ԱրարատԲանկը նշել է իր գործունեության 30-ամյակն ու  վերաբրենդավորման 1-ամյակը
 Երկուշաբթի, 4 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո.Հոկտեմբերի 2-ին ԱրարատԲանկը նշել է իր գործունեության 30-ամյակն ու վերաբրենդավորման 1-ամյակը՝ նախապատվություն տալով թիմակառուցողական ձևաչափին։

 Երկուշաբթի, 4 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո.

Վարչապետն ընդունել է «Գեոպրոմայնինգ»-ի տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյին
 Շաբաթ, 2 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյին:

2021 թվականի 8 ամսում ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրությունը 4,5 տոկոսով աճել է
 Շաբաթ, 2 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո.2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 853,9 մլրդ դոլար, ինչը 4,5 տոկոսով ավելի է 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Արաբական Էմիրությունների մայրաքաղաքում EXPO-2020 համաշխարհային ցուցահանդեսում կայացել է Հայաստանի տաղավարի բացումը
 Ուրբաթ, 1 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո.Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում տեղի է ունեցել EXPO-2020 համաշխարհային ցուցահանդեսում հայկական տաղավարի հանդիսավոր բացումը:

Երեւանում ընթանում է հայ-չեխական գործարար համաժողով
 Ուրբաթ, 1 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո.Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը՝ Չեխիայի առեւտրի պալատի եւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանության հետ համատեղ հոկտեմբերի 1-ին Երեւանում կազմակերպել են հայ-չեխական գործարար համաժողով:

 Ուրբաթ, 1 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո.

"Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ բաժնետոմսերի 60%-ի նոր սեփականատերը մտադիր է նոր պղնձաձուլական գործարանի շինարարություն սկսել Հայաստանում
 Ուրբաթ, 1 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո."Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ բաժնետոմսերի 25%-ը ՀՀ կառավարությանը նվիրաբերած "Արդյունաբերական ընկերություն" ԲԸ-ն "Գեոպրոմայնինգ Արմենիա" ընկերության 100% - անոց դուստր ձեռնարկությունն է: Ընկերությունը ԶՊՄԿ-ի 60%-ը ձեռք է բերել սեպտեմբերի 30-ին։ Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության և "Արդյունաբերական ընկերություն" ԲԸ համատեղ հայտարարությունում։

 Ուրբաթ, 1 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո.

 Ուրբաթ, 1 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո.

Հայաստանի ԿԲ-ը ԱՊՀ 30-ամյակին նվիրված հուշադրամ է թողարկել
 Ուրբաթ, 1 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո.ՀՀ կենտրոնական բանկը 2021 թվականի հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դնում «Անկախ Պետությունների Համագործակցության 30-ամյակ» արծաթե հուշադրամը: Այդ մասին հաղորդել է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հայաստանի կառավարությունը որպես նվիրատվություն ընդունել է "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ բաժնետոմսերի 25%-ը՝ ռուսական ընկերությունից
 Ուրբաթ, 1 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ"ՓԲԸ բաժնետոմսերի 25%-ը ընունել է որպես նվիրատվություն ռուսական "Արդյունաբերական ընկերություն" ԲԸ-ից: Որոշումը կայացվել է "գրավոր քվեարկության" կարգով եւ սեպտեմբերի 30-ի ուշ երեկոյան հրապարակվել կառավարության պաշտոնական կայքում:

2021 թվականի հոկտեմբերի 1-ից Պետեկամուտների կոմիտեն գործարկում է "մեկ պատուհան" էլեկտրոնային համակարգը
 Հինգշաբթի, 30 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2021թ. հոկտեմբերի 1-ից կգործարկվի «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը: Գործընթացն իրականացվելու է փուլերով:

 Հինգշաբթի, 30 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.

ՎԶԵԲ-ը 5 մլն դոլար է տրամադրել Հայաստանի ՓՄՁ-ների կանաչ տեխնոլոգիաների անցման համար
 Հինգշաբթի, 30 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) Ինեկոբանկին տրամադրել է 5 մլն դոլարի ֆինանսական փաթեթ' մասնավոր հատվածին ավելի կայուն, ցածր ածխածնային եւ կլիմայի կայուն գործունեության անցման հարցում աջակցելու համար:

Ասիական զարգացման բանկը ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին արժանացրել է առևտրի ֆինանսավորման ոլորտում 2021թ․«Առաջատար գործընկեր բանկ ՀՀ-ում» մրցանակին
 Հինգշաբթի, 30 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) առևտրի ֆինանսավորման ոլորտի նախորդ տարվա ցուցանիշների ամփոփման արդյունքում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն արժանացել է առևտրի ֆինանսավորման ոլորտում 2021թ․-ի «Առաջատար գործընկեր բանկ ՀՀ-ում» մրցանակին: Մրցանակի շնորհումը ԱԶԲ-ի հետ Առևտրի ֆինանսավորման ոլորտում Բանկի տարեցտարի ընդլայնվող արդյունավետ համագործակցության արդյունք է:

Անկանխիկ հաշվարկը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիք. 2022 թվականից Հայաստանն առավելագույնս կսահմանափակի "կանխիկ" շրջանառությունը
 Հինգշաբթի, 30 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.  Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել  «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների  նախագծերի փաթեթին:

Հայաստանի պետբյուջեն շարունակում է ծածկել Արցախի բնակիչների կոմունալ ծախսերը եւ միջպետական վարկ տրամադրել
 Հինգշաբթի, 30 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել  պետբյուջեում և փոփոխություններ, նախկինում ընդունած որոշումներում՝  Արցախի բնակչության 2021թ. հոկտեմբեր ամսվա Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021թ. պետբյուջեով նախատեսված հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի ֆինանսավորման համար ֆինանսավորում տրամադրելու նպատակով:  Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, որոշմամբ նախատեսվում է հատկացնել 13 մլրդ 473 մլն դրամ:

Հայաստանի 2022 թվականի պետբյուջեի նախագիծը նախատեսում Է ՀՆԱ 7 տոկոս աճ ՝ 2021 թվականի վերջին սպասվող 6,5 տոկոսից
 Հինգշաբթի, 30 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Հայաստանի 2022 թվականի պետական բյուջեի ծախսերը 2021 թվականի պետբյուջեում ամրագրված ցուցանիշի համեմատ կաճեն 18,2 տոկոսով՝ մինչեւ 2 տրլն 188,4 մլրդ դրամ, հայտարարել է  ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 30-ին կառավարության նիստում ներկայացնելով "ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին" օրենքի նախագիծը:

"ԻՆԳՈ Արմենիա" ԱԸ-ն այցելել է ԱՐՄԵՆԱԼ գործարան  
 Հինգշաբթի, 30 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. ԱՐՄԵՆԱԼ գործարան է այցելել հայկական շուկայի առաջատար "ԻՆԳՈ Արմենիա" ապահովագրական ընկերության պատվիրակությունը եւ նրա գլխադասային "Ինգոսստրախ" կազմակերպության ներկայացուցիչները, որը ռուսական ապահովագրողների առաջին եռյակում է, տնօրենների խորհրդի անդամ Ալեքսեյ Սոկոլովի գլխավորությամբ: Այս մասին ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Արտ. փոխարժեքները
07.05.2026
RUB4.940.01
USD369.28-0.72
EUR434.49-1.63
GBP502.96-1.61
CAD271.03-1.21
JPY23.61-0.15
CNY54.30-0.02
CHF474.78-1.10