Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 10 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 10 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 10 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.

Ղազախստանի հացահատիկի ազգային օպերատորը պատրաստ է ամսական շուրջ 15-20 հազար տոննա պարենային հացահատիկ մատակարարել Հայաստանի սպառողներին
 Երկուշաբթի, 10 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Ղազախական հացահատիկի մատակարարումը Հայաստան պարենային դիվանագիտության օրինակ է։ Այդ մասին հայտարարել է "ՆԿ "Պրոդկորպորացիա" ԲԸ-ի գործադիր տնօրեն Տոբիլբեկ Օմարովը, ում հղում է արել ընկերության մամուլի ծառայությունը։

Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
 Երկուշաբթի, 10 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի կապի ոլորտի հասույթը 2025թ. հունվար-սեպտեմբերին 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5%-ով (նախորդ տարվա 3.1% աճի դիմաց) ՝ կազմելով 126.7 մլրդ դրամ: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հայաստանի մետալուրգիական ճյուղը 9 ամսվա արդյունքներով կրճատվել է 10%-ով
 Երկուշաբթի, 10 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. 9 ամիսների ընթացքում միջինը 10%-ով կրճատել է արտադրության ծավալները (նախորդ տարվա 7% աճի դիմաց)։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, նման դինամիկան հրահրվել է պղնձի և մոլիբդենի խտանյութերի արտադրության դինամիկայի վատթարացմամբ ՝ պահպանելով ֆեռոմոլիբդենի թողարկման նվազման միտումը։

Հայաստանում բեռնափոխադրումներն 9 ամսում աճել են 1,6%-ով՝ ուղևորափոխադրումների 2,4%-ով կրճատման պայմաններում
 Երկուշաբթի, 10 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,6%-ով (նախորդ տարվա 11,7% անկման դիմաց) ՝ կազմելով 12 236,3 հազար տոննա։ Միևնույն ժամանակ, ուղևորափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են 2,4%-ով (մեկ տարի առաջվա 19,8% աճի դիմաց)՝ կազմելով 173 195,3 հազար մարդ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն 9 ամսում աճել է 8.2% - ով
 Երկուշաբթի, 10 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանում 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսսսներին արտադրվել է 7 355.6 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը 8.2% - ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, միայն սեպտեմբերին էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 10,8 տոկոսով ՝ մինչև 847,5 մլն կվտ/ժամ։

Գինու արտադրության ծավալները 9 ամսում կրճատվել են 36% - ով, կոնյակինը՝ 34.4% - ով
 Երկուշաբթի, 10 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.2025 թվականի 9 ամիսներին Հայաստանում նվազել է կոնյակի, գինու և վիսկիի արտադրությունը, ընդ որում, աճել են փրփրուն գինու, գարեջրի, օղու, լիկյորի և այլ ոգելից խմիչքների ծավալները։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է
 Երկուշաբթի, 10 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. 5․312․038 ՀՀ դրամ․ սա «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա ցուցանիշն է, որն ամբողջությամբ փոխանցվելու է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Սիմֆոնիկ անտառ» ծրագրին։ Հիշեցնենք, որ անտառապատման գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբինն է, որն այս յուրօրինակ կերպով է նշում իր 20-րդ հոբելյանական համերգաշրջանը։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է տնկել 20 000 ծառ, որից 6250-ը՝ «Մի դրամի ուժի» շնորհիվ։

Փորձագետը՝ փոքր ԱԷԿ-ների մասին․ Դժվար է մութ սենյակում սեւ կատու գտնել, հատկապես, եթե այնտեղ կատու չկա
 Երկուշաբթի, 10 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Դժվար է մութ սենյակում սեւ կատու գտնել, հատկապես, եթե կատուն այնտեղ չէ: Կոնֆուցիոսին վերագրվող այս աֆորիզմը լիովին հնարավոր է կիրառել հայկական ատոմային էներգետիկայի նկատմամբ։

ՀԾԿՀ-ը մտադիր է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ին զրկել էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից
 Երկուշաբթի, 10 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Կարգավորող հանձնաժողովը մտադիր է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ին զրկել էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից: Այդ մասին ասվում է կարգավորիչի հաղորդագրության մեջ։

էկոնոմիկայի նախարարը մասնակցել է UNWTO-ի գործադիր խորհրդի 124-րդ նստաշրջանին
 Երկուշաբթի, 10 Նոյեմբերի 2025,

Արմինֆո Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) գործադիր խորհրդի 124-րդ սեսիային։

Հայաստանն ու Իրանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հեռանկարները
 Երկուշաբթի, 10 Նոյեմբերի 2025,

Արմինֆո Սաուդյան Արաբիայում անցկացվող ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) Գլխավոր ասամբլեայի 26-րդ նիստի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը զրուցել է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի հետ։Ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը:

 Կիրակի, 9 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.

Հայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր` վերահսկվող ուղեծրից դուրսբերման փուլ
 Շաբաթ, 8 Նոյեմբերի 2025,

Արմինֆո Հայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր` վերահսկվող ուղեծրից դուրսբերման փուլ, որը նշանավորում է տվյալ արբանյակային ծրագրի ավարտը։

Փաշինյան․ Վերջին 2 տարում Հայաստանի ՌԱՀ-ում ներդրումները կազմել են շուրջ 450 մլն դոլար
 Շաբաթ, 8 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.  Վերջին 2 տարում Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրում ներդրումները կազմել են շուրջ 450 մլն դոլար։ Այդ մասին նոյեմբերի 8-ին ՖԲ-ում իր տեսաուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ Ադրբեջանով անցնող երկաթուղով
 Շաբաթ, 8 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, գնացքը տեղափոխել է շուրջ 1000 տոննա ցորեն։

 Շաբաթ, 8 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
02.03.2026
RUB4.880.00
USD376.88-0.12
EUR442.38-2.40
GBP505.17-2.80
CAD276.080.35
JPY24.02-0.15
CNY54.77-0.19
CHF487.62-0.28