրի հիմնական տնտեսական օրենքի նախագիծը։

Հայաստանն ու Օմանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքը
 Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,

Արմինֆո Նոյեմբերի 11-ին կայացել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Օմանի նախարար Սալիմ Մոհամեդ Ալ Մահրուքուիի հանդիպումը։

ԵԱԶԲ․ Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը առաջատարն են մինչեւ 2040 թվականը եվրասիական տարածաշրջանում պահեստային ենթակառուցվածքի աճի տեմպերով
 Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.  Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ - տես "Եվրասիական տարածաշրջանի պահեստային ենթակառուցվածքը.տասնամյակի հնարավորություն" զեկույցը) կանխատեսումների համաձայն, Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրները մինչև 2040 թվականն ընկած ժամանակահատվածում առաջատար կլինեն պահեստային ենթակառուցվածքի աճի տեմպերով:

Միրզոյանն ու Բյեռը քննարկել են Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ ոլորտային համագործակցության զարգացման հարցեր
 Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,

Արմինֆո Նոյեմբերի 11-ին Կոպենհագենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Դանիայի եվրոպական հարցերով նախարար Մարի Բյեռի հետ։

 Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.

Տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
 Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսայում նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել ընդհանուր 25,000,000,000 դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։

Մարիամ Համբարձումյան. Հայաստանի կրթական համակարգն առայժմ չի կարողացել անցնել այն տրանսֆորմացիան, որն այսօր անհրաժեշտ է բիզնեսի համար
 Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Հայաստանում 10-15 տարի շարունակ բիզնեսը փորձում է ինքնուրույն բավարարել կադրերի հավաքագրման հետ կապված իր կարիքները։ Այդ մասին, պատասխանելով այն հարցին, թե " որքանով է կառուցված կրթական համակարգի փոխգործակցությունը բիզնեսի հետ, հայտարարել է TCF ներդրումային ընկերության համահիմնադիր Մարիամ Համբարձումյանը՝ «HR․ Մարդկային ներուժի դերը 21-րդ դարի երկրորդ քառորդում. ծառացած խնդիրների արդիականության նոր դարաշրջան» պանելային քննարկման ժամանակ, որն անցկացվում է FinnoWay Armenia 2025 միջազգային PLUS համաաժողովի շրջանակներում։

Փորձագետ․ ԱԲ-ը կփոխարինի ոչ թե մարդկանց, այլ նրանց, ովքեր չեն օգտագործում ԱԲ
 Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Արհեստական բանականությունը (ԱԲ) կփոխարինի ոչ թե մարդկանց, այլ նրանց, ովքեր չեն օգտագործում ԱԲ: Նման կարծիք է հայտնել TCF ներդրումային ընկերության համահիմնադիր Մարիամ Համբարձումյանը՝ «HR․ Մարդկային ներուժի դերը 21-րդ դարի երկրորդ քառորդում. ծառացած խնդիրների արդիականության նոր դարաշրջան» պանելային քննարկման ժամանակ, որն անցկացվում է FinnoWay Armenia 2025 միջազգային PLUS համաաժողովի շրջանակներում։

Idram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթը
 Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,

ԱրմինֆոՎերջապես Junius ֆինանսական գրագիտության մրցույթի արդյունքները հայտնի դարձան։ 3-8-րդ դասարանների 9 երեխա զբաղեցրել էին 1-3-րդ հորիզոնականներ, և Իդրամում հյուրընկալվելով՝ ստացել իրենց մրցանակները՝ սեղանի խաղերից ու հեծանիվից մինչև երաժշտական գործիք, ֆոտոխցիկ ու գաջեթներ։

2026 թվականից Հայաստանում աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադաարումն ու փոփոխումը կիրականացվի բացառապես թվային հարթակում
 Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.2025 թվականի ընթացքում կամավորության սկզբունքով, իսկ 2026 թվականի հունվարից արդեն աշխատանքի ընդունման կամ աշխատանքից ազատման բոլոր դեպքերում գործատուների և աշխատողների համար պարտադիր կկիրառվեն էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերը։ Այսինքն, եկող տարվանից բացառապես թվային հարթակով է իրականացվելու աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը։  Այդ մասին հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Հայաստանն ու Սաուդյան Արաբիան մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը մի շարք ուղղություններով, դիտարկվում է հուշագրերի ստորագրման հնարավորությունը
 Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Ռիադում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի Թագավորության էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆայսալ Ալիբրահիմի հետ։

Հայաստանի խորհրդարանի ընդդիմությունը հարցում է ուղարկել լիազոր մարմիններին՝ պահանջելով ներկայացնել Հայաստան մատակարարված ղազախական հացահատիկի գինը. պատգամավոր
 Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Հայաստանի խորհրդարանի ընդդիմությունը հարցում է ուղարկել պատկան մարմիններին ՝ պահանջելով ներկայացնել Հայաստան մատակարարված ղազախական հացահատիկի գինը: Այդ մասին նոյեմբերի 11-ին լրագրողներին հաղորդել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Հովհաննես Խաչատրյան. Հայաստանի թվայնացումն ընթանում է համակարգված՝ փոխելով փոխգործակցության և նույնականացման ճարտարապետությունը
 Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Հայաստանում տեխնոլոգիական թվայնացումը զարգանում է համակարգված և արդեն բարձրացվել է ինստիտուցիոնալ մակարդակի։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը՝ FinnoWay Armenia 2025 PLUS միջազգային համաժողովի բացման շրջանակում։

Ղազախստանից Հայաստան չորրորդ կարգի ցորենի մատակարարումը նշանակում է, որ այն ևս երկրին է պետք. պաշտոնյա
 Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Ղազախստանից Հայաստան չորրորդ կարգի ցորենի մատակարարումը նշանակում է, որ այն նույնպես երկրին է պետք։ Այդ մասին նոյեմբերի 11-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը։

 Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.

Փոքր արտադրամասից մինչև կահույքի խոշոր արտադրող. Alex Home Furniture
 Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Ավելի քան քսանամյա պատմությամբ Alex Home Furniture-ը սպառողներին է ներկայացնում բազմաֆունկցիոնալ և նորաոճ կահույք բնակարանների ամբողջական կահավորման համար։ Կահույքի արտադրությունը փակ ցիկլով է. կահույքը սկզբից մինչև վերջ ստեղծվում է ընկերության ավտոմատացված արտադրությունում:

Տնտեսագետներ․ Հայաստանում ոսկու գների աճը պայմանավորված է գլոբալ գործընթացներով
 Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.  Վերջին շրջանում Հայաստանում զգալիորեն աճել են ոսկու գները։

Հայաստանում կբարձրանա մետաղական ամրանների ներկրման պետական տուրքի դրույքաչափը
 Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.  Հայաստանում մետաղական ամրանների ներմուծման համար պետական տուրքի դրույքաչափը բազային պետական տուրքի 29-ապատիկից կբարձրանա մինչև 55-ապատիկ: ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 11-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է "Պետական տուրքի մասին" օրենքում ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Նարեկ Ղահրամանյանի առաջարկած փոփոխությունները:

Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամը դիտարկում է Հայաստանում ներդրումների հնարավորությունը
 Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,

Արմինֆո Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամում (PIF) հանդիպել է արքայազն Սաուդ բին Սուլթան Ալ Սաուդի հետ։ Այդ մասին Պապոյանը հաղորդել է իր ֆեյսբուքյան էջում։

Արտ. փոխարժեքները
02.03.2026
RUB4.880.00
USD376.88-0.12
EUR442.38-2.40
GBP505.17-2.80
CAD276.080.35
JPY24.02-0.15
CNY54.77-0.19
CHF487.62-0.28