Հինգշաբթի, 18 Օգոստոսի 2022,
Արմինֆո.Հայաստանում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող տեսակարար պարտքային բեռը 2022թ. հուլիսի 1-ի դրությամբ արդեն հասել է 3.4 հազար դոլարի՝ մեկ տարի առաջվա 3 հազար դոլարից։ Ընդ որում, արտաքին պարտքի մեկ շնչին բաժին ընկնող բեռը աննշան նվազել է 2.3 հազար դոլարից մինչեւ 2.2 հազար դոլար, իսկ ներքին պարտքինն, ընդհակառակը, աճել է 740 դոլարից մինչեւ 1.2 հազար դոլար: Ընդ որում, Հայաստանի բնակչության թիվը մեկ տարվա ընթացքում նվազել է 2,7 հազարով՝ մինչեւ 2.962 մլն մարդ՝ 2022թ. հուլիսի 1-ի դրությամբ: |
Հինգշաբթի, 18 Օգոստոսի 2022,
|
Հինգշաբթի, 18 Օգոստոսի 2022,
Արմինֆո. 2022 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանը պետական պարտքն ավելացրել է գրեթե 7,7 տոկոսով կամ 706.2 մլն դոլարով' մինչեւ 9 մլրդ 974 մլն դոլար: Ընդ որում, ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի արժևորման արդյունքում պետական պարտքը դրամային արտահայտությամբ կրճատվել է 8.2 տոկոսով կամ 363.1 մլրդ դրամով' մինչեւ 4 տրլն 067 մլրդ դրամ: |
Հինգշաբթի, 18 Օգոստոսի 2022,
Արմինֆո.Հայաստանի ապահովագրական ընկերությունների (ԱԸ) միագումար զուտ շահույթը 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում հասել է 2.3 մլրդ դրամի ($5.6 մլն), տարեկան 19 անգամ աճով՝ եռամսյակային 13.1% անկման պայմաններում՝ 2021թ. համադրելի ժամանակահատվածներում տարեկան 2 անգամ անկման և եռամսյակային 2,5 անգամ աճի դեպքում: |
Հինգշաբթի, 18 Օգոստոսի 2022,
|
Հինգշաբթի, 18 Օգոստոսի 2022,
|
Հինգշաբթի, 18 Օգոստոսի 2022,
|
Երեքշաբթի, 16 Օգոստոսի 2022,
|
Չորեքշաբթի, 10 Օգոստոսի 2022,
Արմինֆո. Հայաստանի պլաստիկ շուկայում մինչեւ 2022թ. հուլիսի 1-ը հաշվվում էր 2,8 մլն քարտ (այդ թվում՝ կոբեյջինգային ArCa-ՄԻՌ եւ ռուսական ՄԻՌ), տարեկան աճի դանդաղումով ՝ 8,3 տոկոսից մինչեւ 7,7 տոկոս, ինչը 2020թ. նույն ժամանակահատվածի աճից ցածր է (9,1 տոկոս) եւ խիստ զիջում է նախաքովիդյան 2019թ. նույն ժամանակահատվածի աճին (22,2 տոկոս) աճին: |
Երեքշաբթի, 9 Օգոստոսի 2022,
Արմինֆո.«Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն «ՔայլՏեք» ընկերությունն էր, որը ստեղծել է բացառիկ հայկական նորարարական արտադրանք` MetaGait սարքը։ MetaGait-ը օգնում է հաշմանդամություն ունեցող զինվորներին և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին վերականգնել շարժունակությունը՝ կանխելով անշարժության հետևանքով առաջացող ավելի քան 30 հիվանդություններ։ |
Երեքշաբթի, 9 Օգոստոսի 2022,
Արմինֆո. Հայաստանում 2022թ. առաջին կիսամյակում ծառայությունների ոլորտի աճը կտրուկ արագացել է 2,7 տոկոսից մինչեւ 26,9 տոկոս, ինչի արդյունքում ծավալը գերազանցել է 1.1 տրլն դրամը (2.4 մլրդ դոլար): Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն, միայն հունիս ամսվա ընթացքում մատուցված ծառայությունների ծավալն աճել է 8% - ով (մեկ տարի առաջ 3.9% - ի դիմաց)՝ կազմելով 226.7 մլրդ դրամ ($536.4 մլն)։ |