Հինգշաբթի, 2 Դեկտեմբերի 2021,
Արմինֆո. Հայաստանի վերաբերյալ երկրի ռազմավարությունն արդեն պատրաստ է եւ այժմ համաձայնեցվում է բաժնետերերի հետ։ Այդ մասին դեկտեմբերի 2-ին Մոսկվայում Եվրասիական երկրորդ կոնգրեսի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է ԵԱԶԲ-ի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։
|
Հինգշաբթի, 2 Դեկտեմբերի 2021,
Արմինֆո.Բրիտանական «Financial Times» հեղինակավոր ընկերության The Banker ամսագիրը, որը լույս է տեսնում 1926 թվականից երրորդ անգամ Արդշինբանկը ճանաչել է Տարվա լավագույն բանկը Հայաստանում։ Նախկինում The Banker-ը Արդշինբանկը ճանաչվել էր Տարվա լավագույն բանկ 2014 և 2018 թվականներին։
|
Հինգշաբթի, 2 Դեկտեմբերի 2021,
Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանները գնահատականներ չունեն այն տնտեսական օգուտների վերաբերյալ, որոնք Հայաստանը կստանա տարածաշրջանային փոխադրամիջանցքների ապաշրջափակումից:
|
Հինգշաբթի, 2 Դեկտեմբերի 2021,
|
Հինգշաբթի, 2 Դեկտեմբերի 2021,
Արմինֆո. Կառավարությունն ընդունել է Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին գումար հատկացնելու վերաբերյալ որոշում:
|
Հինգշաբթի, 2 Դեկտեմբերի 2021,
Արմինֆո. «Մանթաշով» գործարարների միությունը», «Ռեստորանների ասոցիացիան» եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով չչեղարկել թուրքական արտադրանքի ներմուծման արգելքը։
«Մեծարգո պարոն վարչապետ և ՀՀ կառավարության անդամներ, Մենք՝ ներքոստորագրյալ գործարարներս, անհրաժեշտ ենք համարում, որպեսզի ՀՀ կառավարության կողմից երկարաձգվի թուրքական ծագման ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներկրման արգելքն առնվազն 5 լրացուցիչ տարով՝ հետևյալ հիմնավորմամբ և պատճառաբանությամբ․ Հայկական շուկայից թուրքական ծագման ապրանք ներկրող ընկերությունների դուրս գալուց հետո բազմաթիվ ոլորտների հայկական արտադրողներ մեծացրել են իրենց արտադրությունները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և փորձելով բավարարել շուկայի պահանջարկը, ուստի այս պահին թուրքական ապրանքների ներկրումը թույլատրելու դեպքում թուրքական ապրանքներ արտադրողները և ներկրողները նորից քայլեր կձեռնարկեն հայկական շուկան հետ գրավելու ուղղությամբ, ինչը ծանր դրության մեջ կդնի նոր ստեղծված կամ նոր ներդրումներ ստացած հայկական ընկերություններին։ Արգելքը չերկարացնելու հիմնավորումներից մեկն այն է, որ ցանկացած դեպքում ծագման երկրի հավաստագիրը փոխելու միջոցով թուրքական ապրանքը շարունակում է նույն ծավալներով ներկրվել Հայաստանի Հանրապետություն։ Նախևառաջ, ցանկանում ենք ընդգծել, որ, վիճակագրական տվյալների համաձայն, տեղի է ունեցել ներկրման ծավալների էական կրճատում, մասնավորապես՝ թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան նվազել է 3․3 անգամ։ Բացի այդ, ծագման երկրի հավաստագիրը փոխելու մասին հայտարարությունները հիմնավոր չեն, քանի որ չկան վիճակագրական տվյալներ կամ ապացույցներ նման հավաստագրերով ներկրվող ապրանքների քանակի կամ ծավալի մասին։ Ընդ որում, նման արարքի վերաբերյալ տվյալների տիրապետող անձինք պարտավոր են դիմել իրավապահ մարմիններին, քանի որ ծագման երկրի հավաստագրի կեղծումը քրեորեն պատժելի արարք է։ Ըստ էության, թուրքական ապրանքների ներկրման արգելքը ՀՀ տնտեսությունում որևէ ցնցում չառաջացրեց, քանի որ թուրքական ապրանքների տեղն արագ զբաղեցրեց ինչպես տեղական, այնպես էլ այլ երկրների ծագման արտադրանքը, հետևաբար թուրքական ծագման ապրանքների ներկրումը կրկին թույլատրելը չունի որևէ տնտեսական հիմնավորում։ Վերոնշյալ կետերում անդրադարձ ենք կատարել թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելման միայն տնտեսական կողմին, այնինչ տվյալ պարագայում նշանակություն ունեն նաև հարցի էմոցիոնալ և բարոյական կողմերը, քանի որ ինչպես 2020 թվականին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների, այնպես էլ այս պահին ՀՀ պետական սահմանին տեղի ունեցող անհանգստությունների շրջանակներում Թուրքիան բարոյական և նյութական աջակցություն է ցուցաբերել ադրբեջանական բանակին՝ Հայաստանի և հայ ազգի դեմ ուղղված հանցագործությունների իրագործման գործում։ Ելնելով վերոգրյալից՝ ներքոստորագրյալ գործարարներս առաջարկում ենք առաջիկա 5 տարվա ընթացքում բացառել թուրքական ծագման ապրանքների ներկրման հարցը քննարկման դնելը, ինչպես նաև՝ երկարաձգել այդպիսի ապրանքների ներկրման արգելքը։ Ավելին՝ գտնում ենք, որ թուրքական ծագման ապրանքների ներկրման և սպառման նկատմամբ պետք է կիրառվեն լրացուցիչ սահմանափակումներ։ Այսպես, թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքն ավելի արդյունավետ դարձնելու համար առաջարկում ենք բացի մաքսային արգելքից, նաև կիրառել վաճառքի արգելքը։ Վաճառքի արգելքի կիրառման պայմաններում ՀՀ ՊԵԿ մարմինները կկարողանան իրականացնել ավելի արդյունավետ վարչարարություն, ինչի արդյունքում թուրքական ապրանքների ներկրումը որևէ գաղտնի ճանապարհով կդառնա անիմաստ, քանի որ ցանկացած դեպքում դրա վաճառքը կլինի անհնարին։ Առաջարկում ենք նաև արգելել թուրքական ընկերություններին պատկանող ապրանքանշանների ներքո արտադրվող ապրանքների վաճառքը Հայաստանում՝ անկախ դրանց արտադրման երկրից, ինչը նույնպես ավելի արդյունավետ կդարձնի պատկան պետական մարմինների կողմից վերահսկողական վարչարարության իրականացումը հայկական շուկայում թուրքական ընկերությունների գործունեության նկատմամբ։ Ավելացնենք, որ ըստ էության թուրքական ծագման ապրանքների մուտքը չի արգելվել, այլ իրականցվում է ընտրանքային ներկրում, օրինակ՝ թույլատրվում է ներկրել թուրքական ծագման հումք ու սարքավորումներ։ Ընդ որում, ընտրանքային ներկրումը ընդունված պրակտիկա է, որը կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր երկրների կողմից՝ սեփական արտադրողներին պաշտպանելու նպատակով», - ասվում է «Մանթաշով» գործարարների միություն» ՀԿ, «Ռեստորանների Ասոցիացիա» ՀԿ եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության բաց նամակում:
|
Հինգշաբթի, 2 Դեկտեմբերի 2021,
Արմինֆո. Հայաստանի պետական պարտքի մակարդակը մինչեւ 2026 թվականը կմնա մինչհամավարակայինից բարձր։ Մոսկվայում Եվրասիական երկրորդ կոնգրեսի հարթակներում լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԵԱԶԲ-ի եւ ԿԶԵՀ-ի գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովը։
|
Հինգշաբթի, 2 Դեկտեմբերի 2021,
Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) եւ "Ռուսական հոլդինգային ընկերություն" ԲԸ - ն հուշագիր են ստորագրել ԵԱԶԲ-ի ՝ որպես վարկատու եւ "Մերիդիան" ավտոմոբիլային ճանապարհի ֆինանսավորման կազմակերպիչ հանդես գալու պատրաստակամության մասին, որը "Եվրոպա-Արեւմտյան Չինաստան" փոխադրամիջանցքի մաս է կազմում:
|
Չորեքշաբթի, 1 Դեկտեմբերի 2021,
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ձեռնարկատերերին ԱՄՆ դոլարով և Եվրոյով վարկերի տրամադրման նախագիծը՝ համապատասխանաբար 8,5% և 6,5% տարեկան տոկոսադրույքներով։
|
Չորեքշաբթի, 1 Դեկտեմբերի 2021,
Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) տարածաշրջանային տնօրեն Իվանա Ֆերնանդես Դուարտեին, ՄՖԿ Հայաստանի գրասենյակի ղեկավար Արման Բարխուդարյանին եւ ՄՖԿ «Հայաստանում տնտեսական աճ» ծրագրի ղեկավար Արսեն Նազարյանին:
|
Չորեքշաբթի, 1 Դեկտեմբերի 2021,
|
Չորեքշաբթի, 1 Դեկտեմբերի 2021,
Արմինֆո. Հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա՝ Հայաստանի ֆոնդային բորսան մշակել և տարածաշրջանում առաջին անգամ ներդրել է կորպորատիվ պարտատոմսերի բորսայական ինդեքսներ, որոնց գները ամենօրյա կտրվածքով հաշվարկվում և հրապարակվում են AMX-ի պաշտոնական կայքում։
|
Երեքշաբթի, 30 Նոյեմբերի 2021,
|
Երեքշաբթի, 30 Նոյեմբերի 2021,
Արմինֆո.ՀՀ կենտրոնական բանկը 2021 թ-ի նոյեմբերի 24-ից Կայուն բանկային և ֆինանսական հարթակի (SBFN) միջազգային հեղինակավոր հարթակի անդամ է։ Այդ մասին հաղորդել է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
|
Երեքշաբթի, 30 Նոյեմբերի 2021,
|
Երեքշաբթի, 30 Նոյեմբերի 2021,
Արմինֆո. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները: ՀԾԿՀ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, 2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 200,47 դրամ:
|
Երեքշաբթի, 30 Նոյեմբերի 2021,
Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) վերլուծական հետազոտություն է հրապարակել՝ նվիրված "Հյուսիս-Հարավ" միջազգային փոխադրամիջանցքի ներուժին: Հետազոտության մեջ ձեւակերպված է եվրասիական տրանսպորտային կարկասի գաղափարը, որը բազմաթիվ առավելություններ է տալիս ԵԱՏՄ երկրներին: Դրանց թվում են Հնդկաստանի, Իրանի և Հարավային Ասիայի և Պարսից ծոցի այլ երկրների հետ ԵԱՏՄ փոխգործակցության ակտիվացումը, լայնության տրանսպորտային երթուղիների հետ "Հյուսիս - Հարավ" ՄՓՄ-ի զուգակցման զգալի ներուժի առկայությունը:
|
Երեքշաբթի, 30 Նոյեմբերի 2021,
Արմինֆո.Նոյեմբերի 29-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը որպես հիմնական բանախոս մասնակցել է Միջազգային Քրիստոնեական խորհրդի կողմից կազմակերպված գործարարների հետ աշխատանքային ճաշին։
|
Երեքշաբթի, 30 Նոյեմբերի 2021,
Արմինֆո. Ավելի քան 2000 ձեռնարկությունների ղեկավարներ կանխատեսում են աշխատողների միջինում 13% աճ։
|
Երեքշաբթի, 30 Նոյեմբերի 2021,
|