Հակոբ Արշակյան. 2025 թվականին նախատեսվում է Հայաստանի ճարտարագիտության ոլորտի շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, աշխատակիցների թիվը՝  35 հազարի
 Ուրբաթ, 22 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո. Երևանում մեկնարկել է ճարտարագիտության ոլորտի հայաստանյան ամենամյա գլխավոր իրադարձությունը՝ «Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021»-ը։ Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, պաշտոնատար այլ անձինք, ոլորտի ղեկավարներ ու ներկայացուցիչներ։

 Ուրբաթ, 22 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո.

Առաջին անգամ Հայաստանի ՏՏ ոլորտի աշխատակիցների թիվը գերազանցել է 15 հազարը
 Ուրբաթ, 22 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո. 2021 թվականի սեպտեմբերին աշխատաշուկան ևս մեկ անգամ թարմացրել է իր լավագույն ցուցանիշը. հարկման բազա ունեցող աշխատատեղերի քանակը՝ 651 հազար, հարկման բազան՝ 145 մլրդ դրամ, միջին աշխատավարձը՝ 223 հազար դրամ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարը դժգոհել է գնաճից, որը կլանում է եկամուտները
 Հինգշաբթի, 21 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո.Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում մտահոգված են աճող գնաճով։ "Գնաճը կլանում է մեր ջանքերի մեծ մասը։ Մենք պետք է զսպենք գնաճը մեր զինանոցում առկա գործիքակազմով", - հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հայաստանը պարզեցնում է գործունեության մի շարք տեսակների լիցենզավորման գործընթացը օտարերկրյա ընկերությունների համար
 Հինգշաբթի, 21 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Հայաստանում պղնձաձուլական գործարանը, հնարավոր է, իրականություն դառնա արդեն երկու-երեք տարի անց
 Հինգշաբթի, 21 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո. Հայաստանը "Գեոպրոմայնինգի" գլխավոր բաժնետեր Ռոման Տրոցենկոյի հետ աշխատում է ճանապարհային քարտեզի վրա, որը կորոշի կողմերի գործողությունները երկու-երեք տարվա ընթացքում պղնձաձուլական գործարանի գործարկման համար: Նախագծով հետաքրքրվել են նաև ՀՀ հանքարդյունաբերական այլ ընկերություններ։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հայաստանում կստեղծվի իրանական արդյունաբերական պարկ
 Հինգշաբթի, 21 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, նախարարության այլ պաշտոնատար անձինք, Իրան-Հայաստան առևտրի պալատի և իրանական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։

Հայաստանի ապահովագրական հատվածը 2021թ. 9 ամիսներին պետական գանձարան վճարումներն ավելացրել է 31,3 տոկոսով
 Հինգշաբթի, 21 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական հատվածը 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 2.1 մլրդ դրամի հարկեր ($4.3 մլն), ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշից բարձր է 31.3%-ով (նախորդ տարվա 33.3% աճի դիմաց): Այդ գումարից 1.8 մլրդ դրամը բաժին է ընկել ուղղակի հարկերին՝ տարեկան 28.6% աճով (նախորդ տարվա 16.7% աճի դիմաց)։

ԵԱԶԲ-ն Հայաստանին 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի կորոնավիրուսային վարակի դեմ պայքարելու համար
 Հինգշաբթի, 21 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել 2021 թ. սեպտեմբերի 16-ին ստորագրված «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակին պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսից առաջացող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Ամերիաբանկը 9 ամսվա արդյունքներով գլխավորել է խոշորագույն հարկատուների ցուցակը՝ Հայաստանի առևտրային բանկերի շրջանում
 Հինգշաբթի, 21 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2021 թվականի հունվար-սեպտեմբերին հարկերի գծով պետական գանձարան է ուղղորդել 40.9 մլրդ դրամ կամ  84.5 մլն դոլար, ինչը 7.6% - ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից։

"Գազպրոմ Արմենիան" վերադարձել է առաջատարի դիրք խոշոր հարկատուների ցանկում
 Չորեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո.2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ն առաջատար դիրք է վերադարձրել Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկում ՝ մեկ տարվա ընթացքում պետական գանձարանին վճարումները ավելացնելով  9,7 տոկոսով՝ մինչեւ 38,3 մլրդ դրամ (79 մլն դոլար): Ինչպես հաղորդում է ՊԵԿ-ը, մեկ տարի առաջ "Գազպրոմ Արմենիան" զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ Ավելի քան 193 մլն դրամ ընկերությունը վճարել է մաքսատուրքերի գծով, 3.5 մլրդ դրամ ՝ ուղղակի հարկեր, 33.9 մլրդ դրամ՝ անուղղակի հարկեր:

 Չորեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո.

Ջրի սակագինը կբարձրացվի ընդամենը 20 դրամով՝ եթե բանակցություններն արդյունավետ լինեն. ՀԾԿՀ ղեկավար
 Չորեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո.2022թ. հունվարի 1-ից ջրի սակագինը կարող է բարձրացվել ընդամենը 20 դրամով, մինչև 200 դրամ 1 խմ դիմաց՝ ջրամատակարարման օպերատորի առաջարկած 223,7 դրամի փոխարեն, եթե "Վեոլիա Ջուր" ընկերության հետ Հայաստանի իշխանությունների բանակցություններն արդյունավետ լինեն: Այդ մասին հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ ընկերության հայտին։

ԵԱԶԲ. Հայաստանում դանդաղել է սպառողական պահանջարկի վերականգնումը, հնարավոր է տոկոսադրույքների հետագա բարձրացում
 Չորեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո.Հայաստանում դանդաղել է սպառողական պահանջարկի վերականգնումը։

Կարգավորչի ղեկավարը չի պնդել, որ 2022 թվին գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում չի լինի
 Չորեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո.ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում չի պնդել, որ 2022 թվականին գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում չի լինի: "Ներկայում սահմանին գազի գնի շուրջ համալիր բանակցություններ են ընթանում, որոնք վերաբերում են "Գազպրոմ Արմենիա"-ի կողմից կառավարվող ողջ գույքին և ներառում են սահմանին գազի գնի հարցը, "Հրազդան-5" - ի հարցը, գազի մատակարարման համակարգի հարցը։ Ամեն ինչ կախված կլինի ձեռք բերված պայմանավորվածություններից", - նշել է նա։

 Չորեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո.

Կարգավորիչի ղեկավարը պատմել է, թե Հայաստանի էներգահամակարգն ինչպես է անցկացնելու ձմեռը
 Չորեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո. Հետպատերազմյան իրավիճակը էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառ չէ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Ռուսաստանում 202 հազար աշխատանքային միգրանտ կա Հայաստանից
 Չորեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո.2021 թվականի առաջին կիսամյակի տվյալներով Ռուսաստանում է գտնվում Հայաստանից 202 հազար աշխատանքային միգրանտ։ Այդ մասին հոկտեմբերի 20-ին կայացած ճեպազրույցի ընթացքում հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահի օգնական Իյա Մալկինան։

 Չորեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո.

ԱՄՆ-ում վերջնականապես որոշել են Հայաստանից եւ մի շարք այլ երկրներից ալյումինի փայլաթիթեղի ներմուծման մաքսատուրքերը
 Չորեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո.ԱՄՆ Միջազգային առեւտրի հանձնաժողովը երեքշաբթի հայտարարել է, որ պարզել է ԱՄՆ-ի արդյունաբերության համար Հայաստանից, Բրազիլիայից, Օմանից, Ռուսաստանից եւ Թուրքիայից ալյումինի փայլաթիթեղի ներկրումից վնասի առկայությունը:

Արտ. փոխարժեքները
09.03.2026
RUB4.820.04
USD377.29-0.02
EUR436.15-0.66
GBP503.490.12
CAD278.692.47
JPY23.81-0.09
CNY54.55-0.08
CHF484.571.77