Երկաթուղիների բացման առումով սկսել են լուծումներ երեւալ. Մհեր Գրիգորյան
 Ուրբաթ, 17 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է գալիս Ադրբեջանի հետ սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց սկսելու օգտին: Այդ մասին նա հայտարարել Է սեպտեմբերի 17-ին լրագրողներին՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությունը, թե՝ Կապան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած միջադեպերը հերթական անգամ հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ սկսելու անհրաժեշտությունը։

ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը հայտարարում է Ագարակի ՊՄԿ արդիականացման 30 մլն դոլար արժողությամբ ծրագրի երկրորդ փուլի ավարտի մասին
 Ուրբաթ, 17 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. “Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ-ն ավարտել է ձեռնարկության տեխնոլոգիական վերազինմանն ուղղված ներդրումային ծրագրի իրականացումը:

55 տարի առաջ Հայաստանը խաղաղ ատոմի մեկնարկ տվեց
 Ուրբաթ, 17 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Սեպտեմբերի 17-ին Հայկական ԱԷԿ-ը տոնում է իր ծննդյան տարեդարձը: Ուղիղ 55 տարի առաջ Հայաստանի ԽՍՀ կառավարության նախաձեռնությամբ, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի հետ համատեղ որոշում ընդունվեց Կովկասում առաջին ատոմակայանի կառուցման մասին: Այդ մասին ասվում է ՀԱԷԿ պաշտոնական հաղորդագրությունում:

ԱՄՀ-ը մինչեւ 6,5 տոկոս կտրուկ բարելավել է 2021 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը, սակայն նախազգուշացնում է, որ պահպանվում են նվազման բարձր ռիսկերը
 Հինգշաբթի, 16 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կտրուկ բարելավել է Հայաստանի ՀՆԱ-ի 2021թ. աճի կանխատեսումը ՝ նախկին 1% - ից հասցնելով 6,5% - ի, սակայն զգուշացնում է, որ նվազման ռիսկերը շարունակում են բարձր մնալ:

Էկոնոմիկայի նախարարը Կենտրոնական բանկի նորացված տնտեսական կանխատեսումը որակել է հոռետեսական
 Հինգշաբթի, 16 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. Մեկ օր առաջ Հայաստանի Կենտրոնական բանկը բարելավել էր երկրի տնտեսական աճի կանխատեսումը 4,6 տոկոսից մինչեւ 5,4 տոկոս: Սակայն, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով, կարգավորողի նման գնահատականը բավականին հոռետեսական է։ Այդ մասին նա հայտարարել Է սեպտեմբերի 16-ին ճեպազրույցի ժամանակ։

Կառավարությունը շուրջ 357,5 մլն դրամ կհատկացնի 15 սուբվենցիոն  ծրագրեր ավարտին հասցնելու համար
 Հինգշաբթի, 16 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստումը որոշում է ընդունել՝ «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքում և ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 30-ի N2215-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին:

Էկոնոմիկայի նախարարը՝ իրանական բեռնատարներին առնչվող իրավիճակի մասին. Մենք ունենք «պլան Բ»
 Հինգշաբթի, 16 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Մոտ ժամանակներս ադրբեջանական ոստիկանության կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում իրանական բեռնատարների արգելափակման հարցը կլուծվի։ Այս մասին սեպտեմբերի 16-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հայ հաշվապահներն ու աուդիտորները կարող են մասնագիտորեն աճել ՄԹ Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) օգնությամբ
 Հինգշաբթի, 16 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարության մասնագետները ՀՀ եւ ՌԴ ֆինանսների նախարա­րությունների միջեւ 2020-2022թթ. երկկողմ համագոր­ծակ­ցության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 14-17-ը մասնակցում են Մոսկվայում ընթացող «Ինտեգրացված հաշվետվողականության կիրառման ժամանակակից միտումները» խորագրով հանդիպումներին:

Կառավարությունը հավանություն է տվել ՏՏ ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ երկրների համագործակցության շուրջ համաձայնագրի վավերացմանը
 Հինգշաբթի, 16 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 16-ի նիստում հավանություն է տվել 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ստորագրված "Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին"  համաձայնագրի վավերացմանը:

Հայաստանն ու Սինգապուրը բացառում են կրկնակի հարկումը
 Հինգշաբթի, 16 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 16-ի նիստում հավանություն է տվել "Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև կրկնակի հարկումը բացառելու և եկամուտների հարկումից խուսափելը կանխելու մասին" ՀՀ օրենքի նախագծին:

Կառավարությունը վավերացրել է Հայաստանի և Մալթայի կառավարությունների միջև կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը
 Հինգշաբթի, 16 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 16-ի նիստում հավանություն է տվել "Հայաստանի Հանրապետության և Մալթայի Հանրապետության կառավարությունների միջև կրկնակի հարկումը բացառելու և եկամուտների հարկումից խուսափելը կանխելու մասին" ՀՀ օրենքի նախագծին: Ինչպես հաղորդվում է կառավարության պաշտոնական կայքում, փաստաթուղթը ստորագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 24-ին:

ՊԵԿ-ի ղեկավարությունը ՌԴ ԴՄԾ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ կարեւորել է շփումների ակտիվացումը
 Հինգշաբթի, 16 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը սեպտեմբերի 15-ին երկօրյա այցով մեկնել են Մոսկվա` քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ու հարկային մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: 

 Չորեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.

Ամերիկյան Wabtec ընկերությունը հետաքրքրություն է դրսեւորում հայկական շուկայի նկատմամբ
 Չորեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է ամերիկյան Wabtec ընկերության վաճառքի և ծրագրի ֆինանսավորման գծով գործադիր տնօրեն Լարս Հիկին։

Փոխվարչապետը՝ գազի գնի հնարավոր բարձրացման մասին. "Գազպրոմը" պնդում է, որ 2013թ. համաձայնագրով նախատեսված շահույթի չափն իրենց չի բավարարում
 Չորեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Գազի գնի շուրջ "Գազպրոմի" հետ բանակցությունները շարունակական բնույթ են կրում, փորձում ենք խոսել, առնվազն, սակագնի պահպանման մասին, սեպտեմբերի 15-ին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՝ անդրադառնալով Եվրոպայում գազի գնի ռեկորդային աճին:

Կաթիլային ոռոգում.  5 հարց և պատասխան՝ Կոնվերս Բանկի հետ
 Չորեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Ի՞նչ էկոլոգիական եւ սոցիալական խնդիրներ կարող է լուծել ինտենսիվ այգիների հիմնումը: Ինչպե՞ս հիմնել, որո՞նք են դրանց առավելությունները: Որո՞նք են հիմնական էկոլոգիական մարտահրավերները, որոնք ազդում են նաեւ գյուղատնտեսության վրա: Հարցերի պատասխանը ստացել ենք  Կոնվերս Բանկում, որը գյուղատնտեսության ոլորտում առաջարկում է  ֆինանսավորման լայն գործիքակազմ:

 Չորեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.

Համաշխարհային բանկը "Իններորդ ալիք" զեկույցով նախազգուշացնում է. կլիմայի փոփոխության առնչությամբ աշխարհի վեց տարածաշրջաններում "կլիմայական" միգրանտների թիվը մինչեւ 2050 թվականը կարող է հասնել 216 միլիոն մարդու
 Չորեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Groundswell ("Իններորդ ալիք") նորացված զեկույցը "Ներքին "կլիմայական" միգրացիայի նկատմամբ գործողությունները" (Մաս II), որում ասվում է, որ մինչեւ 2050 թվականը կլիմայի փոփոխությունը, որն ավելի ու ավելի հզոր շարժիչ ուժ է դառնում միգրացիայի համար, կարող է 216 մլն մարդու ստիպել աշխարհի վեց տարածաշրջաններում վերաբնակվել իրենց երկրների այլ շրջաններում:

Փորձագետ. Եվրոպայում գազի գների ռեկորդային աճը եւ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացում
 Չորեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Եվրոպայում գազի գնի ռեկորդային աճը եւ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի համար տեսականորեն նոր հնարավորություններ են բացում ռուսական գազի գործող գնի իջեցման ուղղությամբ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։

 Չորեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
09.03.2026
RUB4.820.04
USD377.29-0.02
EUR436.15-0.66
GBP503.490.12
CAD278.692.47
JPY23.81-0.09
CNY54.55-0.08
CHF484.571.77